Սուրբ Միքայելի եկեղեցի (Լյուքսեմբուրգ)
Սուրբ Միքայելի եկեղեցի (լյուքս.՝ Méchelskierch, ֆր.՝ Église Saint-Michel, գերմ.՝ Sankt Michaelskirche), Լյուքսեմբուրգի հարավային մասում գտնվող կաթոլիկ տաճար։ Տեղակայված է «Ձկան շուկա» փողոցի վրա։
Սուրբ Միքայելի եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | ծխական եկեղեցի |
Երկիր | Լյուքսեմբուրգ |
Տեղագրություն | Լյուքսեմբուրգ[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն |
Église Saint-Michel (Luxembourg City) Վիքիպահեստում |
Եկեղեցին գոյություն ունեցող ամենահին կրոնական սրբավայրն է Լյուքսեմբուրգում[2]։ Այդ եկեղեցու տեղում կոմս Զիֆգրիդը 987 թվականին հրամայեց կառուցել պալատական մատուռ։ Հաջորդ դարերում այն բազմիցս ավերվել, վերականգնվել և վերակառուցվել է։ Վերջնական տեսքն այն ընդունեց 1688 թվականին՝ Լյուդովիկոս XIV-ի օրոք, ինչի մասին վկայում են շենքի ճակատային մասի սափորուկները։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ դա միակ շենքն էր քաղաքում, որին ընդհանրապես չէին դիպել։ Վարկածներից մեկի համաձայն՝ հեղափոխականներին կանգնեցրեց սուրբ Միքայելի գլխի զարդարանքը, որը նման էր Ֆրանսիական հեղափոխության խորհրդանշանին։
Եկեղեցին իր մեջ ամբողջացնում է ճարտարապետական երկու ոճ՝ ռոմանական և բարոկկո[2]. Սկզբնական մատուռից պահպանվել է միայն ճակատամուտքը։ Վերջին անգամ եկեղեցին վերանորոգվել է 1960-ականներին, 1980-ականներին և 2003-2004 թվականներին[2]։
Պատկերասրահ
խմբագրել-
Սուրբ Միքայել եկեղեցու մուտքի ճակատային զարդաքանդակը
-
Սուրբ Միքայել եկեղեցու մուտքը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 «Lieux de culte et culte des lieux». Luxembourg City Tourist Office
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Saint Michael's Church, Luxembourg կատեգորիայում։ |
Արտաքին հղումներ
խմբագրել- Տուրիզմը Լյուքսեմբուրգում Արխիվացված 2011-06-02 Wayback Machine