Վարդան Միրզոյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդան Միրզոյի Միրզոյան (հուլիսի 10 (22), 1877[1], Երնջակ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 24, 1968(1968-01-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։

Վարդան Միրզոյան
Ծնվել էհուլիսի 10 (22), 1877[1]
ԾննդավայրԵրնջակ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 24, 1968(1968-01-24) (90 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, դասախոս և թատերական գործիչ
ԱշխատավայրԵրևանի պատանի հանդիսատեսի թատրոն[1] և Երևանի թատերական ինստիտուտ[1]
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Կենսագրություն

խմբագրել

Վարդան Միրզոյանը ծնվել է Հին Նախիջևանի Յարմշա գյուղում, մեծացել է Թիֆլիսում, սովորել է քաղաքի ռեալական, ապա Ներսիսյան դպրոցում, հաճախել է նաև Լոնգի նկարչական դպրոցը։ 1897 թվականից հանդես է եկել տարբեր դերասանական խմբերում, 1903 թվականից եղել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, հաճախել դրամատիկական դասընթացների։ Նա Ավճալյան ժողովրդական թատրոնի հիմնադիրներից է։ 1919 թվականին Երևանում հիմնադրել և ղեկավարել է թատերական ստուդիա, որի սաները հետագայում հայտնի դերասաններ են դարձել։ 1920-ական թվականներին Միրզոյանը խաղացել է Բաքվի, Թիֆլիսի ու Լենինականի թատրոններում։ 1929 թվականից աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում[2]։

1929 թվականից դասավանդել է Երևանի թատերական ուսումնարանում, տեխնիկումում և ինստիտուտում։ Նկարահանվել է կինոյում։ 1966 թվականին հրատարակել է «Թատերական օրագրեր»-ը։

Դերերը թատրոնում

խմբագրել

Ֆիլմեր

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 619.
  2. Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 619