Սուրամի լեռնաշղթա
լեռնաշղթա Վրաստանում
Սուրամի լեռնաշղթա (վրաց.՝ სურამის ქედი), Լիխիի լեռնաշղթա (ლიხის ქედი), լեռնաշղթա Վրաստանում։ Միացնում է Մեծ և Փոքր Կովկասները, բաժանում Կոլխիդայի դաշտավայրը Կուրի իջվածքից։ Բարձրությունը՝ մինչև 1926 մետր։ Կազմված է գրանիտներից, բյուրեղային թերթաքարերից և տուֆային նստվածքներից։ Լանջերը ծածկված են լայնատերև անտառներով։ Առավել ցածր լեռնանցքը Սուրամի լեռնանցքն է (949 մետր)։
Սուրամի լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Վրաստան |
Վարչատարածքային միավոր | Շիդա Քարթլիի մարզ և Իմերեթի մարզ |
Բարձրություն (ԲԾՄ) | 2470 մետր |
Երկարություն | 102 կմ |
Մեծագույն գագաթ | Q12868361? |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 202)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրամի լեռնաշղթա» հոդվածին։ |