Վահրամ Բաղդասարյան
հայ քաղաքական գործիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահրամ Վաղինակի Բաղդասարյան (հունիսի 15, 1961, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության ղեկավար։
Վահրամ Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Ընտանիք
խմբագրելՎահրամ Բաղդասարյանն ամուսնացած է, ունի չորս զավակ և մեկ թոռ։
Կրթություն
խմբագրել- 1979-1984 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ մաթեմատիկոսի որակավորմամբ։
- 1992 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան։
- 1998 թվականին ավարտել է Երևանի արտաքին տնտեսական կապերի և կառավարման ինստիտուտի տնտեսաիրավագիտության ֆակուլտետը՝ տնտեսագետի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1978-1979 թվականներին աշխատել է «Կինշինտրեստում» որպես բանվոր։
- 1980-1984 թվականներին աշխատել է Երևանի «Երազ» ավտոգործարանում որպես բանվոր։
- 1984-1988 թվականներին աշխատել է Կիրովականի «Արդավտոմատիկա» գիտաարտադրական միավորումում որպես գիտաշխատող։
- 1992 թվականին եղել է Վանաձորի կահույքի արտադրական միավորման փոխտնօրեն։
- 1993 թվականին՝ Վանաձորի կահույքի արտադրական միավորման գլխավոր տնօրեն։
- 2009 թվականի փետրվարի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով[1]։
- 2012 թվականի մայիսի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են[2]։
Գիտամանկավարժական գործունեություն
խմբագրել- 1986 թվականից - Կիրովականի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս։ Տեխնիկական գիտությունների թեկնածու։
- 1995 թվականից - Կիրովականի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ինֆորմատիկայի և տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման ամբիոնի վարիչ։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։
- Չորս գրքի և հիսունից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է։
Հասարակական գործունեությունը
խմբագրել- 2005 թվականից - «Հանուն Գուգարաց աշխարհի» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ։
- 2006 թվականից - Հայաստանի հայրենակցական միությունների միաբանության նախագահ։
Քաղաքական գործունեությունը
խմբագրել- 1988 թվականին ընտրվել է Կիրովականի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար։
- 1990-1996 թվականներին Վանաձորի քաղաքային խորհրդի պատգամավոր։
- 1995-1999 թվականներին ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր է ընտրվել թիվ 60 ընտրատարածքից։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀ ԱԺ ներկայացուցիչ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովում։ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ։
- 1999-2003 թվականներին ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր է ընտրվել թիվ 46 ընտրատարածքից։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ, ապա խմբակցություններում և պատգամավորական խմբերում ընդգրկված չի եղել, ապա՝ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։
- 2003-2007 թվականներին ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր է ընտրվել թիվ 37 ընտրատարածքից։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ։ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի քարտուղար։
- 2011 թվականից ՀՀԿ անդամ է։
- 2012 թվականի մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր է ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012-2014 թվականներին եղել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 2014 թվականի մայիսի 7-ին ընտրվել է ՀՀԿ խմբակցության ղեկավար։
- 2017 թվականի ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով։
- 2019 թվականից այլևս պատգամավոր չէ։
- ՀՀԿ գործադիր մարմնի և ՀՀԿ խորհրդի անդամ։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Բռնցքամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ (1985)։
- Պահեստի ավագ լեյտենանտ։
Ամուսնացած է, ունի չորս զավակ։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Ազգային ժողովի «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյան հունիսի 12, 2003 - հունիսի 6, 2007 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է |
Նախորդող Վարդան Կոպյան |
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ Վահրամ Բաղդասարյան 2011 - մայիսի 31, 2012 |
Հաջորդող Ստեփան Զաքարյան |
Նախորդող Գալուստ Սահակյան |
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան մայիսի 7 2014 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |