Սուրբ Միքայել հրեշտակապետի տաճար (Շերբրուկ)
Սուրբ Միքայել հրեշտակապետի տաճար (ֆր.՝ Cathédrale Saint-Michel), կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Շերբրուկ քաղաքում, Քվեբեկ նահանգ, Կանադա։ Եկեղեցին փոքր բազիլիկ է։ Շերբրուկի արքեպիսկոպոսական մայր տաճարն է։
Սուրբ Միքայել հրեշտակապետի տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար և փոքր բազիլիկ |
Երկիր | Կանադա |
Տեղագրություն | Շերբրուկ[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Sherbrooke? |
Հիմնական ամսաթվերը | 1957 |
Նվիրված | Միքայել Հրեշտակապետ |
Ճարտարապետ | Louis-Napoléon Audet?[1] |
Ճարտարապետական ոճ | Նեոգոթիկա |
Հիմնադրված | 1957 |
Cathédrale de Sherbrooke Վիքիպահեստում | |
amenstmichel.org(ֆր.) |
Պատմություն
խմբագրելՇերբրուկի առաջին եկեղեցին կառուցվել է 1826 թվականին և նվիրվել է Սուրբ Կոլումբանին։ 1854 թվականին այս եկեղեցին վերակառուցվել և վերանվանվել է Սուրբ Միքայել հրեշտակապետի պատվին։ 1874 թվականին Պիոս IX պապը հաստատում է Շերբրուկի թեմը, և Սուրբ Միքայելի եկեղեցին դառնում է այդ թեմի տաճարը։
1914 թվականին Շերբրուկի եպիսկոպոսը դիմում է Քվեբեկի ճարտարապետ Լուի Նապոլեոն Օդեին՝ հին տաճարի վերակառուցման առաջարկով։ Լուի Նապոլեոնը վերակառուցումը պլանավորելու համար վերցնում է Փարիզի Աստվածամոր տաճարի տաճարի մոդելը։
Նոր եկեղեցու շինարարությունն սկսվել է 1915 թվականին։ Ի տարբերություն հին տաճարի, որի շենքն ուղղված էր դեպի հյուսիս-հարավ, նոր եկեղեցու շենքը կառուցվում է այնպես, որ աբսիդը ուղղված լինի դեպի արևելք։ Տաճարի առաջին մասն ավարտվել է 1917 թվականին։ Տաճարի հետագա շինարարությունը դադարում է մինչև 1956 թվականը։
1956 թվականին տաճարի կառուցումը վերսկսվում է և շարունակում է մինչև մեր օրեր, բայց՝ բազմաթիվ ընդմիջումներով։
1959 թվականի հուլիսի 31-ին Հռոմի Հովհաննես XXIII պապը կոչում է տաճարը Սուրբ Միքայել հրեշտակապետի անունով և շնորհում փոքր բազիլիկի կարգավիճակ[2]։
Ներկայումս տաճարում կա երկու երգեհոն։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Краткая история собора(չաշխատող հղում)(անգլ.)
- Органы собора Արխիվացված 2010-10-20 Wayback Machine(անգլ.)
- Месторасположение собора (անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Միքայել հրեշտակապետի տաճար (Շերբրուկ) կատեգորիայում։ |