Սևիլյան Իսպանիայի կարևորագույն քաղաքներից մեկն է սկսած հնագույն ժամանակներից։ Քաղաքի առաջին բնակիչները հիշատակվում են Տարտեսոսի ժամանակներից։ Որպեսզի պաշտպանվեին կարթագենցիների ասպատակություններից, հռոմեացիները հիմնեցին Իտալիկա (այժմ Սանտիպոնս) բնակավայրը, որը ընդամենը 9 կմ է հեռու Սևիլյայից։ Իտալիական, որը հռոմեական կայսրեր Տրոյանի և Հարդիան ծննդավայրն էր, հիմնադրվե լե քրիստոսից առաջ 206-205 թվականներին։ Իտալիկան Հիսպանիայում հռոմեական մշակույթի յուրահատուկ օրինակ է։ Այն այժմ համարվում է զբոսաշրջիկության կենտրոն։

Իտալիկա հռոմեական թատրոն

Վեստգոթական թագավորության տարիներին քաղաքը ծառայել է թագավորական նստավայր։

Ալ-Անդալուսի (Մուսուլմանական Իսպանիա) ժամանակ քաղաք կուրայի նստավայրն էր (իսպաներեն cora)[1], որը մտնում էր Կորդովայի խալիֆայության մեջ, հետո դարձավ Սևիլյայի տայֆայի մայրաքաղաք (Արաբերեն. طائفة أشبيليّة, Տաիֆա Իշբիլիա), այնուհետև այն նվաճեցին Կաստիլիայի քրիստոնեական թագավորությունը Ֆերդինանդ III-ի գլխավորությամբ, ով առաջինը հուղարկավորվեց տաճարում։

Ռեկոնկիստայից հետո Սևիլյան վերաբնակեցվեց քրիստոնյա ազնվականներով, որպես թագավորության մայրաքաղաք և որտեղ ընտրում էին Գեներալների Կորտեսը։ Ուշ միջնադարում քաղաքում հիմնադրվեց նավահանգիստը և այն դարձավ միջազգային առևտրականների հանգրվան, սակայն քաղաքին ծանր հարված հասցրեց ժանտախտը 1348 թվականին և հակահրեական ապստամբությունները 1391 թվականին։

Տորե դել Օրոն (Ոսկե աշտարակ) Գվադալակիվիրի մոտ

Ամերիկայի հայտնաբերումից հետո Սևիլյան դարձավ Իսպանական կայսրության տնտեսական կենտրոնը, զբաղեցնելով մենաշնորհային դիրք միջատլանտյան առվևտրի բնագավառում, ինչը բացեց քաղաքի համար ոսկե դարաշրջան։ Այս ժամանակահատվածում կառուցվեցին քաղաքի հիմնական մշակութային օջախները Գվադալակիվիր գետի երկայնքով, սակայն շուտով քաղաքը զիջեց իր մենաշնորհային դիրքը Կադիսին։

19-րդ դարում քաղաքում կառուցվեց արդյունաբերական շինություններ և երկաթգծի կայարաններ, որոնք քաղաքը կապեցին Եվրոպայի հետ։ 20-րդ դարում Սևիլյան տեսավ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի արհավիրքները, ինչպես նաև քաղաքը ընտրվեց Անդալուսիայի վարչական կենտրոն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Glaire D. Anderson; Mariam Rosser-Owen (2007). Revisiting Al-Andalus: Perspectives on the Material Culture of Islamic Iberia and Beyond. BRILL. էջ 150. ISBN 90-04-16227-5.