Սվետլանա Կրյուչկովա
Սվետլանա Նիկոլաևնա Կրյուչկովա (ռուս.՝ Светлана Николаевна Крючкова, հունիսի 22, 1950[1], Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1991), «Նիկա» մրցանակի դափնեկիր (1990, 2010)։
Սվետլանա Կրյուչկովա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1950[1] (74 տարեկան) |
Ծննդավայր | Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1973) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1971-այժմ |
Ամուսին(ներ) | Յուրի Վեկսլեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՍվետլանա Կրյուչկովան ծնվել է 1950 թվականի հունիսի 22-ին Քիշնևում, զինվորականի ընտանիքում։ Հայրը ծնունդով եղել է Բելառուսական ԽՍՀ Ստրեշինի շրջանի Էրշտերմայ գյուղից (ներկայում՝ Բելառուսի Գոմելի մարզի Շլոբինի շրջանի Վոզռոժդենիե գյուղ)[2]։
Նախքան Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան ընդունվելը (1969) Սվետլանա Կրյուչկովան աշխատել է տարբեր տեղերում։ 1967 թվականին նա աշխատել է Մոլդովական ԽՍՀ Կենտրոնական վիճակագրական վարչությանը կից հաշվողական կենտրոնում որպես օպերատոր։ 1968 թվականին եղել է փականագործ-հավաքորդ Լիխաչյովի անվան գործարանում։ 1969 թվականին Սվետլանա Կրյուչկովան եղել է ավագ դասախոս Քիշնևի գյուղատնտեսական ինստիտուտում։ 1967 թվականից փորձել է ընդունվել թատերական որևէ բուհ, սակայն դա նրան հաջողվել է միայն երկու տարի անց[2]։
1969 թվականին Սվետլանա Կրյուչկովան ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա, որտեղ սովորել է պրոֆեսոր Վասիլի Մարկովի կուրսում։ Նրա դասախոսների շարքում են եղել Ե. Մորեսը, Վ. Բոգոմոլովը, Եվգենի Ռադոմիսլենսկին[2]։
1973 թվականին Սվետլանա Կրյուչկովան ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան և դարձել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասանուհի։ Սկզբում նրան տալիս էին ճակատագրական կնոջ դերեր. ուսանողական տարիներին նա մարմնավորում էր ուժեղ կամքի տեր, կրքոտ, ուժեղ կանանց։ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում նա կատարում է Ալեքսանդրինա Գոնչարովայի դերը Միխայիլ Բուլգակովի «Վերջին օրերը» բեմադրությունում։ Նաև էկրան է բարձրանում «Մեծ դասամիջոց» ֆիլմը, որում Սվետլանա Կրյուչկովան կատարում է միամիտ ու սենտիմենտալ Նելլի Լեդնյովայի դերը։
1975 թվականին Սվետլանա Կրյուչկովան ամուսնացել է Յուրի Վեկսլերի հետ և տեղափոխվել Լենինգրադ։ 1975 թվականի հոկտեմբերից եղել է Դրամատիկական մեծ թատրոնի դերասանուհի։
Սվետլանա Կրյուչկովան նկարահանվել է «Ералаш» կինոամսագրում։
Սվետլանա Կրյուչկովան Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Виват кино России!» կինոփառատոնի նախագահն է։
Ընտանիք
խմբագրել- Առաջին ամուսին՝ Միխայիլ Ստարոդուբ, բանաստեղծ և դերասան։ 1971 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան,
