Վիսոկոյե (Ադլերի շրջան)

գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում

Վիսոկոյե (ռուսերեն՝ Высокое), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում, Մզիմթա գետի ափին։ Գտնվում է Ադլեր շրջկենտրոնից 10 կմ արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 22 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 200 մ բարձրության վրա։

Գյուղ
Վիսոկոյե
ռուս.՝ Высокое
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգՍոչիի քաղաքային օկրուգ
ՀամայնքՍոչիի քաղաքային օկրուգ[1] և Կրասնոդարի երկրամաս
Հիմնադրված է1871 թ.
ԲԾՄ200 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն3910 մարդ (2010[2])
Ազգային կազմհայեր, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 8622
Փոստային դասիչ354393
ՍՎՏԲՀԴ03 426 907 002
Վիսոկոյե (Ադլերի շրջան) (Ռուսաստան)##
Վիսոկոյե (Ադլերի շրջան) (Ռուսաստան)
Վիսոկոյե (Ադլերի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)##
Վիսոկոյե (Ադլերի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչությունը

խմբագրել

Համաձայն 2002 թվականի հաշվառումների, գյուղն ուներ 3051 բնակիչ, որից՝ 68,9% - հայեր, 23,6% - ռուսներ, 3,2% - հույներ, 2,1% - ուկրաինացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ[3]։

2010 թվականին գյուղն ուներ արդեն 3910 բնակիչ, ովքեր զբաղվում էին թեյի, ծխախոտի մշակությամբ, բանջարաբուծությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ունի ակումբ և բուժկայան։

Պատմությունը

խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1871 թվականին։ Հայերը եկել են Աբխազիայից և շրջակա գյուղերից՝ 1927 թվականին։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։