Վիքինախագիծ:Նախընտրելի թեմաներ (փուլ 4)
«Նախընտրելի թեմաներ» նախագիծը մրցութային է։ Այն նախատեսված է միայն «Վիքիմեդիա Հայաստանի» ակումբների համար։ Վիքիակումբների անդամ չհանդիսացող մասնակիցներին խնդրում ենք այս նախագծի ցանկերից հոդվածներ չընտրել։
- Ինչո՞ւ «Նախընտրելի թեմաներ»․ «Վիքիմեդիա Հայաստանը» սոցիալական ցանցերի վիքիակումբների խմբերում անցկացրել է հարցում՝ խնդրելով նշել, թե որ թեմաներով են ակումբականները նախընտրում հոդվածներ թարգմանել Հայերեն Վիքիպեդիայում։ Այդ հարցման արդյունքներով էլ ձևավորվել է այս էջը։
2023 թվականի դեկտեմբերին անցկացված ևս մեկ հարցմամբ որոշվել են նոր թեմաներ, որոնք ընդգրկվել են այս փուլում։ Նախորդ փուլերից մնացած թեմաների ցանկերի մի մասը տեղափոխվել է պահոց (արխիվ), որտեղից ևս կարող եք օգտվել և ստեղծել հոդվածներ։
- Ինչպե՞ս աշխատել այս էջում․ անհրաժեշտ է մտնել նախընտրելի թեմայի ցանկերով էջ, ընտրել նախընտրելի հոդվածը, անպայման ստորագրել հոդվածի դիմաց «Ստորագրություն» սյունակում և սկսել թարգմանել։ Հոդվածը ստեղծեք միայն այն վերնագրով, որը գրված է ցանկում, ինքնուրույն վերնագրեր մի՛ դրեք։ Հոդվածը հրապարակելուց հետո, այդ հոդվածի վերնագիրը պետք է ավելացնել «ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ» բաժնում՝ ստեղծողի մասնակցային անվան տակ։ Հոդվածի քննարկման էջում անպայման պետք է ավելացնել {{ԹՀ||}} (այս կաղապարն ավելացրեք ոչ թե ձեռքով, այլ լեզվի կողքին գտնվող հատուկ գործիքով) և {{ՆԹ}} կաղապարները։ Ցանկերում միաժամանակ կարող եք ստորագրել ամենաշատը երկու հոդվածի դիմաց։ Երբ այդ հոդվածները ստեղծեք, կարող եք ընտրել երկու այլ հոդվածներ։ Մեկ շաբաթից ավելի մնացած ստորագրությունները, եթե համապատասխան հոդվածները չեն ստեղծվել, կհեռացվեն։
- Մրցույթի պայմանները
«Նախընտրելի թեմաներ» նախագծի մրցույթը բաղկացած է մի քանի փուլից։ Յուրաքանչյուր փուլում ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականը կստանա «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը, ևս չորս մասնակիցների կտրվեն հավաստագրեր։ Գնահատվելու են հոդվածի թարգմանության և վիքիֆիկացման որակը, ինչպես նաև հոդվածի ծավալը բայթերով (արհեստականորեն ավելացված ծավալը հաշվի չի առնվելու)։ Սա նշանակում է, որ եթե հոդվածն ունեցավ մեծ ծավալ, բայց թարգմանության և/կամ վիքիֆիկացման որակը եղավ ցածր, այն գնահատվելու է ցածր։ Գնահատվելու են միայն այս նախագծի ցանկերից ընտրված և «ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ» բաժնում ավելացված հոդվածները։ Ցանկերն ըստ անհրաժեշտության թարմացվելու են։
Ուշադրություն․ եթե ցանկանում եք հոդվածը թարգմանել այլ լեզվից (օրինակ, եթե ցանկում նշված է անգլերեն հոդվածը, իսկ դուք ցանկանում եք թարգմանել ռուսերենից), ապա դա կարող եք անել, եթե տվյալ լեզվով Վիքիպեդիայի հոդվածում առկա են բավականաչափ քանակի ծանոթագրություններ։
Նախագծի քննարկման էջում կարող եք առաջարկել նախընտրելի նոր թեմաներ, որոնք հետագայում կարող են ընդգրկվել նախագծում։
- Փուլերի ժամանակացույց