- Երկրորդ ամուսին (1975-1991)՝ Յուրի Վեկսլեր, կինոօպերատոր. նկարահանել է «Եֆրեյտոր Զբրուևի յոթ հարսնացուները» (ռուս.՝ «Семь невест ефрейтора Збруева»), «Ձմեռային բալ» («Зимняя вишня»), «Շերլոկ Հոլմսի ու բժիշկ Վաթսոնի արկածները» ֆիլմերը,
- Որդի՝ Դմիտրի Յուրևիչ Վեկսլեր (ծնվել է 1981 թվականի օգոստոսի 14-ին), ապրում է Ֆրանսիայում,
- Երրորդ ամուսին՝ Ալեքսանդր Մոլոդցով, նկարիչ-ձևավորող,
- Որդի՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Կրյուչկով (ծնվել է 1990 թվականին)։
Ճանաչում և պարգևներ
խմբագրել- Կիևի միջազգային կինոփառատոնի մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում «Լուսինը զենիթում» ֆիլմի համար,
- «Նիկա-1990» մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար «Թագավորական որս», «Оно», «СВ. Спальный вагон» ֆիլմերի համար,
- ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստուհի (4 հոկտեմբերի, 1983),
- ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի (20 մայիսի, 1991),
- «Созвездие» կինոփառատոնի մրցանակ կնոջ լավագույն էպիզոդիկ դերի համար «Արևից կիզվածները» ֆիլմի համար (1995),
- Պուշկինի մեդալ (5 փետրվարի, 2009) − հայրենական թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և երկարամյա բեղմնավոր գործունեության համար[3],
- «Նիկա-2010» մրցանակ կնոջ լավագույն դերակատարաման համար «Թաղեք ինձ շրիշակի հետևում» (ռուս.՝ «Похороните меня за плинтусом») ֆիլմում,
- Ցարսկոե Սելոյի Գեղարվեստական մրցանակի (Царскосельской Художественной премии) դափնեկիր (2010),
- Ռուսաստանի Անդրեյ Միրոնովի անվան «Ֆիգարո» դերասանական ազգային մրցանակի դափնեկիր (2011)[4],
- Սանկտ Պետերբուրգի «Виват кино России!» կինոփառատոնի մրցանակ «Մշակույթում հոգևորի համար» (2016)[5]։
Արվեստ
խմբագրելԴերեր թատրոնում
խմբագրելՄոսկվայի Գորկու անվան գեղարվեստական թատրոն
խմբագրել- 1974 – «Կապույտ թռչուն», Մորիս Մետերլինկ – Մայր[6]
- 1974 – «Վերջին օրերը», Միխայիլ Բուլգակով, ռեժիսոր՝ Վիկտոր Ստանիցին – Ալեքսանդրինա Գոնչարովա
Դրամատիկական մեծ թատրոն
խմբագրել- «Կատուներ-մկներ», Իշտվան Էրկեն, բեմադրությունը՝ Յուրի Ակսյոնովի – Իլուշ
- 1976 – «Ֆերյատևի ֆանտազիաները», Ալլա Սոկոլովա, բեմադրությունը՝ Սերգեյ Յուրսկու – Լյուբա
- 1976 – «Տուն ավազի վրա», Ռ. Իբրահիմբեկով, բեմադրությունը՝ Յուրի Ակսյոնովի – քույր
- «Թագավոր Հենրիխ IV», Վիլյամ Շեքսպիր, բեմադրությունը՝ Գեորգի Տովստոգանովի – Մոլվա
- 1977 – «Խաղաղ Դոն», Միխայիլ Շոլոխով, բեմադրությունը՝ Գեորգի Տովստոգանովի – Աքսինյա
- 1977 – «Դաժան խաղեր», Ա. Արբուզով, բեմադրությունը՝ Յուրի Ակսյոնովի – Մաշա
- 1980 – «Գայլեր ու ոչխարներ», Ալեքսանդր Օստրովսկի, բեմադրությունը՝ Գեորգի Տովստոգանովի – Կուպավինա
