Վելենիե
Վելենիե (սլովեներեն՝ Velenje)[2][3], քաղաք Սլովենիայի հյուսիսարևելյան մասում, մեծությամբ այդ երկրի հինգերորդ բնակավայրն է, նույնանուն համայնքի վարչական կենտրոնը։ Բուն քաղաքի բնակչության թվաքանակը 2017 թվականի տվյալներով եղել է 24 923 mieszkańców[4] (2013 թվականին այդ ցուցանիշը եղել է 25.333[5] ), 2007-ին՝ 26.826[6][7]:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վելենիե | |||||
սլովեն.՝ Velenje | |||||
| |||||
Երկիր | Սլովենիա | ||||
Համայնք | City Municipality of Velenje? | ||||
Հիմնադրված է | 1889 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1270 | ||||
Մակերես | 12,6 կմ² | ||||
ԲԾՄ | 400±1 մետր, 391 մետր | ||||
Բնակչություն | ▼25 235 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 3320 | ||||
Ավտոմոբիլային կոդ | CE | ||||
Պաշտոնական կայք | velenje.si | ||||
| |||||
Աշխարհագրություն
խմբագրելԳտնվում է Սլովենիայի Ստորին Շտիրա երկրամասում, երկրի մայրաքաղաք Լյուբլյանայից 85, Մարիբորից՝ 75 և Ցելեից՝ 25 կիլոմետր հեռավորության վրա։ Զբաղեցնում է 83,5 քառակուսի կիլոմետր տարածք։ Վելենիեով է անցնում Դրավոգրադ - Ժալեց ավտոմայրուղին։
Պատմություն
խմբագրելՀնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված առարկաները վկայում են, որ քաղաքի ներկայիս տարածքը բնակեցված է եղել դեռևս նախապատմական ժամանակներում։ Պատմական փաստաթղթերում Վելենիեն առաջին անգամ հիշատակվել է 13-րդ դարում՝ որպես առևտրային բնակավայր։ Քաղաքի կարգավիճակ ստացել է 1950 թվականին (ըստ այլ աղբյուրների՝ 1959 թվականին)[8]։ Բնակավայրի մերձակայքում հայտնաբերվել են գորշ ածուխի մեծ պաշարներ, որն էլ պայմանավորել է նրա բուռն աճը 20-րդ դարում[9]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վելենիեն մեծապես վնասվել է, պատերազմից հետո աստիճանաբար վերականգնվել՝ 600 տուն ունեցող գյուղից 1960-ական թվականների սկզբին վերածվելով 6 հազար բնակիչ ունեցող բնակավայրի։ Հենց այդ ժամանակ էլ որոշվել է այստեղ կառուցել արդյունաբերական նոր ձեռնարկություններ և ինդուստրացնել տարածաշրջանը։ Հարավսլավիայի ղեկավար Իոսիպ Բրոզ Տիտոյի մահից հետո որոշվել է, ի պատիվ նրա, քաղաքը վերանվանել Տիտովո Վելենիե[10] (այդ ժամանակ Սլովենիան գտնվում էր Հարավսլավիայի կազմում)։ Սլովենիայի անկախացումից հետո՝ 1991 թվականին վերստացել է իր նախկին անվանումը[11][12][13]։
Վելենիեն հայտնի է նաև նրանով, որ այստեղ են գտնվում կենցաղային տեխնիկայի խոշորագույն արտադրող Gorenje ընկերության գլխավոր գրասենյակն ու գլխադասային ձեռնարկությունը[14]։
Քույր քաղաքներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Քաղաքի համայնապատկերը
-
Վելենիեն գիշերով
-
Քաղաքի համայնապատկերը Սբ. Մարտին եկեղեցուց
-
«Մեծ» կոչվող լիճը
-
Տեսարան թռչնաթռիչքի բարձրությունից
-
Սբ. Մարտին եկեղեցին
-
Gorenje ընկերության շինությունները
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://pop-stat.mashke.org/slovenia-cities.htm
- ↑ Довідковий атлас світу. — К. : ДНВП «Картографія», 2010. — 328 с. ISBN 978-966-475-507-5
- ↑ Атлас світу. — К. : ДНВП «Картографія», 2005. — 336 с. ISBN 966-631-546-7
- ↑ «Prebivalci po spolu, občine in naselja, Slovenija, 1. januar 2017» (սլովեներեն). stat.si. 2017-06. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Slovenia: Savinjska» (engleski). City population. Վերցված է 26. 04. 2014-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Statistical Office of the Republic of Slovenia, Basic population groups by sex and municipalities(չաշխատող հղում)
- ↑ Statistical Office of the Republic of Slovenia Արխիվացված 2014-11-13 Wayback Machine Invånarantal i orter den 31 december 2007.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ | příjmení = Dolničar | jméno = Ivan | odkaz na autora = | titul = Jugoslavija 1941 – 1981 | vydavatel = eksport pres | místo = Bělehrad | rok = 1981 | počet = | isbn = | kapitola = | strany = 169 | jazyk = srbochorvatština }}
- ↑ «Արխիվացված պատճենը» (սլովեներեն). titovo.velenje.org. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն); More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Največja naselja po številu prebivalcev(չաշխատող հղում) prema podatcima iz: Centralni register prebivalcev in Register tujcev, MNZ; ter Register prostorskih enot, GURS, Statistični urad Republike Slovenije, elektroničko gradivo, pristupljeno: 21. ožujka 2011.
- ↑ Damijan Kljajič, Aca Poles: Titovo Velenje : 1981-1990 Արխիվացված 2008-06-27 Wayback Machine // Projekt titovo.velenje.org, Velenje : Muzej Velenje, PROSPLET, elektroničko gradivo, pristupljeno: 21. ožujka 2011.
- ↑ Velenje Municipality site
- ↑ |id = 3992441|tytuł=Velenje|data dostępu=2017-12-29}}
- ↑ «Արխիվացված պատճենը» (գերմաներեն). esslingen.de. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Neath Port Talbot Twin Towns». Neath Port Talbot County Borough Council. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Split Twin Towns» (Croatian).
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Fotogalerie Velenje
- Webauftritt der Stadt, Slowenisch und Englisch
- Bergbaumuseum Velenje Արխիվացված 2020-02-22 Wayback Machine
- Tourismus-Portal Velenje
- Museum Velenje Արխիվացված 2019-09-15 Wayback Machine
- Міський портал
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վելենիե» հոդվածին։ |