Վերափոխման եկեղեցի
Լվովի Վերափոխման եկեղեցական համալիր (ուկրաիներեն՝ Успенська (Волоська) церква у Львові), Վերածննդի ճարտարապետության հուշարձան (16-17-րդ դարեր), գտնվում է Պոդվալնայա փողոց 9 հասցեում։
Վերափոխման եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և ուղղափառ տաճար |
Երկիր | Ուկրաինա |
Տեղագրություն | Լվով |
Դավանանք | Orthodox Church of Ukraine? |
Հիմնական ամսաթվերը | 1629 |
Նվիրված | Աստվածածնի վերափոխման տոն |
Անվանված | Վերափոխումն Աստվածածնի |
Ճարտարապետ | Paweł Rzymianin? |
Ճարտարապետական ոճ | վերածննդի ճարտարապետություն |
Հիմնադրված | 1629 |
Բարձրություն | 66 մետր |
Շինանյութ | կրաքար |
Church of the Dormition, Lviv Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (այլ կիրառումներ)
Եկեղեցու շուրջը կենտրոնա��ել է քաղաքի ուղղափառ համայնքը։ XVI դարի կեսերին այստեղ ստեղծվել է Լվովի Վերափոխման Եղբայրությունը, որտեղ գործում էին տպարան և դպրոց։ Եկեղեցում է գտնվում ռուսական երկգլխանի արծվի պատկերը՝ որպես հիշատակ եկեղեցու կառուցմանը։ Դրա համար միջոցները նվիրաբերվել են ռուս ցար Ֆյոդոր Իվանովիչի կողմից 1592 թվականին։
Համալիրն իր մեջ ներառում է մի քանի հուշարձաններ։ Վերափոխման եկեղեց��ւ ներքին հարդարանքը զարդարված է 17-18-րդ դարերի նկարներով, այնտեղ տեղադրված են 1773 թվականի պատկերակալներ, պատուհաններին Պյոտր Խոլոդնու ապակենկարներն են (1920-1930-ական թվականներ)։
Երեք սրբերի մատուռը միացվել է Վերափոխման եկեղեցուն 19-րդ դարի կեսերին։ Զանգակատունը կառուցվել է Կոնստանտին Կորնյակտի միջոցներով և կրում է նրա անունը, բարձրությունը 65 մ է։ Եկեղեցին գտնվում է Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու իրավասության տակ[1][2]։
Ոճ
խմբագրելԵկեղեցին կառուցվել է իտալական վերածննդի ոճով։ Պատերը բաժանված են որմնասյուներով, պատուհանների կամարներով և ճակատային մասի հարթ փորագրություններով, հյուսիսային և հարավային դռների կողափայտի փորագրություններով։ Վերևում փորագրված են նվիրատուների զինանշանները։ Քանդակները Լվովի վարպետներ Կոնստանտին և Յակով Կուլչիցկիներինն են։
Վերափոխման եկեղեցին իրենից ներկայացնում է եռանավ բազիլիկ, որը ձգվում է Ռուսկայա փողոցով՝ կիսաշրջանաձև աբսիդով հասնելով մինչև Պոդվալնայա փողոց։ Տաճարը ունի երեք ապակեպատ գմբեթ, կենտրոնական գմբեթը հենվում է կամարների վրա, որոնք էլ՝ չորս տոսկանական սյուների վրա։ Նման պլանային-ծավալային կառուցվածքում երևում է արևմտյան վերածննդի և ուկրաինական շինարարական ավանդույթների միաձուլումը՝ առաջինը՝ բազիլիկյան հատակագծով և ճարտարապետական դեկորով, երկրորդը՝ ավանդական գմբեթավոր ավարտով։ Արտաքինից պատերը, ըստ ներքին դասավորության, բաժանվում են համաչափ մակերևույթով տոսկանական որմնասյուներով, որոնք առանձնացված են պատուհանի արխիտրավով։ Ճակատային մասը ավարտվում է դորիական ֆրիզներով, տրիգլիֆներով և զարդապատկերներով։ Արտաքին տեսքը գեղեցկացնում են նաև աստվածաշնչյան և ավետարանական թեմաներով զարդաքանդակները։
Տաճարի ներքին հարդարանքում, որը բաղկացած է երեք մասից` բաբինեցից, գլխավոր նավից և խորանից, հիմնական գեղագիտական դերը կատարում է նյութը` սպիտակ տաշած քարը` լակոնիկ ճարտարապետական պլաստիկ սյուներով, կամարներով, քառանկյուն հարթ որմնասյուներով։ Կենտրոնական գմբեթը, որի հիմքը դորիական ֆրիզն է, զարդարված է կեսոններով և զարդանկարներով։ Նրա վերևում փորագրված են նվիրատուների զինանշանները, որոնք միջոցներ են հատկացրել տաճարի կառուցման համար։ Մյուս երկու գմբեթների հիմքում` բաբինեցում և զոհասեղանին, դորիական ֆրիզն է` մետոպներով և տրիգլիֆներով։ Պատերը բաժանվում են քառանկյուն հարթ որմնասյուներով, իսկ ինտերիերի ճարտարապետական ձևավորումը հարստացված է երկու սանդուղքաբազուկներով, որոնք տանում են դեպի հյուսիսային և հարավային պատերի պատկերասրահներ։ Լույսը եկեղեցի է մտնում բարձր պատուհանների միջով, որոնք զարդարված են XX դարի սկզբի լվովցի նկարիչ Պյոտր Խոլոդնու ապակենկարներով։
