Վահագն Դեմիրճօղլյան
Վահագն Ստեփանի Դեմիրճօղլյան (ապրիլի 12, 1875, Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 1, 1938, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս, մանկավարժ, նկարիչ, քանդակագործ։
Վահագն Դեմիրճօղլյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1875 |
Ծննդավայր | Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 1, 1938 (63 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան և Ներսիսյան դպրոց (1896) |
Մասնագիտություն | քիմիկոս, մանկավարժ և քանդակագործ |
Աշխատավայր | Ներսիսյան դպրոց |
Դերենիկ Դեմիրճյանի հորեղբոր որդին։
Կենսագրություն
խմբագրելՎահագն Դեմիրճօղլյանը ծնվել է 1875 թվականի ապրիլի 12 (24)-ին, Ախալքալաքում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1896 թվականին ավար��ել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Դասավանդել է նույն դպրոցում։ Շուրջ 10 տարի հոգևոր ծառայություն է իրականացրել Արդահանում։ Վահագն Դեմիրճօղլյանը՝ (1875-1938)՝ ապագայի գիտնական, քիմիկոս-ատոմիստը, 1924 թվականից ապրել է Երևանում։ «Արժեքականությունն ըստ քիմիական տարրերի առաջացման իմ տեսության» (1914 թվական, ռուսերեն, վիմատիպ) գրքում ներկայացրել է արժեքականության էլեկտրոնային բնույթի իր տեսակետը, համաձայն որի՝ քիմիական միացություն առաջացնելու ատոմի հատկությունը պայմանավորված է իներտ գազի ատոմի նման կայուն էլեկտրոնային կոնֆիգուրացիա ձեռք բերելու հակումով[1]։
Առաջարկել է իզոտոպիայի երևույթի մեկնաբանությունը, իզոտոպներն անվանել «տարատեսակ» կամ «Աննորմալ զարգացած» քիմիական տարրեր։ «Արժեքականությունը և ատոմների կառուցվածքը» (1926 թվական, ռուսերեն) գրքում Դեմիրճօղլյանը ամբողջացրել է արժեքականության և ատոմի կառուցվածքի մասին պատկերացումները։
Դեմիրճօղլյանը թողել է քնարական բանաստեղծությունների մի քանի տետր, զբաղվել է նկարչությամբ, իսկ քանդակներից մեկը՝ հայ արքաների մարմարե խորաքանդակը պահվում է Լուվրի թանգարանում։
Գրականություն
խմբագրել- Այվազյան Հ., Վահագն Դեմիրճօղլյան (1875-1938), տես Նշանավոր ճեմարանականներ, Ս. Էջմիածին, 2005, էջ 233-241։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 350։