Տանյա Վեբեր
Տանյա Վեբեր (իտալ.՝ Tania Weber, իրական անունը Տանյա Սարգարդեր, ֆիններեն՝ Tanja Sarsgardeer, օգոստոսի 18, 1926, Հելսինկի, Ֆինլանդիա - նոյեմբերի 20, 2009, Հռոմ, Իտալիա), ֆինլանդական ծագմամբ իտալացի կինոդերասանուհի և ֆոտոմոդել։ Իտալիայում հայտնի է եղել 1950-1960-ական թվականներին, նկարահանվել է ընդհանուր առմամբ 8 ֆիլմերում։ Կինոկարիերայի ավարտից հետո աշխատել է դիզայներ։
Տանյա Վեբեր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 18, 1926 |
Ծննդավայր՝ | Հելսինկի, Ֆինլանդիա |
Վախճանի թիվ՝ | նոյեմբերի 20, 2009 (83 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն՝ | Ֆինլանդիա |
Մասնագիտություն՝ | դերասանուհի |
IMDb։ | ID 0916764 |
Կենսագրություն
խմբագրելՏանյա Վեբերը ծնվել է 1926 թվականին Հելսինկիում։ 1950-ական թվականների սկզբերին մասնակցել է մի քանի գեղեցկության մրցույթների, որոնք անցկացվում էին Ֆինլանդիայում։ Նրա վրա ուշադրություն է դարձրել հայտնի իտալացի կինոպրոդյուսեր Կարլո Պոնտին, որը իտալական կինոմատոգրաֆիայի համար բացահայտել է Սկանդինավյան երկրներից մի քանի դերասանուհիների։ Որպես օրինակ կարող է ծառայել շվեդ դերասանուհի Մեյ Բրիթը, որը հետագայում հաջող կարիերա էր ստեղծել կինոյում[1]։
Իր առաջին դերը Տանյա Վեբերը խաղացել է ռեժիսոր Ֆրանչեսկո Դե Ռոբերտիսի «Carica eroica» (1952) ճանապարհորդական ֆիլմում։ Այդ պատկերում նա խաղում էր գլխավոր հերոսուհու Կալինա անունով մի ռուս կնոջ դերը[2]։ Դերասանուհու ամենահետաքրքիր դերը նրա կարիերայի ընթացքում եղել է ռեժիսոր Սթեֆանո Բանզինի «Մեկ օր դատարանում» ֆիլմի Ելենա Բարոնթիի դերը[3]։ Ֆիլմը պատմում է Իտալիայում շրջանային դատարանի մեկ օրվա մասին և բաղկացած է մի քանի էպիզոդներից, որից ամեն մեկը նվիրված է դատավորի կողմից քննվող գործին։ Տանյա Վեբերի հերոսուհին հայտնվում է պատկերի երրորդ էպիզոդում[4]։ Տանյա Բեբերի կարիերայի ընթացքում եղել են նաև դրամատիկական դերեր, ինչպիսին է ռեժիսոր Ռաֆայելո Մատարացոյի «Անիծված կանանց նավը» ճանապարհորդական ֆիլմի գլխավոր հերոսուհի Իզաբելլայի դերը[5]։
Դերասանուհին հայտնվել է տարբեր ֆիլմերի էպիզոդիկ դերերում, որոնցից են ռեժիսոր Ուիլյամ Ուայլերի և «Հռոմեական արձակուրդներ» (1953), ռեժիսոր Մարիո Մաթոլի և հայտնի իտալացի կատակերգու Տոտոյի համատեղ «Աշխարհի ամենածիծաղելի ներկայացումը» (1953)[6], ռեժիսորներ Սթենոյի և Մարիո Մոնիչելլի «Անհավատները» (1953) կատակերգությունում։ Իր վերջին դերը կինոյում դերասանուհին խաղացել է ռեժիսոր Մարիո Կամերնիի «Ոդիսևսի ճանապարհորդությունը» (1954) ֆիլմում։ Կինոդերասանուհու կարիերայի ավարտից հետո Տանյա Վեբերը աշխատել է որպես դիզայներ։
Տանյա Վեբերը 1950-1960-ական թվականներին մեծ ճանաչում ուներ Իտալիայում, դերասանուհին բավականին հաճախակի էր հայտնվում Tempo, Le vostre novelle, Film d’oggi, Settimo Giorno ամսագրերում[7]։ Տանյա Վեբերը կինոկարիերայի ավարտից 60 տարի անց շարունակել է մնալ ոճի պատկերակ ժամանակակից իտալացի դերասանուհիների համար[8][9]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1952 | ֆ | Հերոսական պարտք | Carica eroica | Kalina Ifienov |
1953 | ֆ | Անհավատները | Le infedeli | L'amica di Lulla |
1953 | ֆ | Մենք բոլորս այստեղ ենք բնակվում | Siamo tutti inquilini | Lulù |
1953 | ֆ | Հռոմեական արձակուրդներ | Roman Holiday | Francesca (ֆոտոմոդել Իրվինգա, տիտրերում նշված չէ) |
1953 | ֆ | Աշխարհի ամենածիծաղելի ներկայացումը | Il più comico spettacolo del mondo | Sonia (աղջիկ տրապիցիայում) |
1953 | ֆ | Անիծված կանանց նավը | La nave delle donne maledette | Isabella |
1954 | ֆ | Մեկ օր դատարանում | Un giorno in pretura | Elena |
1954 | ֆ | Ոդիսևսի ճանապարհորդությունը | Ulisse | Eucalicanto |
Չնայած այն բանին, որ նա բավականին լավ կարողանում էր խոսել իտալերեն, իր ակցենտի պատճառով դերերը հնչյունավորում էին այլ դերասանուհիներ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Таня Вебер, биография (чешск.)
- ↑ Carica eroica (ит.)
- ↑ Биография Тани Вебер (ит.)
- ↑ Un giorno in pretura (ит.)
- ↑ La nave delle donne maledette (ит.)
- ↑ Il più comico spettacolo del mondo (ит.)
- ↑ Settimo Giorno Magazine (Italy) (4 February 1954) (анг.)
- ↑ Mostra del Cinema di Venezia, 60 anni di gioielli da favola sul red car (ит.)
- ↑ Mostra del Cinema Venezia: 60 anni di anelli con diamanti (ит.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Տանյա Բեբերի լուսանկարը Իտալիայի Սենատ կայքում
- Տանյա Վեբեր (անգլ.) Internet Movie Database կայքում
- «Tania Weber» (չեխերեն). ČSFD. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանյա Վեբեր» հոդվածին։ |