- 1983 – «Տարելկինի մահը», Ա. Կոլկեր, բեմադրությունը՝ Գեորգի Տովստոգանովի – Բրանդախլիստովա
- 1983 – «Քույրեր», Լյուդմիլա Ռազումովսկայա, բեմադրությունը՝ Գենադի Եգորովի – Օլգա
- 1985 – «Ամեն իմաստունի մեջ պարզություն կա», Ալեքսանդր Օստրովսկի, բեմադրությունը՝ Գեորգի Տովստոգանովի – Մամաևա
- 1987 – «Հատակում», Մաքսիմ Գորկի, բեմադրությունը՝ Գեորգի Տովստոգանովի – Վասիլիսա
- «Բալենու այգի», Անտոն Չեխով – Ռանևսկայա
- «Մայրիկ Կուրաժն ու իր երեխաները», Բերտոլդ Բրեխտ – Աննա Ֆիրլինգ
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1971 | ֆ | Պահեստի սպա | Офицер запаса | քարտուղար |
1972 | հֆ | Մեծ դասամիջոց | Большая перемена | Նելլի Լեդնյովա |
1973 | ֆ | Ապրում էին երեք ամուրիներ | Жили три холостяка | Օլգա Ատամանենկո |
1973 | ֆ | Երկուսը ճանապարհին | Двое в пути | Կատյա Չումակովա |
1974 | ֆ | Երեք օր Մոսկվայում | Три дня в Москве | Վերա |
1974 | ֆ | Ընկերներ իմ | Друзья мои | Գրոմովի կինը |
1974 | ֆ | Պատահար | Происшествие | Նինա Օսիպովնա |
1974 | ֆ | Թռիչքն ուշանում է | Вылет задерживается | Նյուշա |
1975 | ֆ | Պատերազմի երկար վերստերը | Долгие вёрсты войны | Զինա Բոգդանովա |
1975 | ֆ | Մրցանակ | Премия | Շուրոչկա |
1975 | ֆ | Пошехонская старина | Նադեժդա Վասիլևնա | |
1975 | ֆ | Չի կարող պատահել | Не может быть! | Զինուլյա |
1976 | ֆ | Ավագ որդին | Старший сын | Նատալյա |
1976 | ֆ | Միշտ ինձ հետ... | Всегда со мною... | Լյուդմիլա |
1977 | ֆ | Ամուսնություն | Женитьба | Ագաֆյա Կուպերդյագինա |
1977 | ֆ | Դժբախտություն | Беда | Մասլակովա |
1978 | ֆ | Սիրո բացատրություն | Объяснение в любви | նորապսակ |
1978 | ֆ | Անանուն աստղ | Безымянная звезда | մադմուազել Կուկու |
1979 | ֆ | Պանի Մարիա | Пани Мария | Մարիա Զուբրիցկայա |
1979 | ֆ | Երկրորդ գարունը | Вторая весна | Լիդա |
1980 | հֆ | Շերլոկ Հոլմսի ու բժիշկ Վաթսոնի արկածները | Приключения Шерлока Холмса и доктора Ватсона | աղախին Ագատա |
1981 | ֆ | Ընկեր Ինոկենտի | Товарищ Иннокентий | Պրասկովյա |
1981 | ֆ | Հարազատներ | Родня | Նինա |
1981 | հֆ | Շերլոկ Հոլմսի ու բժիշկ Վաթսոնի արկածները։ Բասկերվիլների շունը | Приключения Шерлока Холмса и доктора Ватсона: Собака Баскервилей | Էլիզա Բերիմոր |
1983 | ֆ | Ունիկում | Уникум | Էվելինա Ռոմանովնա |
1983 | հֆ | Եթե հավատանք Լոպոտուխինին | Если верить Лопотухину | Ալլա Կոստանտինովնա |
1983 | ֆ | Վառվիր, վառվիր պայծառ | Гори, гори ясно | Էննա |
1983 | ֆ | Խրտվիլակ | Чучело | Կլավա |
1984 | ֆ | Օլգա և Կոնստանտին | Ольга и Константин | Օլգա |
1985 | ֆ | Ամուսնանալ կապիտանի հետ | Выйти замуж за капитана | |
1985 | ֆ | Օձ որսացող | Змеелов | Զինա |
1986 | ֆ | Ցրիչ | Курьер | Զինաիդա Պավլովնա |
1986 | ֆ | Կին ռազմիկ | Воительница | |