Եկեղեցում պահպանվել են 17-18-րդ դարերի արվեստի գործեր։ Դրանցից ամենաթանկարժեքը Քրիստոսի չարչարանքներին նվիրված սրբապատկերներն են, որոնք մնացել են 1630-1638 թվականների Վերափոխման պատկերակալներից։ Դրանք ստեղծվել են Լվովի արվեստագետներ Ֆյոդոր Սենկովիչի (1630, այրվել է) և Նիկոլայ Պետրախնովիչի (1638, այժմ՝ Լվովի հարևանությամբ գտնվող Բոլշիե Գրիբովիչի գյուղի եկեղեցում) կողմից, որը 19-րդ դարում փոխարինվել է Մ. Յաբլոնսկու պատկերակալով։ Կրկնապատկերի վերածված քսան սրբապատկերներից երեքը պատկանում են Սենկովիչի վրձնին («Տիրոջ մուտքը Երուսաղեմ», «Դեպի դժոխք» և «Ղազարոսի հարություն»), տասնչորսը՝ Պետրախնովիչին, մնացածը մեզ են հասել 18-րդ դարի երկրորդ կեսից։ Սրբապատկերն ինքնին գտնվում է Լվովի հարևանությամբ գտնվող Գրիբովիչի գյուղում, որտեղ այն վաճառվել է 1767 թվականին։ Պատերին մնացել են 17-րդ դարի սրբատաշ նկարչության նմուշներ։
18-րդ դարի երկրորդ կեսին Գալիցիայի (ուկրաինական) լեհ մանր ազնվական Ստրելբիցկիների տոհմից Թեոդոսիան՝ Միկլաշև գյուղի քահանա Ալեքսեյ Ստրելբիցկու կինը, Վերափոխման եկեղեցու համար նվիրաբերել է 6000 զլոտի։ Ի հիշատակ դրա, նրա դիմանկարը տեղադրվել է Վերափոխման եկեղեցում[3]։ Այսօր այդ դիմանկարը գտնվում է Բորիս Վոզնիցկու հավաքածուում՝ Լվովի արվեստի ազգային պատկերասրահում՝ Օլեսկի ամրոցի ցուցահանդեսում։
1779 թվականին եկեղեցին վնասվել է հրդեհից։ Վերակառուցվել է 1796 թվականին։ Այդ ժամանակ տանիքն ու կենտրոնական գմբեթը ենթարկվել են փոփոխությունների։ 1965-1973 թվականներին իրականացվել են վերանորոգման և վերականգնման աշխատանքներ։
Երեք սրբերի մատուռը կառուցվել է ավելի ուշ (օծվել է 1591 թվականին)։ Այն ունի պարզ ձևավորում՝ ուղղանկյուն երեք գմբեթներով, որոնք ավարտվում են ապակիներով։ Մուտքը՝ զարդարված որթատունկի զարդանախշերով, պատկանում է Լվովի ճարտարապետական գլուխգործոցներին։ Մատուռի կառուցումը վերագրվում է Պ. Կրասովսկուն։
Գրականություն
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վերափոխման եկեղեցի կատեգորիայում։ |
- Диба Юрій. Першовзір архітектурної композиції Успенської церкви у Львові // Вісник Національного університету «Львівська політехніка». — Львів : Видавництво львівської політехніки, 2011. — № 716. — С. 108—116.
- Диба Юрій. Рецензія на: Mariusz Karpowicz Uwagi o genezie form i oddziaływaniu Cerkwi Wołoskiej we Lwowie
- Бокало Ігор, Диба Юрій. Реконструкція іконостаса Успенської церкви у Львові
- [ua.vlasenko.net/_pgs/index.html Памятники градостроительства и архитектуры Украинской ССР]. — К.: Будивэльнык, 1983—1986. — Т. 3. — С. 92.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Сторінка Ставропігійної Церкви Успення Пресвятої Богородиц Արխիվացված 2015-04-05 Wayback Machineі на сайті Львівського деканату УАПЦ
- ↑ Завтра три храми Львова відзначать престольний празник Успіння Пресвятої Богородиці//Львівська міська рада, 27.08.2019
- ↑ Петрушевич А. С. Дополненія по сводной Галицко-руской лѣтописи съ 1700 по 1772 года. — Львов, 1896. — Ч. І. — С. 334.