Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Թովմասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Հակոբի Թովմասյան (դեկտեմբերի 20 1909 (հունվարի 2 1910)[1][2], Շինուհայր, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 10, 1980(1980-02-10)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ՀԽՍՀ կուսակցական և պետական գործիչ, դիվանագետ, ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար (1953-1960), Արտակարգ և լիազոր դեսպան։

Սուրեն Թովմասյան
ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար
1953 - 1960
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ[1]
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան (1948)
Մասնագիտություն՝ պետական գործիչ, քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր դեկտեմբերի 20 1909 (հունվարի 2 1910)[1][2]
Ծննդավայր Շինուհայր, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանի օր փետրվարի 10, 1980(1980-02-10)[2] (70 տարեկան)
Վախճանի վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Սուրեն Թովմասյանը ծնվել է աղքատ ընտանիքում։ Հայրն աշխատում էր Բաքվի և Գրոզնու նավթահանքերում։ 10 տարեկանից դառնում է գյուղի հովիվը՝ նյութապես օգնելով ծնողներին։

1926 թվականին ընդունվել է կոմերիտմիության շարքերը, 1930 թվականին ՀամԿ(բ) կ տոմս է ստանում։ Այդ շրջանում նա աշխատում էր Զանգեզուրի մայրուղիների շինարարությունում, 1929 թվականից, տեղափոխվելով Երևան, աշխատանքային գործունեությունը շարունակում է «Բանկոոպ» ձեռնարկությունում։

1929-1931 թվականներին արտադրությունից չկտրվելով՝ սովորում է Երևանի բանֆակում։ 1932 թվականին Թովմասյանն սկսում է կուսակցական գործունեությունը. սկզբում աշխատում է որպես Սիսիանի կուսշրջկոմի հրահանգիչ, հետո արդեն՝ Իջևանի շրջկոմի բաժնի վարիչ, 1938 թվականին ընտրվել է Կապանի՝ Հայաստանի խոշոր և տնտեսապես կարևոր շրջանի կուսկոմի քարտուղար։

1939 թվականին Թովմասյանն ընտրվել է Կենտկոմի անդամ, արդեն երկու ամիս անց նշանակվում է ներքին գործերի ժողկոմի առաջին տեղակալ։

1941 թվականին օգոստոսին Սուրեն Թովմասյանը դիմում է Հայաստանի Կենտկոմի բյուրո՝ իրեն ռազմաճակատ ուղարկելու խնդրանքով։ Նրա խնդրանքը բավարարվում է։ Պատերազմում նա երկու անգամ ծանր վիրավորվում է, բայց հրաժարվում է զորացրվելուց, իսկ իր փառահեղ ռազմական ուղին ավարտում է 1945 թվականի մայիսի 9-ին, Պրահայում, որպես 61-րդ դիվիզիայի քաղբաժնի պետ, բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով պարգևատրված։

Պատերազմի ավարտից հետո վերադառնում է Երևան։ 1946 թվականին աշխատել է որպես Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի անասնաբուծության բաժնի վարիչ, իսկ 1947-1948 թվականներին՝ ադմինիստրատիվ բաժնի վարիչի տեղակալ։ Զուգահեռաբար քննություններ է հանձնում և էքստեռն կարգով ավարտում ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ 1948 թվականին Թովմասյանն ընտրվում է Երևանի կուսքաղկոմի քարտուղար և դրանից անմիջապես հետո հրաժարվում այն թոշակից, որը նրան նշանակվել էր պատերազմի ավարտից հետո՝ որպես երկրորդ խմբի հաշմանդամի, կարծելով, որ աշխատող կոմունիստն այն ստանալու բարոյական իրավունք չունի։

 
Սուրեն Թովմասյանի կիսանդրին Շինուհայրի դպրոցի բակում, բացվել է 2007 թվականին

1950 թվականին ՀամԿ(բ) կ Կենտկոմին կից երկամյա վերապատրաստման դասընթացներն ավարտելուց հետո Թովմասյանը սկզբում վերադառնում է նախկին պաշտոնին, իսկ հետո՝ 1952 թ., ընտրվում Երևանի օկրուգկոմի երկրորդ քարտուղար։

1953 թվականի մայիսին օկրուգկոմները վերացվում են։ Թովմասյանը նշանակվում է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի վարչական և առևտրաֆինանսական մարմինների բաժնի վարիչի տեղակալ։ 1953 թվականի նոյեմբերի 28-30-ին տեղի է ունենում Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի լիագումար նիստը, որը Գրիգոր Հարությունյանի փոխարեն Կենտկոմի առաջին քարտուղար է ընտրում Սուրեն Թովմասյանին։ Որոշ ժամանակ անց, նրա առաջարկությամբ, Յակով Զարոբյանն ընտրվում է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետո դառնում Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, իսկ Շմավոն Առուշանյանը՝ Երևանի կուսքաղկոմի առաջին քարտուղար, ևս մի քանի ամիս անց՝ հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության նախագահ։ Սա Սուրեն Թովմասյանի մերձավոր շրջապատն էր, և հենց նրանք են օգնել նրան զբաղեցնել հանրապետության ղեկավարի աթոռը։

1954 թվականի փետրվարին տեղի է ունենում Հայաստանի Կոմկուսի XVII համագումարում Թովմասյանը միաձայն վերընտրվում է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար։

1960 թվականին Սուրեն Թովմասյանն ազատվել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից և նշանակվել Վիետնամում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։ 1965 թվականին, Լիբիայի Թագավորությունում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։ Այդ բուռն տարիների մասին Թովմասյանը գրել է «Լիբիան անկախության և սոցիալական առաջընթացի ճանապարհին» հետաքրքիր գիրքը (1980)։

1970 թվականին Թովմասյանն անցել է թոշակի։ Վախճանվել է 1980 թվականի փետրվարին։

Պարգևներ

խմբագրել
  • Լենինի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Պատվո շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններ

[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 203  
Նախորդող
Գրիգոր Հարությունյան
Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար
Սուրեն Թովմասյան

1953 թ. - 1960 թ.
Հաջորդող
Յակով Զարոբյան
Նախորդող
Լեոնիդ Սոկոլով
Վիետնամում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան
Սուրեն Թովմասյան

1961 - 1964
Հաջորդող
Իլյա Շչերբակով
Նախորդող
Դմիտրի Զաիկին
Լիբիայի Թագավորությունում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան
Սուրեն Թովմասյան

1965 - 1970
Հաջորդող
Իվան Յակուշին