Վիեննայի տեսարանը Բելվեդերից (նկար)
«Վիեննայի տեսարանը Բելվեդերից» (իտալ.՝ Vienna vista dal Belvedere), իտալացի նկարիչ, քաղաքային բնանկարի վարպետ, Վենետիկի գեղարվեստի դպրոցի կարկատուն ներկայացուցիչ Բեռնարդո Բելլոտտոյի կտավներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1759-ից 1761 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 135 × 213 սմ։ «Վիեննայի տեսարանը Բելվեդերից» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Արվեստի պատմության թանգարանում (Վիեննա, Ավստրիա), (գույքագրում՝ №GG 1669):
Վիեննայի տեսարանը Բելվեդերից | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Բերնարդո Բելոտո[1] |
տարի | 18-րդ դար[1] |
բարձրություն | 135 սանտիմետր[2] |
լայնություն | 213 սանտիմետր[2] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Արվեստի պատմության թանգարան[2] |
հավաքածու | Արվեստի պատմության թանգարան[1] |
Ծանոթագրություններ |
Պատմություն
խմբագրելԲեռնարդո Բելլոտտոն իտալացի նկարիչ Ջովաննի Անտոնիո Կանալետտոյի (1697-1768) զարմիկն է. երիտասարդ տարիքում հենց նրա մոտ է ուսանել։ Այս կտավը մեկն է այն տասներեք նկարներից, որոնք մտնում են վիեննական շրջանի մեջ։ Հեղինակը դրանք բոլորը ստեղծել է Սրբազան Հռոմեական կայսրության կայսրուհի Մարիա Թերեզայի (1717-1780) համար։ Բեռնարդո Բելլոտտոն դրանք նկարել է հընթացս երկու տարիների, որոնք նա անցկացրել է Հաբսբուրգների մայրաքաղաքում։ «Վիեննայի տեսարանը Բելվեդերից» ստեղծագործությունը գտնվում է կայսերական հավաքածուում ստեղծման օրից։
Նկարագիր
խմբագրել«Վիեննայի տեսարանը Բելվեդերից» կտավում ներկայացված տեսարանը պատկերված է Վերին Բելվեդերից՝ պալատից, որը Ներքին Բելվեդերի հետ միասին ստեղծվել է 18-րդ դարի 20-ական թվականներին։ Նկարն առանձնանում է բացառիկ տեղագրական ճշտությամբ և, հնարավոր է, որ հեղինակն աշխատել է կամերա օբսկուրայի օգնությամբ, ինչով հաճախ էին օգտվում նկարիչ-վեդուտիստները ճշգրիտ պատկերներ ստանալու համար։ Բեռնարդո Բելլոտտոն նկարը ստեղծել է դետալային ճշգրտությամբ. հեռանկարը, շինությունները մարդիկ և ստվերները կառուցված է որոշ ազատությամբ։ Ձախ կողմում պատկերված է Կարլսկիրխեն, աջից՝ Սալեզինյան մենաստանը։ Այդ երկու շինությունների միջև՝ կտավի կենտրոնում, վեր է խոյանում Սուրբ Ստեփանոսի մայր տաճարը, որն իր գոթական աշտարակով առանձնանում է երկնքի ֆոնին։ Նրա դիմաց նկատվում են Ներքին Բելվեդերն ու Շվարցենբերգի դղյակն իր ջերմատներով։ Հետին պլանում երևում են Կալենբերգի և Լեոպոլդսբեգի բլուրները։
Ներքին Բելվեդերի սֆինքնսները՝ առյուծի մարմիններով և մարդկային գլուխներով, մարմնավորում են բանականություն՝ միավորված ուժի հետ։ «Վիեննայի տեսարանը Բելվեդերից» ստեղծագործության համար բնութագրող հանգամանք է երկրաչափական ճշգրտությունը և մարդկանց մելանխոլիկ ոգին։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Вольфганг Прохаска. «Венский музей истории искусств. Живопись». — Лондон: Scala Publishers, 2011. — 128 с. — («Музеи мира»). — 7000 экз. — ISBN 978-34-065-2756-2
- «Музей истории искусства. Вена». Под ред. Сильвии Боргези. = Kunsthistorisches Museum. Vienna. — /Пер. с ит. — М.: ЗАО «БММ», 2007. — 144 с. — (Великие музеи мира). — 3000 экз. — ISBN 978-88-370-2769-8