Վահան Թեքեյան միջնակարգ վարժարան
Վահան Թեքեյան միջնակարգ վարժարան, իննամյա երկսեռ միջնակարգ վարժարան։ Ունի նաև մանկապարտեզի բաժին։
Վահան Թեքեյան միջնակարգ վարժարան | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1951 |
Անվանված է | Վահան Թեքեյան |
Տնօրեն | Ազատուհի Գայսերլյան |
Աշակերտներ | 188 |
Դասարաններ | իննամյա |
Երկիր | Լիբանան |
Տեղագրություն | Բեյրութ |
Հասցե | Բուրջ Համարի շրջանի Սանջակ թաղամաս |
Հիմնումը
խմբագրելՀիմնվել է 1951 թ.-ին՝ ՌԱԿ «Պայքար» ակումբի և Թեքեյան մշակութային միության ջանքերով։ Ներկայումս Թեքեյան մշակութային միության սեփականությունն է։
Շենքային պայմաններ
խմբագրելԱռաջին շրջանում իբրև նախակրթարան գործել է Բուրջ Համարի շրջանի Սանջակ թաղամասում իրարից հեռու գտնվող, վարձված հինգ տարբեր շենքերում։ Բուրջ Համուդի Վահան Թեքեյան վարժարանի շենքը 1965 թ.-ին օժտվել է նոր, սեփական շենքով։ 1951-1977 թթ.-ին ավել է 1132 շրջանավարտ։ 1973-1974 թթ.-ին ունեցել է 885 աշակերտ։
Քաղաքացիական պատերազմի և նրան հաջորդող տարիներին
խմբագրելՔաղաքացիական պատերազմի և նրան հաջորդող տարիներին աշակերտության թիվը նվազել է։ 1991 թ.-ին ունեցել է նաև միջնակարգ բաժին։ 2002 թ.-ին աշակերտության թիվը 188 էր։ Դպրոցին կից գործում են «Արմենական արիական շարժման» սկաուտները։ Տնօրենն է Ազատուհի Գայսերլյանը (1998 թ.-ից)։