Սունիլ Դատ
Սունիլ Դատ (հինդի` सुनील दत्त, իրական անունը` Բալռաջ Դատ, ծնվ. 1929 թ. ըստ այլ աղբյուրների՝ 1930 թ. հունիսի 6, Ջելամ, Բրիտանական Հնդկաստան - մահ. 2005 թ. մայիսի 25, Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և քաղաքական գործիչ։ 1984 թվականից Հնդկաստանի Ազգային Կոնգրես կուսակցության կողմից ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի անդամ, 2004-2005 թվականներին՝ Հնդկաստանի երիտասարդության և սպորտի գործերով նախարարն էր։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ տղամարդու լավագույն դերի համար, ինչպես նաև Հնդկաստանի կառավարական Պադմա Շրի պարգևին։
Ծնվել է | հունիսի 6, 1929[1][2] |
---|---|
Ծննդավայր | Jhelum |
Մահացել է | մայիսի 25, 2005[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան[3] |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան, Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և քաղաքական գործիչ |
Ամուսին(ներ) | Նարգիս |
Երեխա(ներ) | Պրիյա Դատ և Սանջայ Դատ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՍունիլ Դատը ծնվել է ներկայիս Պակիստանի Փենջաբ նահանգում։ Երբ հինգ տարեկան էր՝ հայրը մահացել է։ Շուտով նրանց ընտանիքը տեղափոխվել է Հարյանա նահանգի Ջամնա գետի ափին գտնվող Մանդոլի գյուղը։ Երիտասարդ տարիքում Սունիլ Դատը ինքնուրույն մեկնել է Բոմբեյ և ընդունվել Ջայ Հինդ քոլեջը, միաժամանակ աշխատանքի է անցել Radio Ceylon ռադիոկայանում, որը հնագույնն է Ասիայում։
Առաջին ֆիլմը, որում նկարահանվել է Սունիլ Դատը՝ դա 1955 թվականին նկարահանված «Railway Platform» կինոնկարն էր։ Սակայն նրա աստեղային ժամը եկավ 1957 թվականին, երբ նա նկարահանվեց «Մայր Հնդկաստան» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերուհին Նարգիսն էր։ 1950-ականների վերջում և 1960-ական թվականներին, Սունիլ Դատի ստեղծագործական կյանքի ծաղկման շրջանն էր։ Այդ տարիներին նա նկարահանվել է «Սադհանա» (1958 թ.), «Անձեռնմխելին» (1959 թ.), «Մոլորություն» (1963 թ.), «Թույլ տվեք ինձ` ապրել» (1963 թ.), «Ընտանիք» (1965 թ.)` վերջին երկու ֆիլմի համար արժանացել է Filmfare Award մրցանակի, «Փորձություն ժամանակի միջոցով» (1965 թ.), «Համրազ» (1967 թ.) և այլ ֆիլմերում։ Սունիլ Դատը հայտնվել է նաև Գինեսի ռեկորդների գրքում ` իր «Հիշողություններ» (1964 թ.) յուրօրինակ ֆիլմի համար, որտեղ նա հանդես է եկել և որպես ռեժիսոր, և որպես պրոդյուսեր, միաժամանակ կատարելով ֆիլմի բոլոր դերերը։
Սունիլ Դատի այլ աշխատանքներից են «Տեսակցություն» (1967 թ.), «Մտերիմ ընկերները» (1969 թ.), «Երկիր և երկինք» (1972 թ.), «Ռեշման և Շերան» (1972 թ.), «Իմ անունը Գիտա է» (1974 թ.), «Կոբրա» (1976 թ.), «Գեղեցիկ կյանք» (1980 թ.), «Ռոկի» (1981 թ.), «Հայրենիքի պաշտպանները» (1987 թ.), «Չգրված օրենք» (1992 թ.) և այլ ֆիլմեր։
Անձնական կյանքը
խմբագրել1958 թվականին Սունիլ Դատը ամուսնացել է դերասանուհի Նարգիսի հետ։ Ըստ տարածված լեգենդի՝ «Մայր Հնդկաստան» ֆիլմի նկարահանումների ժամանակ բռնկված հրդեհից նա փրկել է Նարգիսին, որից հետո դերասանուհին չի կարողացել այլևս անտարբեր մնալ երիտասարդ Սունիլ Դատի նկատմամբ։ Նրանց ամուսնությունից ծնվել են երեք երեխաներ։ Որդին դերասան Սանջայ Դատն է։ Ավագ դուստրը՝ Պրիյա Դատը, քաղաքական գործիչ է։ Հոր մահից հետո Հնդկաստանի խորհրդարանում նա զբաղեցրել է հոր աթոռը։ Կրտսեր դուստրը՝ Նամրատա Դատը, դերասան Կումար Գաուրավի կինն է։
