Վաչագան Համբարձումյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաչագան Գարեգինի Համբարձումյան (անհայտ, Մեղրաշեն, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 10, 1944), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1942): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Վաչագան Համբարձումյան | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | Մեղրաշեն, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 10, 1944 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՎաչագան Համբարձումյանը ծնվել է Արթիկի շրջանի Մեղրաշեն գյուղում։ 1938 թվականին ավարտել է Լենինականի Հակոբ Հակոբյանի անվան բանվորական դպրոցը և նշանակվել Արթիկի շրջանի Սառնաղբյուրի դպրոցի ուսուցիչ։ 1940 թվականի հունվարին զորակոչվել է կարմիր բանակ, ծառայել՝ Մոլդավական սահմանային քաղաքում[1]։
1941 թվականին Համբարձումյանը տանելով պատերազմի առաջին շրջանի դժվարությունները, իր զորամասի հետ մարտերով հասել է Ստալինգրադ։ Մասնակցել է Ստալինգրադի պաշտպանության և ազատագրման մարտերին։ 181-րդ հրաձգային, Լենինի շքանշանակիր Ստալինգրադյան դիվիզիայի կազմում մարտերով հասել է Դնեպր, մասնակցել Դնեպրի անցմանը, պլացդարմի ստեղծմանը և ստորաբաժանումների ափհանմանը։ 1942 թվականին ռազմաճակատում ընդունվել է կուսակցության շարքերը[1]։
Մարտերում ցուցաբերած քաջության համար Վաչագանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Մարտական ծառայությունների համար» և «Արիության համար» մեդալներով, մի քանի անգամ արժանացել է շնորհակալագրերի[1]։
Վաչագան Համբարձումյանը ��ոհվել է 1944 թվականի փետրվարի 10-ին, մարտադաշտում։
Պարգևներ
խմբագրել- Կարմիր աստղի շքանշան
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «Արիության համար» մեդալ