Սևագլուխ չքչքան, (լատին․՝ Saxicola torquata), կեռնեխների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։
Մարմնի երկարությունը 12,5 սմ է, թևերի բացվածքը՝ 18-21 սմ։ Բնադրման շրջանում արուի գլուխը և մարմինը վերևից դարչնագույն-մոխրագույն է՝ խայտավոր, հետբնադրման շրջանում՝ շատ ավելի խամրած, փետուրները՝ բաց գույնի երիզով։ Երիտասարդի մարմինը վերևից խամրած մոխրագույն-դարչնագույն է, մարմնի ներքևի փետուրների ծայրերը՝ դարչնագույն։
Պոչը մշտապես տարուբերում է։ Գերադասում է թփուտների և խոտաբույսերի, նույնիսկ եղեգի մացառների առկայությամբ բաց տարածքները՝ ջրերից ոչ հեռու։
Բնադրագույգերը ձևավորվում են մարտի 2-րդ տասնօրյակից մայիսի 1-ին կեսը։ Բները կառուցում են ապրիլի վերջից մայիսի կեսը։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 11,311,7 սմ)՝ խոտաբույսերից, մագից, բրդից։ Բնադրում է գետնին, ճիմաթմբերի տակ կամ թփուտներում։ Բույնը պատրաստում է էգը՝ 5-7 օրում։ Դնում է 18 մմ տրամագծով, մուգ կապտավուն-կանաչ՝ կարմիր-դարչնագույն պտերով 4-6 ձու։
-
Սևագլուխ չքչքանը Քենիայում
-
Սևագլուխ չքչքան (էգ)
-
Սևագլուխ չքչքանը՝ Vögel Mitteleuropas-ի՝ 1905 թվականի պատկերում
-
Սևագլուխ չքչքանը՝ 1880 թվականի ստեղծագործության մեջ
-
Սևագլուխ չքչքանի ձուն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|