Վախթանգ Հարությունյան
Վախթանգ Լյուդվիգի Հարությունյան (փետրվարի 29, 1972, Քաջարան, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգահան, բանաստեղծ, սցենարիստ, ռեժիսոր և նկարիչ։
Վախթանգ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 29, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Քաջարան, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, բանաստեղծ, սցենարիստ, ռեժիսոր և նկարիչ |
Աշխատավայր | «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն |
Կայք | vakhtangharutyunyan.com |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1972 թվականի փետրվարի 29-ին Քաջարան քաղաքում[1]։
1989-1993 թվականներին դասական կիթառի պրոֆեսիոնալ կրթություն է ստացել կիթառահար Համլետ Հարությունյանից[1]։
1995-1997 թվականներին ուսանել է օպերային երգիչ Ռոբերտ Բաբուրյանի մոտ։
Առաջին անգամ բեմ է բարձրացել 1992 թվականին Երևանի Ճարտարապետների տանը՝ «Համերգ մոմի լույսով» խորագրով հեղինակային երգի համերգին (կազմակերպիչ՝ երգիչ-երգահան, ճարտարապետ Արարատ Բոբիկյան)[1]։ Հետագայում ունեցել է համերգներ Երևանի պետական համալսարանում, Երևանի օտար լեզուների պետական ինստիտուտում և Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտում[1]։
1994 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի տեխնիկական ստեղծագործության ֆակուլտետը։
1994-1995 թվականներին ծառայության է անցել Հայաստանի զինված ուժերում ՆԳՆ Հատուկ նշանակության գումարտակում։
2008 թվականին հիմնադրել է Բարդերի ակումբը, որը մինչ հիմա շարունակում է գործունեությունը[1]։
Թողարկել է 7 ձայնասկավառակ (5-ը՝ հայերեն, 2-ը՝ ռուսերեն), 1 համատեղ ձայնասկավառակ՝ «Զրույց», Արմինե Հայրապետյանի, Արեգ Նազարյանի, Տաթևիկ Աղամիրյանի հետ և 3 հեղինակային երգի հավաքածուներ[1]։
Սիվիլ Արտ մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրենն է, որն իր հերթին 2015 թվականից իրականացնում է Հայաստանում «Հուսո առագաստ» հեղինակային երգի ամենամյա միջազգային փառատոնը[2]։
Սկավառակագրություն
խմբագրել- «Ցնորք» - 1998 թ.
- «Վերադարձ» - 2000 թ.
- «Զրույց» - 2001 թ. (Արեգ Նազարյանի, Տաթևիկ Աղամիրյանի, Արմինե Հայրապետյանի հետ համատեղ)
- «Ես ու ես» - 2005 թ.
- «Հեղինակային երգի հավաքածու N1» - 2009 թ.
- "Я живу как живу" - 2011 թ.
- «Հեղինակային երգի հավաքածու N2» - 2012 թ.
- «Գիշեր է, գիշեր» - 2012 թ.
- "Прости меня" - 2013 թ.
- «Հեղինակային երգի հավաքածու N3» - 2016 թ.
- «Հարազատ ստվերներ» - 2018 թ.
- «Էն հեռու երկրում...» - 2024 թ.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Վախթանգ Հարությունյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Հուսո առագաստ».