Վարդան Գոլոշյան
հայ ազգային ազատագրական շարժման գործիչ
Վարդան Գոլոշյան (1867, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մայիսի 24, 1889[1]), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ։
Վարդան Գոլոշյան | |
---|---|
Ծնվել է | 1867 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 24, 1889[1] |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1879) և Լազարյան ճեմարան (1883) |
Մասնագիտություն | ֆիդայի |
Կենսագրություն
խմբագրել1877-1979 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1882-1983 թվականներին Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1883 թվականից ազատագրական, հեղափոխական գործունեություն է ծավալել Արևմտյան Հայաստանում (Վան, Սասուն, Մուշ)։ Ապա անցել է Սալմաստ (Իրան), հաստատվել Հավթվան գյուղում։ 1887 թվականին Թիֆլիսում մասնակցել է ազատագրական խմբակների աշխատանքներին։
1889 թվականի մայիսին իր համախոհների՝ Հովհաննես Ագրիպոսյանի և Կարապետ Գուլակսզյանի հետ ճանապարհվել է Տարոն։ Չուխ Գեդուկի լեռնանցքում՝ Սպիտակ աղբյուրի մոտ, խումբը կռվի է բռնվել թուրքական ոստիկանների հետ (Չուխ գեդուկի կռիվ (1889)), որտեղ Վարդան Գոլոշյանը զոհվել է։
Գրականություն
խմբագրել- Պողոսյան Տ. Մ., Ալեքսանդր Գոլոշյան, ԼՀԳ, 1989, № 5։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |