Ստանիսլավ Ժուկովսկի
Ստանիսլավ Յուլիանովիչ Ժուկովսկի (մայիսի 13 (25), 1873[1], Jendrychaŭcy, Volkovysk County, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - օգոստոս 1944[2][3][4][…], Durchgangslager 121, Pruszków, Pruszków County, Լեհաստան), բելառուսական ծագում ունեցող ռուս նկարիչ[5]։
Ստանիսլավ Ժուկովսկի լեհ.՝ Stanisław Żukowski | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13 (25), 1873[1] |
Ծննդավայր | Jendrychaŭcy, Volkovysk County, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | օգոստոս 1944[2][3][4][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Durchgangslager 121, Pruszków, Pruszków County, Լեհաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | գեղանկարչություն, բնանկար, Ինտերիեր և նատյուրմորտ |
Ուսուցիչ | Վասիլի Պոլենով |
Stanislav Yulianovich Zhukovsky Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է արիստոկրատի ընտանիքում, որը 1863 թվականի լեհական ապստամբությանը մասնակցելու պատճառով զրկվել է սեփականությունից և ազնվական իրավունքներից։
Ստանիսլավ Ժուկովսկին սովորել է Բելոստոկի ուսումնարանում։ 1892 թվականին նա, հակառակ հոր կամքին, նկարչություն սովորելու նպատակով մեկնել է Մոսկվա։ 1901 թվականին ավարտել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը։ Սովորել է Իսահակ Լևիտանի մոտ։ 1895 թվականից ի վեր՝ Ժուկովսկու աշխատանքները ցուցադրվում են ճանապարհորդողների ցուցահանդեսներում։ 1899 թվականին նրա «Գարնանային երեկո» և «Լուսնային գիշեր» կտավները ներառվել են Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի մեջ։
20-րդ դարի սկզբին Ժուկովսկին դարձել է իմպրեսիոնիստական ուղղության ամենահայտնի բնանկարիչներից մեկը Ռուսաստանում։ 1903 թվականին դարձել է շրջիկ գեղարվեստական ցուցահանդեսների ընկերակցության անդամ, 1907 թվականին՝ ռուս նկարիչների միության անդամ։ Մասնակցել է «Արվեստի աշխարհ» ցուցահանդեսներին։ Բնակվել է Մոսկվայում։ Այնտեղ կազմավորել է մասնավոր դպրոց, որտեղ դասավանդել է 1907-1917 թվականներին։ Շատ է շրջագայել միջին Ռուսաստանում՝ ուսումնասիրելով հին «ազնվական բները»։
Ժուկովսկին «Բիզոնի որս Բելովեժյան պուրակում» (1895), «Նեման» (1895), «Գարնանային ջուր» (1898), «Աշունը կալվածքում» (1906), «Հին կալվածք» (1910), «Գարնանային երեկո» (ոսկե մեդալ 1912 թվականին Մյունխենում կայացած ցուցահանդեսում), «Աշնանային երեկո», «Եղևնու անտառ», «Քամոտ», «Պոլեսյե գետի վրա» (1928), «Սառույցների հոսքը Նեմանի վրա» (1931), «Վիլեյկա գետը» (1932) լիրիկական բնապատկերների հեղինակն է։
1917 թվականին նկարիչը մեկնել է Լեհաստան։ Այնտեղ 1920 թվականին հիմնադրել է մասնավոր նկարչական դպրոց։ 1930-ական թվականներին Իսահակ Բրոդսկին և նկարչի մյուս ընկերները Ժուկովսկուն համոզել են վերադառնալ ԽՍՀՄ, բայց նա մնացել է Լեհաստանում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարիչը ձերբակալվել է նացիստների կողմից։
Մահացել է Պրուշկովի համակենտրոնացման ճամբարում 1944 թվականին[6]։
Թեմաներ և շարքեր
խմբագրել- Գարուն
- Ամառ
- Աշուն
- Ձմեռ
- «Պատուհան դեպի աշխարհ»
- Ինտերիեր
- «Ազնվական բույն»
- Նոստալգիա
Պատկերասրահ
խմբագրելԵղել է 19-20-րդ դարերի ռուսական բնանկարի ականավոր ներկայացուցիչը։ Լիրիկական բնանկարիչ է, որը կատարելության է հասել կալվածք-բնապատկերային ժանրում։
-
Աշուն: Ճանապարհ
-
Մարտի երեկո (1904)
-
Աշնանային երեկո (1905)
-
Պատնեշ (1909)
-
Նախկին. Հին տան սենյակը (1912)
-
Հին կալվածք
-
Անտառ: Ձարխոտ: Մայրամուտ:
-
Առաջին ձյուն
-
Լքված կտուր
-
Լուսնային գիշեր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Stanislav Julianovi? ?ukovskij
- ↑ 4,0 4,1 4,2 Stanislav Joulianovitch Joukovski (ֆր.)
- ↑ «Передвижники. Станислав Жуковский». Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ https://data.bnf.fr/en/15108927/stanis_aw_zukowski/
Գրականություն
խմբագրել- Горелов М. И. С. Ю. Жуковский: Жизнь и творчество, 1875 - 1944. М., 1982
- Подушков Д. Л. (составитель), Воробьев В. М. (научный редактор). Знаменитые россияне в истории Удомельского края. — Тверь: СФК-офис 2009. — 416 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- Կենսագրությունը «Արվեստի կատալոգ» կայքում
- Ժուկովսկու ստեղծագործությունները «Կիրակի» պորտալում
- Ստանիսլավ Յուլիանովիչ Ժուկովսկու նկարները Դաև-33 արվեստի պատկերասրահի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Ժուկովսկի» հոդվածին։ |