«Վերարկուով ձի» (ռուս.՝ «Конь в пальто»), ռուսական ասացվածքի անվանի հերոսի արձան։ Տեղադրվել է 2007 թվականի հունիսին Սոչի քաղաքի կենտրոնում և խորհրդանշում է «Кто, кто? Конь в пальто!» (ռուսերենից բառացի` «Ո՞վ է, ո՞վ է։ Վերարկուով ձին է») ասացվածքի անեկդոտային կերպարը։

«Վերարկուով ձի»
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործՀակոբ Խալաֆյան
Ստեղծում2007
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՍոչի
ԲնակավայրՍոչի
Շինության ձևԱրձան
Ներկա վիճակԿանգուն

Հուշարձանի հեղինակն է սոչիաբնակ հայ քանդակագործ Հակոբ Խալաֆյանը[1]։

Նկարագրություն

խմբագրել

Ձախ սմբակում գինու գավաթով և ծխոտված ձիատամների արանքում ֆիրմային ծխամորճով, անգլիական թանկարժեք վերարկուն հագին վայելչագեղ ձին նստած է` առաջ ձգելով առջևի վերջույթները։ Ձի ժպտում է ձիու լայն ժպիտով. կյանքը, իբր, հաջողվել է[2]։

Գտնվելու վայր

խմբագրել

Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի Տեատրալնայա փողոցում, Կենտրոնական շրջանում[2]։

Ստեղծման պատմություն

խմբագրել

Վերարկուով ձիու քանդակը 2007 թվականին պատրաստել է սոչիեցի քանդակագործ Հակոբ Խալաֆյանը։ Որպես հուշարձանը ստեղծելու նյութ ծառայել է ավելի քան 80 կգ զանգվածով մեծ տրամագծով սև մետաղից պատրաստված ջրմուղի խողովակի մի կտոր[3]։ Աշխատելիս քանդակագործն օգտագործել է դարբնոցի հնոց, մուրճ, կռան և եռակցման սարք[1]։

Ֆինանսավորումը ստանձնել է Սոչիի բարերարներից մեկը, ծախսերի գումարը 120 հազար ռուբլի է։ Հուշարձանը գնել է Սոչի քաղաքը[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 М. Ю. Круглякова. Сочи. Черноморская Ривьера России. — Вече, 2015. — С. 260-261. — ISBN 9785444477458.
  2. 2,0 2,1 Юлия Чмеленко. Культурная жизнь Кавказа в преддверии Олимпийских игр. Научное Общество Кавказоведов, 27.01.2014.
  3. 3,0 3,1 Татьяна Киреева. В Сочи появился памятник Коню в пальто. Комсомольская правда, 25 июня 2007

Արտաքին հղումներ

խմբագրել