1986 | հֆ | Ես քեզ ատում եմ | Я тебя ненавижу | Լյուդմիլա Միխայլովա |
1987 | ս | Կլիմ Սամգինի կյանքը | Жизнь Клима Самгина | Լյուբով Սոմովա |
1987 | ֆ | Նիկոլայ Բատիգինի օրերն ու տարիները | Дни и годы Николая Батыгина | Կուդինիխա |
1989 | ֆ | Պայծառ անհատականություն | Светлая личность | Սեգիդիլիա Կարպովնա |
1989 | ֆ | Իշխան Ուդաչա Անդրեևիչ | Князь Удача Андреевич | Էլինա Բոլշակովա |
1989 | ֆ | Оно | Ամալյա Շտոկֆիշ | |
1989 | ֆ | Անհանգիստ | Неприкаянный | |
1989 | ֆ | Դա եղել է ծովի մոտ | Это было у моря | Իրաիդա Կուզմինիչնա |
1989 | ֆ | СВ. Спальный вагон | Գալինա Նիկոլաևնա | |
1989 | ֆ | Օդեսայում ապրելու արվեստը | Искусство жить в Одессе | Խավա Ցուդեչկիս |
1990 | ֆ | Առաջին հարկ | Первый этаж | Թամարա Միխայլովնա |
1990 | ֆ | Իմ ամուսինն ալյմոլորակային է | Мой муж – инопланетянин | Վերա |
1990 | ֆ | Թագավորական որս | Царская охота | Եկատերինա II |
1991 | ֆ | Հավ | Курица | Դիանա, դերասանուհի |
1992 | ֆ | Երկնքի այն հատվածում... | В той области небес… | Նաստյա |
1992 | ֆ | Մի՞թե ես մեղավոր եմ | Виновата ли я | |
1992 | ֆ | Խավար | Тьма | |
1992 | ֆ | Աչթեր | Глаза | Կստյայի մայրը |
1992 | ֆ | Յոթ քառասուն | Семь сорок | ներգաղթյալ |
1993 | ֆ | Բաղդադում ամեն ինչ խաղաղ է | В Багдаде всё спокойно | |
1993 | ֆ | Եվ հավերժ վերադառնալ | И вечно возвращаться | |
1993 | ֆ | Ջրհեղեղ | Наводнение | Պելագեա |
1993 | ֆ | Մարդասպան | Убийца | Աննա Դյուկինա |
1994 | ֆ | Խոստովանություն անծանոթին | Исповедь незнакомцу | Օլգա |
1994 | ֆ | Արևից կիզվածները | Утомлённые солнцем | Կատյա Մոխովա |
1996 | ֆ | Դժոխքից դժոխք | Из ада в ад | վերակացու |
1996 | հֆ | Թատրոն Չեխոտնե։ Պատկերներ ոչ վաղ անցյալից | Театр Чехонте. Картинки из недавнего прошлого | Լյուբով Պետրովնա |
1997 | ֆ | Մեղսավոր սեր | Грешная любовь | քննիչ |
1999 | ֆ | Тоталитарный роман | Պոլինա | |
2000 | ֆ | Պառավ յաբուները | Старые клячи | Մաշա |
2001 | ֆ | Блюстители порока | Իզաբելա | |
2001 | ֆ | Արծաթե հարսանիք | Серебряная свадьба | Софья |
2002 | ֆ | Ռուսական սարսափներ | Русские страшилки | Վասիլիսա Գրոմովա |
2003 | ֆ | Խեղճ, Խեղճ Պավել | Бедный, бедный Павел | Եկատերինա II |
2003 | ս | Հինգերորդ հրեշտակը | Пятый ангел | Ալեվտինա Պետրովնա |
2004 | ս | Հրաժշտի արձագանք | Прощальное эхо | Օքսանայի մայրը |
2005 | ֆ | Մեկ ստվեր երկուսի համար | Одна тень на двоих | Զնիմենսկայա |
2005 | ս | Բրեժնև | Брежнев | Վիկտորյա Պետրովնա |
2005 | ս | Риэлтор | Վալենտինա Սուսլովա | |
2006 | ֆ | Երջանկության թռչունը | Птица счастья | Իրինա Ֆեոդորովնա |
2007 | ս | Յունկերներ | Юнкера | Ալեքսանդրովի մայրը |
2007 | ս | Լիկվիդացիա | Ликвидация | |
