Տատյանա Սպենդիարովա
Տատյանա Ալեքսանդրի Սպենդիարովա (դեկտեմբերի 21, 1901, Յալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 31, 1990, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային թարգմանչուհի, բանաստեղծուհի։
Տատյանա Սպենդիարովա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1901 |
Ծննդավայր | Յալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 31, 1990 (88 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի դուստրը։
Ստեղծագործություններ
խմբագրելԳրել է պատանեկության տարիներից։ 1922 թվականին լույս է տեսել նրա «Նվեր» ժողովածուն։
Սպենդիարովան ռուսական թարգմանական դասական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից էր։ Տիրապետել է անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին։ Թարգմանել է անգլերենից (Ջոն Քիթս, հին անգլիական երգեր), գերմաներենից (Ֆ. Շիլլեր), իդիշից (Օ. Դրիզ), ինչպես նաև Արևելքի (Օ. Խայամ, Հաֆեզ, Ա. Նավոի, Վագիֆ, Ռ. Թագոր են) և այլ ժողովուրդների պոեզիայի նմուշներից[1]։
Սակայն Սպենդիարովայի գրական գործունեության մեջ առաջատարը հայ պոեզիայից կատարած թարգմանություններն են (Սայաթ-Նովա, Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Վ. Տերյան, Դ. Վարուժան, Ե. Չարենց, Գ. Սարյան, Հ. Շիրազ, Ս. Կապուտիկյան, Հ. Սահյան, Վ. Դավթյան և այլն)։
Հարազատ մնալով հեղինակի մտքերի, զգացմունքների, ապրումների խորությանը՝ Սպենդիարովան տվել է երաժշտականության ու ձևի տեսակետից կատարյալ թարգմանություններ[2]։ Գրել է նաև պատմվածքներ։
Երկեր
խմբագրել- Пора золотая (переводы, стихи, рассказы). Е., 1983.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։
- ↑ www.ozon.ru https://www.ozon.ru/context/detail/id/31620305/. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 68)։ |