Սուրբ Եղիա եկեղեցի (Բոգատոե)

եկեղեցի Ղրիմի Բելոգորսկի շրջանի Բոգատոե գյուղում

Սուրբ Եղիա եկեղեցի, Բոգատոե գյուղում գտնվող կրոնական կառույց։ Համակարգում էր տեղի առաքելական ղրիմահայության հոգևոր կյանքը, հիմնադրվել է զարգացած միջնադարում, հայտնի է նաև որպես Իլյինսկայա եկեղեցի (10-14-րդ դդ.), Սուրբ Ամենափրկիչ հայկական վանքի եկեղեցի, ճարտարապետական հուշարձան։ Տեղակայված է Ղրիմի Բելոգորսկի շրջանի Բոգատոե (նախկին հայկական Բախչի Էլի) գյուղում, Քուչուկ-Կարասու գետի կամրջից 1,6 կմ հարավ-արևելք, Սիմֆերոպոլ-Ֆեոդոսիա մայրուղուց գյուղի մուտքից հարավ, բլրի վրա՝ շագանակենու ծառերի մոտ[1]։

Սուրբ Եղիա եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Ուկրաինա, Ռուսաստան
ՏեղագրությունԲելոգորսկի շրջան
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ, Ուկրաինայի անշարժ հուշարձանների պետական գրանցամատյան և Ուկրաինայի ազգային նշանակության ճարտարապետական ժառանգություն
Քարտեզ
Քարտեզ
 Surb Praktchi church Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Եղիա եկեղեցի (այլ կիրառումներ)

Ուկրաինական ԽՍՀ Մինիստրների Խորհրդի 1963 թվականի օգոստոսի 24-ի թիվ 970 հրամանագրով վանքը ընդգրկվել է մշակութային ճարտարապետության հուշարձանների գրանցամատյանում (հաշվառման համար՝ 303)։ Ղրիմի մարզգործկոմի 1979 թվականի մայիսի 22-ի թիվ 284 որոշմամբ ստեղծվել է անվտանգության գոտի, որը սահմանափակվում է 50 մետր շառավղով[2]։

Պատմություն

խմբագրել

Հնագիտական աշխատանքներն իրականացվել են 1979 թվականին[3]։ Այնուհետև հետազոտվել է Քուչուկ-Կարասու գետի (Բիյուկ-Կարասուի վտակ) ողջ հովիտը։ Հետազոտվել են Եղիայի եկեղեցին, Ամենափրկիչ եկեղեցին, խցերը, տնտեսական սենյակները, 15-17-րդ դարերի շատրվանը, որից մնացել է միայն հիմքը։ Սուրբ Եղիայի (Սուրբ-Խաչ) վանքի միակ շինությունը, որը պահպանվել է, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, սակայն նրա անունը հաճախ շփոթում են վանքի անվան հետ։

1927 թվականին վանքը փակվել է և հետագայում ավերվել[4]։ Վանքի խցերն ու պարիսպը գտնվել են եկեղեցուց հյուսիս և ուսումնասիրվել են հնագիտական արշավախմբի կողմից։ Շատրվանն իրականում վանական աղբյուր է եղել։ Ապամոնտաժվել է 1960-ական թվականներին, գտնվել է եկեղեցուց 60 մետր հեռավորության վրա (չափվել է 1956 թվականին)։ Այն 12 մետր բարձրությամբ մշտական շինություն է եղել՝ կամարե մուտքով[5]։

Վանքի մասին առաջին հիշատակումները կատարել է Մինաս Մեդիցին[6], ով պատմում է սրբավայրի՝ խաչքարի մասին, որը դուրս է բերվել Նի քաղաքից և օծվել է Թադեոս առաքյալի կողմից (Թադեոսը քրիստոնեություն է քարոզել Հայաստանում)։ Ազովի մարզում հայերի վերաբնակեցումից հետո (1778) մասունքը պահվել է Ռոստովում, այնուհետև տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ[7]։ Վանքից երեք մղոն հեռավորության վրա հայտնաբերվել է խաչի պատկերով և 1031 թվականով թվագրված (Հայկական դարաշրջան, որը համապատասխանում է 1582 թվականին) մի քար[8]։ 1883 թվականին վանքը հիշատակվում է Գրիգորի Կարաուլովի կողմից, ով պնդում է, որ վանքի նոր շենքերը հիմնվել են հնագույն հիմքի վրա[9]։

Վերականգնման նախագծերը պատրաստվել են 1955 և 1983 թվականներին։

Ճարտարապետություն

խմբագրել

Եկեղեցին նմանը չունի Ղրիմում։ Նրա լայնությունը 8,30 մետր է, երկարությունը՝ 17,90։ Ուշագրավ են եղել սրբապատկերների բարձրաքանդակները, խաչելությունը, «Աստծո գառները» և «Հարությունը» (կորած է)։ Շինությունը ուղղանկյունաձև է, տիպիկ քրիստոնեական ուղղվածությամբ արևմուտքից արևելք։ Շինության աբսիդը ներքին է՝ երկու սենյակներով և աստիճաններով։ Եկեղեցու սվաղված պատերը կառուցված են քարից, իսկ թաղածածկները, ծածկը և շքամուտքերը՝ մշակված քարից։ Շինությունն ունի երեք մուտք, որոնցից յուրաքանչյուրը շրջանակված է փորագրված շրջակալներով։ Դռներն առանձնանում էին խորշային շքամուտքերով։ Դրանցում զգացվում է իսլամական ճարտարապետությանը բնորոշ պիշտակների ազդեցությունը[10]։ Եկեղեցու միջնամասը ծածկված է ջլաղեղներով, մյուս մասը՝ սրածայր կամարներով։ Տանիքը երկհարկանի է և ծածկված սալաքարերով։ Այն փոխվել է վերնաճակատի ավարտից հետո։

Եկեղեցու հյուսիսային հատվածում դեպի տանիք տանող սանդուղք կա, իսկ հարավային աստիճանները տանում են դեպի գաղտնարան։ Եկեղեցին ունի կոնտրֆորսներ, որը նույնպես համարվում է ռոմանական փոխառություն։ Եկեղեցին ներսից պատված է եղել տարբեր քանդակներով[11]։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ильинская церковь, с. Богатое». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  2. Список памятников и памятных мест, расположенных на территории Автономной Республики Крым
  3. Сидоренко В. А. Отчет о раскопках памятников архитектуры монастыря Сурб-Хач и церковь в селе Богатом в Юго-Восточном Крыму в 1979 г. // Архив КФ ИА НАН Украины
  4. Религия, культовые сооружения «Ильинская церковь»
  5. Воронин Ю. С. Армянские памятники Крыма. Архитектура // Каталог-справочник (машинопись). — Симферополь, 1999. — стр. 16
  6. Бжшкяниц М. Путешествие в Польшу и другие места, обитаемые армянами, которые возникли от предков из города Ни — Венеция, 1830 — стр. 160
  7. Саргасян Т. Э., Петросян Н.  Крым: Монастырь Сурб-Хач. — Симферополь: ЧП «Предприятие Феникс», 2008. — стр. 28
  8. Маркевич А. И. Памятники христианства в окрестностях Бахчисарая и Карасубазара // ИТУАК, 1898, № 29. — стр 108
  9. Смирнов В. Д Археологическая экскурсия в Крым летом 1886 года // ЗВОИРАО, Т. 1. Вып. 4.- СПб., 1887. — стр. 287
  10. . А. Егоров — Памятники армянской культуры Белогорского района Автономной Республики Крым Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  11. Наш край: Церковь Ильи