Սուրեն Հարությունյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Հարությունյան (այլ կիրառումներ)
Սուրեն Գուրգենի Հարությունյան (սեպտեմբերի 5, 1939[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] - մարտի 1, 2019, Մոսկվա, Ռուսաստան), հայ քաղաքական և կուսակցական գործիչ։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու է (1980)։ Տեղեկատվության տեխնոլոգիաների (միջազգային հարաբերություններ) բնագավառի դոկտոր (1989)։
Սուրեն Հարությունյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1939[1][2] |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | մարտի 1, 2019 (79 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1960)[1] և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա (1980) |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների թեկնածու[2] (1980) |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական գործիչ |
Աշխատատու | ԽՄԿԿ և ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1][2] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1939 թվականի սեպտեմբերի 5-ին։ 1961 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ գիտնականանասնաբույժի որակավորմամբ։ 1980 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։ Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամ։ Եղել է ԽՄԿԿ անդամ։ 1967-1970 թվականներին աշխատել է ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար, 1970-1978 թվականներին՝ ՀամԼԵԿԵՄ կենտկոմի քարտուղար։ 1978-1986 թվականներին աշխատել է ԽՄԿԿ կենտկոմի ապարատում, 1986-1988 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1988-1990 թվականներին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ընտրվել ՀԽՍՀ 7-րդ և 11-րդ գումարումների Գերագույն Խորհրդի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։ 1990 թվականին հանրապետությունից դուրս դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ Սուրեն Հարությունյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։ 1991-1999 թվականներին աշխատել է ՌԴ ԱԳՆ համակարգում, 1999-2003 թվականներին եղել է՝ ՀՀ դեսպան Բելառուսում և ՀՀ ներկայացուցիչ ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ Ով ով է.հայեր(կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով),ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ,Երևան,Հայկական հանրագիտարան հրատ.,Հ.1,Աբալյան-Ղուշչյան,2005։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Հարությունյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 322)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Նախորդող Կարեն Դեմիրճյան |
Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյան 1988 թ. - 1990 թ. |
Հաջորդող Վլադիմիր Մովսիսյան |