Սֆերոֆիզա աղուտային

բույսերի տեսակ
Սֆերոֆիզա աղուտային
Սֆերոֆիզա աղուտային
Սֆերոֆիզա աղուտային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ցեղ Sphaerophysa
Տեսակ Սֆերոֆիզա աղուտային (S. salsula)
Միջազգային անվանում
Sphaerophysa salsula
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Սֆերոֆիզա աղուտային (լատին․՝ Sphaerophysa salsula), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

Ուղիղ կանգնած ցողուններով, 3-10 սմ բարձրությամբ, բազմամյա խոտաբույս է։ Տերևները կենտ փետրաձև են։ 6-11 զույգ տերևիկները առսեղմ թավոտ են, մոխրագույն, էլիպսաձև և բութ գագաթով։ Ծաղկաբույլն ունի 7-15 ծաղիկ։ 10-12 մմ երկարությամբ պսակը ծիրանագույն է։ 2-2,5 սմ երկարությամբ, փքված, թաղանթային և մերկ ունդը գտնվում է երկար ոտիկի վրա[1]։

Տարածվածությւոն

խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արմավիր, Արարատ)։ Աճում է նաև Ռուսաստանի եվրոպական մասի հարավում, Միջին Ասիայում, Ղազախստանում, Իրանում, Աֆղանստանում, Ալթայում, Տուվայում և Մոնղոլիայում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտիներում՝ 800-900 մ բարձրությունների վրա, ինչպես նաև աղակալած ճահիճներում և առուների ափերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն

խմբագրել

Խոցելի տեսակ է։ Հայտնի են երկու պոպուլյացիա, որոնց տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ ��կատի ունենալով տեսակի լայն ընդհանուր տարածմանը՝ սպառնալիքի կատեգորիան իջեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

ՀՀ կառավարության 2008 թվականի որոշմամբ Արարատի աղակալած ճահիճները ընդգրկվել են բնության հուշարձանների ցանկում՝ որպես «Աղակալած ճահճուտ»[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սֆերոֆիզա աղուտային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սֆերոֆիզա աղուտային» հոդվածին։