Տատյանա Կարա-Վասիլևա
Տատյանա Կարա-Վասիլևա (ուկրաիներեն՝ Тетяна Валеріївна Кара-Васильєва, հոկտեմբերի 27, 1941 կամ 1941[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային և ուկրաինացի արվեստաբան, արվեստագիտության դոկտոր, Ուկրաինայի արվեստի ազգային ակադեմիայի ակադեմիկոս[3], Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստագիտության, ազգագրության և բանահյուսության ինստիտուտի առաջատար գիտաշխատող։ Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ։ Ուկրաինայի նկարիչների ազգային միության և Ուկրաինայի ժողովրդական արվեստի ազգային միության անդամ։
Տատյանա Կարա-Վասիլևա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1941 (83 տարեկան) կամ 1941[1] Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Մասնագիտություն | նկարչուհի, արվեստագետ և հեղինակ |
Հաստատություն(ներ) | Կիևի ազգային մշակույթի և արվեստի համալսարան |
Գործունեության ոլորտ | արվեստագիտություն[2], folk art?[2], Կերպարվեստ[2] և հետազոտություն[2] |
Ալմա մատեր | Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ուկրաիներեն[2] |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Oleksiy Tolochko? |
Կենսագրություն
խմբագրելՏատյանա Կարա-Վասիլևան ավարտել է Կիևի Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիան «Արվեստի պատմություն և տեսություն» մասնագիտացմամբ (դասախոսներ՝ Լ. Միլյաևա, Օ. Տիշչենկո, Պ. Բելեցկի)։
1965-1967 թվականներին եղել է Հախճապակե և ճենապակե իրերի հանրապետական ցուցահանդեսի խորհրդատու, 1967-1973 թվականներին՝ Ուկրաինայի հուշարձանների պահպանության բաժնի ավագ ճարտարապետ, ավագ գիտաշխատող, 1973-1976 թվականներին դասավանդել է Կիևի Ա. Կոռնեյչուկի անվան մշակույթի և արվեստի ազգային համալսարանում։ 1976 թվականից եղել է Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Ռիլսկու անվան արվեստագիտության, ազգագրության և բանահյուսության ինստիտուտի գիտաշխատող, 1990 թվականից գլխավորել է ժողովրդական արվեստի բաժինը, իսկ 2000 թվականից ավագ գիտաշխատող է։
Ամուսնացած է եղել հնագետ Պյոտր Տոլոչկոյի հետ, որդին պատմաբան Օլեքսի Տոլոչկոն է (1963)։ Այնուհետև ամուսնացել է գրող Յու. Յարմիշի հետ, որդին տնտեսագետ Ա. Յարմիշն է։
Գիտական գործունեություն
խմբագրելՏատյանա Կարա-Վասիլևան ժողովրդական արվեստի ուսումնական ծրագրերի և մի շարք գիտամեթոդական ձեռնարկների հեղինակ է։
Զբաղվում է ժողովրդական արվեստի գիտական կոնֆերանսների, ցուցահանդեսների հայեցակարգի մշակմամբ և կազմակերպմամբ Ուկրաինայում, Արգենտինայում, Անգոլայում, Հունաստանում, Մակեդոնիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում։
Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Ռիլսկու անվան արվեստագիտության, ազգագրության և բանահյուսության ինստիտուտի և Լվովի արվեստի ազգային ակադեմիայի դոկտորական և թեկնածուական դիսերտացիաների պաշտպանության մասնագիտացած գիտնականների խորհրդի անդամ է։
Մրցանակներ և կոչումներ
խմբագրել- Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ
- Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակ (2012)[4] «Ուկրաինական ասեղնագործության պատմություն» գրքի համար
- Դանիլ Շչերբակովսկու անվան մրցանակ (1995)
- Ուկրաինայի ազգային էքսպո կենտրոնի ІІ աստիճանի դիպլոմ «Պատմության հարցերով հատուկ գրականության ստեղծման և ժամանակակից ազգային գեղարվեստական արհեստների զարգացման համար» (1986)
Մատենագրություն
խմբագրել- «Полтавська народна вишивка» (1983)
- «Творці дивосвіту» (1984)
- «Українська сорочка» (1994)
- «Українська вишивка» (1995)
- «Літургійне шитво України ХVІІ— ХVІІІ ст. Іконографія, типологія, стилістика» (1996)
- «Шедеври церковного шитва України ХІІ—ХХ ст.» (2000)
- «Декоративне мистецтво України ХХ ст.» (2005)
- «Історія української вишивки» (2008)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Архівована копія». Արխիվացված է օրիգինալից 5 лютого 2011-ին. Վերցված է 10 лютого 2012-ին.
- ↑ .Цьогорічні лавреати імені Шевченка Արխիվացված 2014-08-19 Wayback Machine