Վիքիպեդիա:Մասնակիցների անուններ
Կարճ ասած՝ Եթե ձեր մասնակցային հաշվի համար անուն եք ընտրելու, մի օգտագործեք անուններ, որոնք կարող են թվալ վիրավորական, սադրիչ կամ օգտագործվեն գովազդի նպատակով։ Մի օգտագործեք կրկնակի մասնակցային հաշիվներ։ |
Տվյալ համաձայնագրով սահմանում են ընդհանուր կանոններ և առաջարկություններ Վիքիպեդիայում մասնակցային հաշիվների համար անուն ընտրելու և օգտագործելու համար։
Եթե մինչ այժմ Վիքիպեդիայում մասնակցային հաշիվ չունեք, դուք կարող եք այն ստեղծել. Գրանցումը տալիս է մի շարք առավելություններ, մասնավորապես՝ Ձեր բոլոր խմբագրումները կկապվեն ձեր մասնակցի անվան հետ։
Մասնակցի անվան ընտրություն
խմբագրելՎիքիպեդիայում մասնակցային անուն ընտրելուց հիշեք ժողովրդական խոսքը՝ «Դիմավորում են հագուստով, ճանապարհում` խելքով»։ Այստեղ ձեր հագուստը ձեր անունն է, որը թող լինի համեստ, բայց պատշաճ։
Կախված նրանից, թե որքան եք ուզում պահել ձեր անունը գաղտնի, ձեր մասնակցի անունը կարող է կազմվել ձեր իրական անվան մասերից կամ մականունից։ Կարող է լինել բոլորովին նոր կեղծանուն, որը նախկինում երբեք չեք օգտագործել։
Եթե որոշել եք չօգտագործել ձեր իրական անունը և ընտրել կեղծանուն, ապա այն է Ձեզ հաճելի լինելուց բացի պետք է նաև ոչ տհաճ լինի մյուս մասնակիցների համար։ Խիստ ցանկալի է, որ այն լինի հեշտ կարդացվող, գրվող և արտասանվող։
Ձեր մասնակցի անունը չպետք է թողնի առավելության կամ որոշակի իրավունքների պատրանք, չի թույլատրվում անվան մեջ օգտագործել «ադմինիստրատոր», «բյուրոկրատ», «ստյուարդ», «ստուգող» բառերը կամ նրանց համարժեքները այլ լեզուներով, օրինակ՝ «admin», «sysop», «moderator»։ Նմանապես չի կարելի օգտագործել անուններ, որոնք ավարտվում են «bot/բոտ/ռոբոտ» բառերով։ Սրանք օգտագործվում են բոտ մասնակցային հաշիվների համար։
Երբեմն զուտ պատահական Ձեր անունը կարող է շատ նման լինել այլ հայտնի խմբագրի անվանը։ Այդ դեպքում խառնաշփոթից խուսափելու համար ձեզ կարող են խնդրել վերանվանել ձեր անունը։
Իսկական անուն
խմբագրելՕգտագործելով ձեր իրական անունը, դուք հնարավորություն կտաք ուրիշներին ըստ ձեր խմբագրումների ճանաչել ձեզ, անձնապես վիրավորել կամ հետապնդել։ Այնպես որ լավ մտածեք նախքան Ձեր սեփական անունով գրանցվելը։ Անգամ եթե հետագայում ուզեք մասնակցի անունը փոխել, տեղեկությունը նախկին անվան մասին հասանելի կլինի բոլորին։ Այդ ժամանակ միակ ընդունելի ելքը՝ նորից, նոր մականունով գրանցվելն է։
Չի թույլատրվում օգտագործել ներկայումս ողջ անհատների անուններ, եթե իհարկե նա ձեր անվանակիցը չէ։ Այդ դեպքում հնարավոր է, ապահովության նկատառումներով Ձեր հաշիվը արգելափակվի, մինչև որ ապացուցեք, որ դա Ձեր իրական անունն է։
Անուններ, որոնք համընկնում են առևտրային ապրանքանշանների կամ ընկերությունների անվանումների հետ
խմբագրելՎիքիպեդիայում որևէ կազմակերպության, միավորման, ապրանքանիշի և այլն գովազդն արգելվում է և նման գործունեության համար մասնակիցը ենթակա է արգելափակման։ Կազմակերպության, միավորման, ապրանքանիշի և այլն անունն օգտագործել որպես մասնակցի անուն արգելված է։
Հատուկ նշաններով մասնակիցների անուններ
խմբագրելՄասնակիցը իրավունք ունի իր անունը գրել ցանկացած մեկ լեզվով, հայատառ, լատինատառ կամ կիրիլիկայով, նաև՝ արաբերեն, չինարեն, հունարեն, ճապոներեն և այլն։ Բայց հաշվի առեք, որ դա անվան նավարկման համար դժվարություն կստեղծի, մյուս մասնակիցները կարող են շփոթել կամ դժվարանալ ձեր անունը գրելուց։ Նման անունների ընթերցումը հեշտացնելու համար կարող եք Ձեր ստորագրությունը հայերեն կամ լատինատառ գրել և հետո հղում տալ դեպի Ձեր մասնակցային էջը։