Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցի

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրբոց Վարդանանց եկեղեցի (այլ կիրառումներ)

Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում` Երևան-Էջմիածին ավտոմայրուղուց աջ՝ Եռաբլուր բարձունքում։

Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցի
Սուրբ Վարդանանց Նահատակաց եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Ներկա վիճակգործող
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ1994
Կառուցման ավարտ1998
Քարտեզ
Քարտեզ
 Holy Martyrs Vardanants Church Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու կառուցման աշխատանքները սկսվել են 1994 թվականին Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի և Վազգեն Սարգսյանի և գեղանկարիչ Կարեն Սմբատյանի նախաձեռնությամբ։ Եկեղեցու կառուցման հովանավորներն են ամերիկաբնակ Հրաչ և Վիկտորյա Ոսկանյանները։ Եկեղեցին օծվել է 1998 թվականին Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ։

Եկեղեցու շուրջ աստիճանաբար ձևավորվել է համայնք` կազմված այն զոհված ազատամարտիկների ծնողներից, ում շիրիմներն ամփոփված են Եռաբլուր պանթեոնում, հարակից տարածքի բնակչությունից, ծառայող զինվորներից։ Ամենայն Հայոց կաթողիկոսի կարգադրությամբ եկեղեցում յուրաքանչյուր կիրակի, տաղավար տոներին, Մեռելոց օրերին, Սուրբ Վարդանանց և Սուրբ Սարգիս Զորավարի տոներին Սուրբ Պատարագ է մատուցվում[1]։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մալաթիա-Սեբաստիա, Եռաբլուր պանթեոն, Սուրբ Վարդանանց Նահատակաց եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.