«Վերջնական փոթորիկը» (անգլ.՝ The Final Storm), Ուվե Բոլլի գեղարվեստական ֆիլմը։ Այն նկարահանված է ապոկալիպտիկական թրիլլերի ձևով, այն վիդեոկրիչների վրա դուրս է եկել 2010 թվականի գարնանը։

Վերջնական փոթորիկը
անգլ.՝ The Final Storm
Երկիր Կանադա
 Գերմանիա
Ժանրմարտաֆիլմ, ֆիլմ աղետի մասին, սարսափ ֆիլմ և ապոկալիպտիկ ֆիլմ
Թվական2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւվե Բոլ
ՊրոդյուսերՈւվե Բոլ
ԴերակատարներՍթիվ Բաչիչ, Լորեն Հոլի և Լյուք Փերի
ՕպերատորՄաթիաս Նոյման
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունBrightlight Pictures
Տևողություն88 րոպե
Բյուջե5 000 000 $

Սյուժե

խմբագրել

Կլիմայի արագ փոփոխումը համաշխարհային տնտեսական ճգնաժամ է, քաղաքներում տեղի ունեցող մասսայական անկարգությունները ամբողջ ժողովրդի մոտ այն կարծիքն են առաջացնում, որ շուտով գալու է աշխարհի վերջը։ Տեղանքում, որտեղ գտնվում է Գրեդիների ընտանիքի ֆերման, արդեն յոթ օր է անհանգստացնում է փոթորիկը։ Փոթորկի վերջին օրը տան շքամուտի մոտ է լինում Սայլաս Հենդերշոթը, ով կարծես թե ընկել էր փոթորկի մեջ և հիմա տառապում է հիշողության կորուստով։ Սայլասը այդ նույն պահին կորցնում է գիտակցությունը, իս�� Թոմը և Ջիլլիանը որոշում են նրան ապրելու տեղ տալ մինչև որ այդ ամենը կվերջանա։ Նրան անկողնու վրա դնելով նրանք նկատում են նրա մեջքի և ձեռքի վրայի տարօրինակ դաջվածքները, որի վրա հատված էր Ղուկասի ավետարանի.

  Թող որ մեռածները թաղեն իրենց մեռելներին։  

Հաջորդ օրը մինչև Սայլասի հայտնվելը պարզ եղանակ էր՝ փոթորիկը վերջացել էր, սակայն բնությունը իրեն տարօրինակ է պահում. ամբողջ կենդանական աշխարհը կարծես անհետացել է, չի լսվում ոչ ճպուռների ճռճռոցը և ոչ էլ ճնճղուկների ծլվլոցը։ Սեյլասը համոզում է ֆերմայի ապրողներին այն բանում, որ այս ամենը աշխարհի վերջի առաջին նշաններն են, և որպես իր խոսքերի ապացույց արտասանում է հատված Հովհաննեսի հայտնությունից։ Տեղատարափ անձրև, կենդանիների անհայտացում, «արյունոտ լուսին»՝ այս ամենը Սայլասի կողմից բացատրվում են որպես աշխարհի վերջի սկիզբը։ Թոմը թերահավատորեն է մոտենում Սայլասի խոսքերին, սակայն այն բանից հետո, երբ նա այցելում է հարևան ֆերմային, և տեսնում է, որ բոլոր իրերին ոչ ոք չի դիպել, սակայն ֆերմայի տերերը և բոլոր կենդանիներն անհետ կորել են։ Թոմը սկսում է կասկածել։ Նրանք չորսով գնում են ուտելիք և վառելիք փնտրելու, սակայն ապարդյուն։ Քաղաքում ոչ ոք չէր մնացել։

Այն բանից հետո, երբ Գրեդի ընտանիքը Սայլասի հետ միասին ֆերմա է վերադառնում, ֆիլմը ակոկալիպտիկական ժանրից փոխվում է հոգեբանականի։ Ժամանակ առ ժամանակ Թոմը հին թերթերի շնորհիվ իմանում է, որ 22 տարի առաջ ֆերման պատկանում էր Սայլասի հորը, ով հարբեցող էր և այդ պատճառով այլևս հողի սեփականատերը չէր։ Զայրացած Սայլասը կախաղան հանեց հորը ծառի վրա, և դրանից հետո մի քանի մարդ ևս սպանելով այդ ամբողջ ժամանակն անց է կացրել բանտում։ Սայլասը Թոմին կախում է այն նույն ձևով, ինչպես և հորը, և փորձում է համոզել Ջիլլիանին որպես կին և տղամարդ ապրել ընտանիքում։ Գրեմը փրկում է հորը մահից, և նա կարողանում է թուլացնել Սայլասին, այրել նրան և ծակել պատառաքաղով։ Թոմի և Ջիլլանի երջանիկ միացման ժամանակ Գրեմը նրանց առաջարկում է ուշադրություն դարձնել գիշերային երկնքին. Այնտեղ մեկը մյուսի ետևից հանգչում էին աստղերը։

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Սթիվ Բաչին Թոմ Գրենդի Թոմ Գրենդի
Լորեն Հոլլի Ջիլլիան Գրեդի Ջիլլիան Գրեդի
Լյուկ Պերրի Սայլաս Հենդերշոթ Սայլաս Հենդերշոթ
Կոուլ Հիպպեր Գրեմ Գրեդի Գրեմ Գրեդի
Բլու Մանկումա Չարլզ Բուկեր Չարլզ Բուկեր
Մայքլ Էկլունդ սուպերմարկետի կողքի մարդը

Ֆիլմի ստեղծումը

խմբագրել

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2008 թվականի երկրորդ կեսին Վանկուվերում (Բրիտանական Կոլումբիա, Կանադայում)[1]։ Նկարահանված լինելով ոչ մեծ բյուջեով կանադական դերասանների և կանադական սցենարիստի հետ, այլ ոչ համակարգչային խաղի հիման վրա, ֆիլմն իր համար կինովարձող չգտավ և որոշ ժամանակ անուշադրության էր մատնված մինչև այն ժամանակ, երբ միանգամից սկսեցին այն վաճառել սկավառակների վրա ԱՄՆ-ում (2010 թվականի ապրիլի 13)[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել