Վերա Կարալի
Վերա Կարալի (ռուս.՝ Вера Алексеевна Каралли, օգոստոսի 8, 1889[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 16, 1972[2], Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրիա), ռուսական բալետի պարուհի, համր կինոյի դերասանուհի, բալետի մանկավարժ։ Արտագաղթելով Ռուսաստանից աշխատել է Եվրոպայում։
Վերա Կարալի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 8, 1889[1] |
Ծննդավայր՝ | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Վախճանի թիվ՝ | նոյեմբերի 16, 1972[2] (83 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրիա |
Քաղաքացիություն՝ | Ռուսական կայսրություն Նացիստական Գերմանիա Ավստրիա ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, պարուսույց և բալետի պարող |
IMDb։ | ID 0179028 |
Կենսագրություն
խմբագրելՎերա Կարալին ծնվել է 1889 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայում արտիստի ընտանիքում։ Հայրը՝ գավառական անտրեպրենյոր էր, Կարալի Տորցովի անվան Յարոսլավի թատրոնի ռեժիսոր, մայրը՝ Օ. Կարալին, դրամատիկական թատրոնի դերասանուհի էր (ի ծնե՝ Կրուշենկովա)։ 1906 թվականին ավարտել է թատերական ուսումնարանը՝ Ալեքսանդր Գորսկու ղեկավարությամբ։
1909 թվականին, ինչպես նաև 1919 և1920 թվականներին շրջագայել է արտասահմանում՝ լինելով Սերգեյ Դյագիլևի «Ռուսական բալետի» կազմում[3]։ Որպես մենակատար հանդես է եկել Մեծ թատրոնում, այդ թվում՝ «Փարավոնի դուստրը», «Կյանքը թագավորի համար», «Կարապի լիճ», «Սալամբո» բալետային ներկայացումներում և այլն։ Հաճախ պարել է Միխայիլ Մորդկինի հետ։ 1914 թվականին Կարալին առաջին անգամ նկարահանվեց կինոյում՝ Պետրոս Չարդինինի «Դու հիշում ես արդյո՞ք» դրամայում, որտեղ նրա գործընկերներն էին, ինքը՝ Չարդինին և Իվան Մոզժուխինը։ Շուտով դառնում է առաջին ռուս կինոաստղերից մեկը, 1915 թվականին թողարկելով ութ նկար։ Հիմնականում դերասանուհին նկարահանվել է Չարդինինի մոտ և ռուսական կինեմատոգրաֆիայի ևս մեկ պիոներ՝ Եվգենի Բաուերի մոտ։
1917 թվականի հեղափոխությունից հետո Կարալին ներգաղթել է, ապրել է Լիտվայում, որտեղ Կաունասում դասավանդել է պարի արվեստ, աշխատել է Ռումինիայում, նկարահանվել է Ֆրանսիայում և Ավստրիայում։ Ի վերջո, նա հաստատվում է Վիեննայում, որտեղ բալետային հմտության դասեր է տվել։ Վերա Կարալին մահացել է Ավստրիայի Բադեն քաղաքում 1972 թվականի նոյեմբերի 16-ին, ութսուն երեք տարեկան հասակում։
Դիմում է ներկայացրել՝ խնդրելով վերադառնալ հայրենիք, 1972 թվականի նոյեմբերի 1-ին ստացել է խորհրդային անձնագիր, սակայն երկու շաբաթ անց մահանում է։
- «Կարապի լիճ»՝ Օդետա Օդիլիա
- «Բայադերուհի»՝ Նիկիա
- «Դոն Կիխոտ»՝ Կիտրի
- «Ռայմոնդա»՝ Ռայմոնդա
- «Փարավոնի դուստրը» ՝ Ասպիչիա
- «Ապարդյուն նախազգուշություն»՝ Լիզա
- «Ժիզել» Ժիզել
Մեռնող կարապ
Ռասպուտինի մահը
խմբագրելԿարալին եղել է մեծ իշխան Դմիտրի Պավլովիչի սիրուհին և, ինչպես արդեն հաղորդվել է, թաքցրել է 1916 թվականի Ռասպուտինի սպանության մանրամասները։ Նա այդ գիշեր Ֆելիքս Յուսուպովի պալատում երկու կանանցից մեկն էր։ Սպանության հանցակիցները երբեք և ոչ ոքի չեն պատմել այդ կանանց մասին[4]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն | Բնագրի լեզվով | Դեր |
---|---|---|---|
1921 | Կանացի վրեժ | Die Rache einer Frau | Վերա Կարոլի |
1919 | Սեպտեմբերի 11-ի գիշերը | La Nuit du 11 septembre | ? |
1918 | Երազանք և կյանք | - | Նատաշա Բրոբովա |
1917 | Ահազանգ | - | ? |
Մեռնող կարապը | - | Համր պարուհի Գիզելա | |
Փարիզի արքա | - | ? | |
1916 | Հատուցում | - | Մաշա Բելսկայա, երկրորդ դերը՝ լեդի Գերմիոն |
Ծեր ըմբիշի անգղը | - | Քրիստա՝ խաղողագործի դուստրը | |
1915 | Վիշապային պայմանագիր | - | Տնօրենի դուստրը |
Հավերժական գիշերվա երջանկությունը | - | Լիլիա Պլեսկովա | |
Պետական խորհրդականի սերը | - | Պարուհի Լոլան | |
Այրված թևեր | - | ? | |
Մեղքի ստվերներ | - | ? | |
Նատաշա Ռոստովա | - | Նատաշա Ռոստովա | |
Պատերազմ և խաղաղություն | - | ? | |
Մահից հետո | - | Զոյա Կադմինա | |
1914 | Քրիզանթեմներ | - | Վերա Նեվոլինա |
Չարաճճի | - | Լյուբչկա | |
Դու հիշո՞ւմ ես արդյոք | - | Ելենա Պիլսկայա |
Գեղարվեստական կենսագրություն
խմբագրել2009 թվականին հրատարակվել է Գենադի Կագանի կողմից գրված Վերա Կարալի գեղարվեստական կենսագրությունը[5]։ Հաստատապես դերասանուհու կյանքի հայտնի փաստերը այս հրատարակությունում զուգորդվում են պատմական իրականությունից, հեղինակը բավական մանրամասն ներկայացնում է ժամանակագրությունը և միջոցառումների հաջորդականությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Visuotinė lietuvių enciklopedija (լիտ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Andros on Ballet Արխիվացված 2007-03-15 Wayback Machine(անգլ.)
- ↑ Радзинский Э. The Rasputin File. - Doubleday, 2000. - Pp. 476-477.
- ↑ Каган, Геннадий Вера Каралли - легенда русского балета. — СПб.: Амфора, 2009. — С. 432. — ISBN 978-5-367-01044-2
Արտաքին հղումներ
խմբագրել- Դերասանուհու լուսանկարները
- Կենսագրական տեղեկություն
- Վլադիմիր Կրեմեն Վերա Կարալի՝ «Այդ նամակը ես ձեռնոցներով եմ գրել…» Արխիվացված 2018-02-26 Wayback Machine: Վավերագրական ֆիլմ «Կղզիներ» շարքից (Ռուսաստան, Կուլտուրա հեռուստաալիքը, 2010)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Կարալի» հոդվածին։ |