Սևախայտ քարաթռչնակ
Սևախայտ քարաթռչնակ (Oenanthe hispanica), կեռնեխների ընտանիքի թռչուն։ Հայաստանում բնադրող-չվող է, տարածված։
Սևախայտ քարաթռչնակ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Oenanthe hispanica | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը 14,5 սմ է, թևերի բացվածքը՝ 25-27 սմ, կենդանի զանգվածը՝ 17-26 գրամ։ Պոչի եզրային փետուրների սպիտակ հատվածը լայն է, սև ծայրաշերտը՝ նեղ։ Հանդիպում են մուգ և բաց գույնի կոկորդով անհատներ։ Բնադրման շրջանում հասուն արուի մեջքն ու մարմինը ներքևից աղոտ սպիտակ են, սև ակնադիմակը չի միաձուլվում թևի սև հատվածին, կոկորդը սև է կամ սպիտակ։ Էգը վերևից դարչնագույն է, կուրծքը՝ նարնջագույն երանգով, ակնադիմակը և թևերը՝ ավելի մուգ։ Հետբնադրման շրջանում արուի և էգի գլխի ու թևերի փետուրները լայն, բաց գույնի երիզով են։ Երիտասարդը նման է էգին, սակայն մարմինը վերևից պտավոր է։
Կենսակերպ
խմբագրելՀաճախ նստում է թփուտներին կամ քարերին։ Զոհին բռնելու համար կատարում է կարճ թռիչքներ։ Բնակվում է չոր քարքարոտ կիսաանապատներում։ Սնվում է անողնաշարավորներով։
Բնադրում
խմբագրելԳարնանային ամենավաղ վերադարձը՝ ապրիլի 2-րդ կեսից մայիսի 1-ին տասնօրյակին։ Բները հայտնվում են՝ սկսած մայիսի կեսերից։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 93-128 մմ)՝ խոտաբույսերից։ Բնադրում է գետնին։ Առաջին ձվերը հայտնվում են հունիսի ընթացքում։ Դնում է 20 մմ տրամագծով, բաց կապույտ՝ կարմիր-դարչնագույն պտերով 4-6 ձու։ Ամենավաղ թխսակալումը՝ ապրիլի վերջին։ Ձագերը բներում հայտնվում են հունիսի սկգբին, միաժամանակ առկա են թարմ ձվերով բներ։ Ձագերը թռիչքի պատրաստ են հունիսի վերջին տասնօրյակից։
Աշնանային չուն ավարտվում է հոկտեմբերի 1-ին կեսին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևախայտ քարաթռչնակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևախայտ քարաթռչնակ» հոդվածին։ |