2007 | ֆ | Արտիստներ | Артисты | հովհարով կին |
2007 | ֆ | Մատնաչափիկը | Дюймовочка | Գորտ |
2007 | ս | Լիտեյնի | Литейный | Իրինա Վասիլևնա |
2007 | ֆ | Լուսինը զենիթում | Луна в зените | Աննա Ախմատովա |
2009 | ֆ | Թաղեք ինձ շրիշակի հետևում | Похороните меня за плинтусом | Նինա Անտոնովնա |
2009 | ֆ | Ոչ ոք չի գա հետ | Никто не придёт назад | նստարանին նստած կին |
2009 | ֆ | Մեկուկես սենյակ, կամ Սենտիմենտալ ճանապարհորդություն դեպի հայրենիք | Полторы комнаты, или Сентиментальное путешествие на родину | Աննա Ախմատովա |
2009 | ֆ | Одержимый (Джек Потрошитель) | Նատալյա Մակարովա | |
2010 | ֆ | Ընտանեկան տուն | Семейный дом | Գալինա Ալեքսեևնա |
2012 | ֆ | Երկրպագուհին | Поклонница | վիպասանուհի |
2013 | ֆ | F63.9 սիրո հիվանդություն | F63.9 Болезнь любви | պրոֆեսոր Ռոզա Մոյժես |
2013 | ս | Արտաքին դիտում | Наружное наблюдение | կամեո |
2013 | ս | Շերլոկ Հոլմս | Шерлок Холмс | թագուհի Վիկտորյա |
Մուտֆիլմի հնչյունավորում
խմբագրել- 1979 - Дядюшка Ау - հարևան
Հեռուստաներկայացումներ
խմբագրել- Վերջին այլընտրանքը (ռուս.՝ Последняя альтернатива, 1978) – Այզեկ Ազիմովի «Մերկ արևը» վեպի մոտիվներով
Հեռուստատեսություն
խմբագրել2005-2009 թվականներին Սվետլանա Կրյուչկովան վարել է «Գրատախտակի մոտ» (ռուս.՝ «К доске!») հեռուստատեսային ինտելեկտուալ խաղը ВГТРК «Петербург—5-й канал» ալիքով։ Խաղը նախատեսված էր չափահասների ու երեխաների համար։
Աուդիոգրքեր
խմբագրել- Նիկոլայ Լեսկով, «Կին ռազմիկը» (ռուս.՝ Воительница), Радио России, Սանկտ Պետերբուրգ, տևողությունը՝ 01:49:37: Կարդում են Արխիվացված 2017-02-07 Wayback Machine Սվետլանա Կրյուչկովան ու Սերգեյ Դրեյդենը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 «Биография на kryuchkova.ru». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 5 февраля 2009 года № 117». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Премия «Фигаро» и День Рождения Андрея Миронова — новости театров Санкт-Петербурга». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 48 (օգնություն) - ↑ «Фильм "Инсайт" Александра Котта удостоен Гран-при XXIV Фестиваля "Виват кино России!"». ТАСС. 19 мая 2016. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Роли Светланы Крючковой на сцене театра». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Սվետլանա Կրյուչկովայի թատրոն-ստուդիա Արխիվացված 2013-05-22 Wayback Machine
- Светлана Крючкова. Кадры из фильма «Не может быть»! Արխիվացված 2016-10-02 Wayback Machine
- Интервью С. Крючковой на сайте «Звёздный журнал»
- Интервью в программе "Разбор полёта" на "Эхо Москвы"
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Կրյուչկովա» հոդվածին։ |