Վասիլի Մաքսիմով
Վասիլի Մաքսիմովիչ Մաքսիմով (ռուս.՝ Василий Максимович Максимов, 17 (29) հունվարի, 1844, Լոպինո – 18 նոյեմբերի (1 դեկտեմբերի), 1911, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս նկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ (պերեդվիժնիկ)։
Վասիլի Մաքսիմով ռուս.՝ Василий Максимов | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17 (29), 1844 |
Ծննդավայր | Lopino, Novoladozhsky Uyezd, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 18 (դեկտեմբերի 1), 1911 (67 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Գեղարվեստի կայսերական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | ժանրային նկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն[2] և ռեալիզմ[2] |
Ուշագրավ աշխատանքներ | Ամեն ինչ անցյալում է |
Ուսուցիչ | Ֆեոդոր Բրունի և Pyotr Shamshin? |
Անդամակցություն | Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն |
Vassily Maximov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎասիլի Մաքսիմովը ծնվել է 1844 թվականի հունվարի 17-ին (նոր տոմարով՝ հունվարի 29) Լոպինո գյուղում։ 1855-1862 թվականներին սովորել է Պետերբուրգի սրբանկարչական արվեստանոցներում։ 1863 թվականին ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիա, որտեղ սովորել է մինչև 1866 թվականը՝ աշակերտելով Ֆեոդոր Բրունիին, Տիմոֆեյ Նեֆին, Ալեքսեյ Մարկովին, Պյոտր Շամշինին[3]։
1864 թվականին Վասիլի Մաքսիմովը հարել է Պյոտր Կրեստոնոսցևի նկարչական արտելին, որ համախմբում էր երիտասարդների լայն շրջանակ։ 1864 և 1865 թվականներին Վասիլի Մաքսիմովն արժանացել է փոքր արծաթե մեդալների նկարչության բնագավառում ունեցած իր հաջողությունների համար։ 1865 թվականին «Հիվանդ երեխան» (ռուս.՝ «Больное дитя») նկարի համար ստանալով ոսկե մեդալ և երրորդ աստիճանի դասային նկարչի կոչում (1866)՝ Վասիլի Մաքսիմովը մեկնել է Տվերի նահանգ՝ նվիրվելով հասարակ ժողովրդին պատկերելու արվեստին։
Ողջ ակադեմիական կուրսն անցնելով երեք տարում՝ Վասիլի Մաքսիմովը 1866 թվականին հրաժարվել է մասնակցել մեծ ոսկե մեդալի համար մրցույթին, ինչպես երեք տարի առաջ արել էին «տասնչորսի» խմբի անդամներն Իվան Կրամսկոյի գլխավորությամբ։ «Իմ համոզմունքներն ինձ ստիպում են չգնալ մրցույթին,- ասել է նա,- ես դեմ եմ արտասահմանյան ուղևորությանը, որովհետև նախ ուզում եմ ուսումնասիրել է Ռուսաստանն ու ռուսական աղքատ գյուղը, որը մեզ մոտ ոչ ոք չգիտի, չգիտի գյուղական կարիքն ու ցավը»։
1871 թվականից մինչև 1912 թվականը Վասիլի Մաքսիմովի աշխատանքները ցուցադրվել են պերեդվիժնիկների ցուցահանդեսներում (1874 թվականից եղել է ընկերության անդամ)։ 1878 թվականից ակադեմիկոս է։ Նրա բոլոր աշխատանքները նվիրված են ժողովրդի, գյուղացիների կենցաղի ու կացութաձևի պատկերմանը, նպատակ են ունեցել գյուղացիությունը ներկայացնել որպես ռուս ժողովրդի լավագույն որակների կրող։
Իր կյանքի վերջին տարիները Վասիլի Մաքսիմովն անցկացրել է կարիքի մեջ, քանի որ պերեդվիժնիկների արվեստն այլևս այժմեական չէր։ Կարիքն ու հիվանդությունը մահվան դուռն են հասցրել նկարչին, որ մահացել է 1911 թվականի դեկտեմբերի 1-ին (նոր տոմարով՝ դեկտեմբերի 14) Սանկտ Պետերբուրգում։
Աշխատանքներ
խմբագրելՎասիլի Մաքսիմովի «Կախարդի ժամանումը գյուղական հարսանիք» (ռուս.՝ «Приход колдуна на крестьянскую свадьбу», 1875) և «Ընտանեկան բաժանում գյուղական կենցաղում» (ռուս.՝ «Семейный раздел в крестьянском быту», 1876) նկարները պահվում են Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա)։
Նկարչի նշանակալի աշխատանքներից են՝
- «Աղքատ ընթրիք» («Бедный ужин», 1879),
- «Ո՞վ է» («Кто там?», 1878),
- «Հիվանդ ամուսինը» («Больной муж», 1881),
- «Ամեն ինչ անցյալում է» («Всё в прошлом», 1889),
- «У своей полосы» (1892),
- «Չար սկեսուր» («Лихая свекровь», 1893),
- «Անտառի պահակը» («Лесной сторож», 1893):
-
Մեխանիկ տղան, 1871
-
Կախարդի ժամանումը գյուղական հարսանիք, 1875
-
Հիվանդ ամուսինը, 1881
-
Ամեն ինչ անցյալում է, 1889
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Максимов Василий Максимович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Վասիլի Մաքսիմովը Արխիվացված 2012-05-24 Wayback Machine Տրետյակովյան պատկերասրահի կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- Сборник работ Василия Максимова на сайте "Русская живопись"
- «Памяти Максимова» Արխիվացված 2016-10-22 Wayback Machine — некролог Ильи Репина, на смерть художника В. М. Максимова
- Сомов А. И. Максимов, Василий Максимович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Մաքսիմով» հոդվածին։ |