Վաղինակ Մարգունի
հայ դերասան
Վաղինակ Խաչատուրի Մարգունի (Գրիգորյան), (դեկտեմբերի 18 (31), 1908[1], Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 14, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, թաղված է Աշտարակում), հայ խորհրդային դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Վաղինակ Մարգունի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18 (31), 1908[1] |
Ծննդավայր | Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 14, 1987 (78 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Աշտարակ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1940) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոն[1] և Երևանի բանվորական թատրոն[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
1928-1930 թվականներին խաղացել է Ամո Խարազյանի շրջիկ թատրոնում։ 1930 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Սունդուկյանի անվան թատրոնում։ Բնութագրական դերերի կատարող էր։ Նրա մարմնավորած կերպարները գունեղ և արտահայտիչ են։
Լավագույն դերերը թատրոնում
խմբագրել- Տանուտեր Սիմոն («Հացի խնդիր», ըստ Պերճ Պռոշյանի)
- Ճարտարապետ (Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի»)
- Երկաթ, Աբիսողոմ աղա (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Մեծապատիվ մուրացկաններ»)
- Գասպար (Ժորա Հարությունյանի «Խաչմերուկ»)
- Կարանդիշև (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»)
- Զուլիո (Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»)
Քսանհինգ տարուց ավելի խաղացել է Փողհարի (Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները») և Բաղդասար ամու (Վրթանես Փափազյան «Ժայռը») դերերը։
Ֆիլմագրություն
խմբագրել- «Դավիթ Բեկ», 1943 թվական
- «Անահիտ», 1947 թվական
- «Ոսկե ցլիկը», 1955 թվական
- «Նվագախմբի տղաները», 1960 թվական
- «Հյուսիսային ծիածան», 1960 թվական
- «Լալվարի որսկանը», 1966 թվական
- «Աղքատի պատիվը», 1969 թվական
- «Քաոս», 1973 թվական
- «Հույսի աստղ», 1978 թվական
- «Խոշոր շահում», 1981 թվական
Շքանշաններ
խմբագրելՊարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Գրականություն
խմբագրել- Գևորգ Աբաջյան, Վաղինակ Մարգունի (ստեղծագործական դիմանկար), Ե., ՀԹԸ, 1987, 122 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Վաղինակ Մարգունի Արխիվացված 2016-03-06 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 304)։ |