Վարդաշեն (Արարատի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաշեն (այլ կիրառումներ)
Վարդաշեն (անվանումը մինչև 1945 թ.` Մեհրաբլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 11 կմ հյուսիս-արևելք։ Վերանվանվել է Վարդաշեն 1945 թ. օգոստոսի 20-ին։
Գյուղ | ||
---|---|---|
Վարդաշեն | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արտաշատի շրջան | |
Համայնքի ղեկավար | Բարխոյան Գևորգ | |
ԲԾՄ | 900 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 473[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Պատմություն
խմբագրելԲնակիչների նախնիների մեծ մասը եկել են Պարսկահայաստանից՝ Խոյ և Սալմաստ գավառներից։ Նախկինում ունեցել է Մեհրաբլի, Մեհրաբլու անվանումները։
Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում` Ազատ գետի հովտում։ Ծովի մակարդակից ունի 900 մ բարձրություն։
Կլիման
խմբագրելԿլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վարդաշենի մշտական բնակչությունը կազմել է 473, առկա բնակչությունը՝ 454 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են Խոյի և Սալմաստի գավառներից 1828-1829 թվականներին[2]։ Վարդաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 118 | 152 | 155 | 195 | 383 | 439 | 469 | 533 | 471 | 473[1] |
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի 142 տնտեսություն, դպրոց, գրադարան, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 54.8 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 21.3 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 12.8 հա և 13.9 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, կերային մշակաբույսեր։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Արդյունաբերություն չունի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 779
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 189» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- Վարդաշեն Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդաշեն (Արարատի մարզ)» հոդվածին։ |