Սրապիոն Հեքիմյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հեքիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սրապիոն Հեքիմյան (օգոստոսի 16, 1832[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - մարտի 7, 1892[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]), հայ դրամատուրգ, թատերական-մշակութային գործիչ։
Սրապիոն Հեքիմյան արմտ. հայ.՝ Սրապիոն Հէքիմեան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1832[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | մարտի 7, 1892[1] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ և թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մուրադ-Ռափայելյան վարժարան[1] |
Սրապիոն Հեքիմյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է ծննդավայրի Մխիթարյանների տարրական դպրոցում, Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում, հմտացել եվրոպական մի շարք լեզուների մեջ։ Հեքիմյանի ստեղծագործություններից են «Արտաշես և Սաթենիկ» (1848), «Հարմակ և Աշխեն» (1850), «Վահրամ», «Սմբատ Ա» դրամաները։ 1856 թվականին Հեքիմյան հաստատվել է Կոստանդնուպոլիսում, հիմնել պոլսահայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնը, որը ներկայացումներ �� տվել հայերեն, թուրքերեն, իտալերեն։ Գլխավոր դերերը կատարել է ինքը։ Այս թատրոնի համար էլ Հեքիմյանը գրել է «Մամվել» պատմական ողբերգությունը, որը երկար տարիներ ներկայացվել է արևմտահայ և արևելահայ բեմերում (պիեսում խաղացել են Պ. Ադամյանը, Գ. Չմշկյանը, Հ. Աբելյանը)։ Հեքիմյանը նաև ինքնուրույն ու թարգմանական բանաստեղծություններով, գրականությանն ու թատրոնին նվիրված հոդվածներով հանդես է եկել «Բազմավեպ», «Երկրագունդ», «Ծաղիկ», «Մասիս», «Մուսայք. Մասյաց» և այլ պարբերականներում։
Մատենագիտություն
խմբագրել- Կինն Զարմայրա (պոեմ)։ Բանասէր, 1851, № 4:
- Տաղք, քերթվածք և թատրերգությունք, Կոստանդնուպոլիս, 1857
- Հուլիանե, Գամալա, Պողոս և Վիրգինիա [թարգմանություններ], Կոստանդնուպոլիս, 1864
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրապիոն Հեքիմյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 385)։ |