Սևծովյան նեղուցներ
Սևծովյան (կամ թուրքական) նեղուցներ (թուրքերեն՝ Türk Boğazları, հունարեն՝ τα Στενά του Βοσπόρου или το Στενό[1]), Նեղուցների զոնա կամ ուղղակի Նեղուցներ (հաճախ մեծատառերով), ծովային նեղուցների հավաքական անվանում, որը տրվում է Բոսֆորին և Դարդանելի նեղուցին, որոնք տեղակայված են Թուրքիայի տարածքում՝ Մարմարածովյան տարածաշրջանի հյուսիսարևմտյան մասում։ Այս հավաքական անվանման տակ նկատի է առնվում նաև Մարմարա ծովը` իր շրջակայքով։
Նկարագրություն
խմբագրելՍևծովյան նեղուցները միացնում են Սև ծովը Մարմարա ծովի հետ, իսկ Մարմարա ծովը` Էգեյան ծովի հետ, որը հանդիսանում է[2] Միջերկրական ծովի մի մասը։ Նեղուցները բաժանում են նաև Եվրոպան (Թրակիա) Փոքր Ասիայից (Անատոլիա)։ Նեղուցները ապահովում են կապը Միջերկրական ծովի հետ և ապահովում է մուտքը դեպի համաշխարհային օվկիանոս Ռուսաստանի, Ուկրաինայի, Կովկասի և Եվրոպայի հարավարևելյան երկրների համար։
Բոսֆոր (թուրքերեն՝ İstanbul Boğazı, հուն․՝ Βόσπορος) — նեղուց, որը իրար է միացնում Սև և Մարմարա ծովերը։ Երկարությունը մոտ 30 կմ է։ Մաքսիմալ լայնությունը 3700 մ՝ հյուսիսում, իսկ մինիմալ լայնությունը՝ 700 մ։ Բոսֆորի երկու ափերին էլ տեղակայված է Ստամբուլը։
Բոսֆորի ափերը իրար կապում են՝ Բոսֆորի կամուրջը, որի երկարությունը 1074 մետր է (կառուցումը ավարտվել է 1973 թվականին) և Սուլթան Մեհմեդ Ֆաթիհի կամուրջը, որի երկարությունը 1090 մետր է (կառուցումը ավարտվել է 1988 թվականին)` գտնվում է նախորդից 5 կմ դեպի հյուսիս։ Ծրագրվում է կառուցել երրորդ ավտոմոբիլային կամուրջը, սակայն Թուրքիայի կառավարությունը կառուցման վայրը դեռևս գաղտնի է պահում, որպեսզի խուսափի հողի համար նախատեսված գների բարձրացումից։ 2013 թվականին բացվել է Մարմարայ երկաթուղային թունելը, որը միավորեց Ստամբուլի տրանսպորտային համակարգերը, որոնք գտնվում էին քաղաքի եվրոպական և ասիական հատվածներում։
Դարդանելի (թուրքերեն՝ Çanakkale Boğazı, հունարեն՝ Δαρδανέλλια), հին հունական անվանումը — Հելլեսպոնտ։ Նեղուց է Եվրոպայի կազմում գտնվող Գալիպոլիի և Փոքր Ասիայի հյուսիսարևմտյան մասերի միջև։ Այն միացնում է Մարմարա ծովը Էգեյան ծովի հետ։ Դարդանելի նեղուցի կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40°15' և արևելյան երկայնության 26°31': Նեղուցի երկարությունը կազմում է 61 կմ, իսկ լայնությունը՝ 1,2 կմ-ից մինչ 6 կմ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Τουρκική Πολιτική για τα Στενά Արխիվացված 2008-12-09 Wayback Machine на сайте министерства иностранных дел Греции.(հուն.) + [1](հուն.)
- ↑ Эгейское море, статья из Большого энциклопедического словаря. — 2012.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևծովյան նեղուցներ» հոդվածին։ |
Արտաքին հղումներ
խմբագրել- Lewis, A. The role of choke points in the ocean context(չաշխատող հղում). — GeoJournal, Vol. 26, #4. — апрель 1992. — С. 503—509.(անգլ.) ISSN 03432521
- «Проливы преткновения — от Византии до наших дней»(չաշխատող հղում) Широкорад А. Б. статья из «Независимой газеты» от 12.11.2010 года
- Овладение Дарданеллами в 1783 г. / Грейг С. Представление адмирала Самуила Грейга; Грейг С. Размышления ко овладению Дарданелльскими крепостями; Потемкин Г. А. Мнение кн. Потемкина об овладении Дарданеллами / Сообщ. И. Ан-ский // Русская старина, 1878. — Т. 22. — № 7. — С. 449—454. Արխիվացված 2016-03-09 Wayback Machine