Վիքիպեդիա:Մոլորակի շուրջը/Իսլանդիա
← Բենիլյուքսյան ամիս | Իսլանդական ամիս | → Իսրայելի ամիս |
Իսլանդիան կղզային պետություն հյուսիսարևմտյան Եվրոպայի համանուն կղզու վրա՝ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում։ Ափերը հյուսիսարևմուտքում և հարավում ողողում են Գրենլանդական, իսկ արևելքում՝ Նորվեգական ծովերի ջրերը։ Իսլանդիան աշխարհագրորեն տեղակայված է Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի ճամփաբաժանում, սակայն մի շարք գործոններ հաշվի առնելով այն ներառվում է Հյուսիսային Եվրոպա տարածաշրջանի մեջ։ Դանիական լայն նեղուցը Իսլանդիան բաժանում է Գրենլանդիայից։ Վերջինիս շրջակայքում սփռված տարածքներից են նաև Ֆարերյան, Շետլանդյան և Յան Մայենի կղզիները։ Ընդհանուր հաշվով՝ կղզու մակերեսը կազմում է 103 հազար քառակուսի կիլոմետր (18-րդ խոշորագույն կղզին աշխարհում): Իսլանդիան Եվրոպայի ամենանոսր բնակեցված պետությունն է։ Ըստ 2018 թվականի մարդահամարի տվյալների՝ Իսլանդիայի բնակչությունը կազմում է շուրջ 350 հազար մարդ։ Իսլանդիայի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ռեյկյավիկն է։ Ռեյկյավիկում և հարակից ավաններում է բնակվում ամբողջ կղզի-պետության բնակչության երկու երրորդից ավելին։
|