Տանձատափ (Սյունիքի մարզ)

գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տանձատափ (այլ կիրառումներ)

Տանձատափ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տաթև համայնքում[1]։

Գյուղ
Տանձատափ
Ընդհանուր տեսարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՀամայնքՏաթև (համայնք) | Տաթև համայնք[1]
Մակերես7,32 կմ²
ԲԾՄ1420 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն88[2] մարդ (2011)
Խտություն14 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունտանձատափցի
Ժամային գոտիUTC+4
Տանձատափ (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Տանձատափ (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Տանձատափ (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)##
Տանձատափ (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)

Գյուղի պաշտոնական անունը Տանձատափ է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Տանազատապ անունով։

Աշխարհագրություն

խմբագրել

Գտնվում է Տաթև գետի ձորակում՝ ծովի մակարդակից 1360-1380 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 47 կմ, հարևան Տաթև գյուղից՝ 1,5 կմ դեպի հարավ-արևելք։

Պատմություն

խմբագրել

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Տանձատափում է XVII-XVIII դարերի Սբ. Մինաս եկեղեցին, իսկ 1,5 կմ հյուսիս՝ ձորալանջին, գտնվում է “Սրվանց Խաչ” մատուռը։

Բնակչություն

խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Տանձատափի մշտական բնակչությունը կազմել է 88, առկա բնակչությունը՝ 85 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել գրեթե բացառապես հայերով[3]։


Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանձատափ (Սյունիքի մարզ)» հոդվածին։