Սունիլ Դատը մահացել է 2005 թվականի մայիսի 25-ին Մումբայում՝ սրտի նոպայից։
Մասնակի ֆիլմագրությունը
խմբագրելԴերասան
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1957 | Մայր Հնդկաստան | Mother India | Բիրջու |
1958 | Սադհանա | Sadhna | Մոհան |
1959 | Ժողովուրդն արթնանում է | Insan Jaag Utha | Ռանջիտ |
1959 | Ավագ քույրը | Didi | - |
1960 | Անձեռնմխելին | Sujata | Ադհիր |
1960 | Մենք հնդիկներ ենք | Hum Hindustani | Սուրենդրա Նաթհ |
1960 | Նա ասաց | Usne Kaha Tha | - |
1963 | Իշխանությունը չի իշխում սիրո վրա | Aaj Aur Kal | դոկ. Սանջայ |
1963 | Մոլորություն | Gumrah | Ռաջենդրա |
1963 | Թույլ տվեք ինձ` ապրել | Mujhe Jeene Do | Թհակուր Ջարնայլ Սինգհ |
1963 | Սիրո ուղին | Yeh Rastey Hain Pyar Ke | Անիլկումար Սահնի |
1963 | Պարողը | Nartakee | պրոֆեսոր Նիրմալ Կումար |
1964 | Հիշողություններ | Yaadein | Անիլ |
1964 | Սիրո երգը | Gazal | Էջազ |
1965 | Փորձություն ժամանակի միջոցով | Waqt | Բաբլու, Ռավի |
1965 | Ընտանիք | Khandan | Գովինդ Լալ |
1966 | Ամրապալի | Amrapali | Մագաթ Սամրատ Աջիթա Շատրու |
1966 | Հարություն | Mera Saaya | Թհակուր Ռակեշ Սինգհ |
1967 | Համրազ | Hamraaz | Կումար, Ս. Ն. Սինհա |
1967 | Տեսակցություն | Milan | Գոպիկիշան |
1968 | Գաուրի | Gauri | Սունիլ |
1969 | Մտերիմ ընկերներ | Pyasi Sham | Ռաջա |
1969 | Ժառանգորդը | Chirag | Աջայ Սինգհ |
1972 | Ռեշման և Շերան | Reshma Aur Shera | Շերա |
1972 | Կյանք, կյանք | Zindagi Zindagi | դոկ. Սունիլ |
1972 | Երկիր և երկինք | Zameen Aasmaan | Ռավի |
1973 | Հիրա | Heera | Հիրա |
1974 | Իմ անունը Գիտա է | Geetaa Mera Naam | Սուրաջ, Ջոնի |
1974 | Իզուր չապրած կյանք | Pran Jaye Par Vachan Na Jaye | Ռաջա Թհակուր |
1976 | Կոբրա | Nagin | պրոֆեսոր Վիջայ |
1977 | Մեղսագործը | Paapi | Ռաջ Կումար |
1978 | Երդվում եմ Աստծով | Ram Kasam | - |
1979 | Դիմադրություն | Muqabla | Վիկրամ |
1979 | Անհայտ թշնամին | Jaani Dushman | Լակհան |
1979 | Փորձություն | Ahimsa | - |
1980 | Գեղեցիկ կյանք | Shaan | Շիվ Կումար |
1980 | Գանգա և Սուրաջ | Ganga Aur Suraj | - |
1982 | Վրեժի կրակ | Badle Ki Aag | Լակհան |
1984 | Թագադրություն | Raaj Tilak | Ջայ Սինգհ |
1984 | Լեյլա | Laila | Դհարամռաջ Սինգհ, Թհակուր Պրիտհվիռաջ Սինգհ |
1984 | Հիշողության կապերը | Yaadon Ki Zanjeer | - |
1985 | Խորխորատ | Faasle | Վիկրամ |
1987 | Հայրենիքի պաշտպանները | Watan Ke Rakhwale | Ջայլոր Սուրաջ Պրակաշ |
1991 | Սիրելին | Kurbaan | Պրիտհվի Սինգհ |
1991 | Խոստում | Pratigyabadh | Պասկալ |
1992 | Չգրված օրենք | Parampara | Թհակուր Բհավանի Սինգհ |
1993 | Զինակիրը | Kshatriya | Մահառաջ Բհավանի Սինգհ |
1993 | Ծաղիկը | Phool | Բալռամ Չոուդհարի |
2003 | Եղբայր Մուննա. Երջանկություն վաճառողը | Munna Bhai M.B.B.S. | Շրի Հարի Պրասադ Շարմա |
Ռեժիսոր և պրոդյուսեր
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1963 | Թույլ տվեք ինձ` ապրել | Mujhe Jeene Do |
1963 | Սիրո ուղին | Yeh Rastey Hain Pyar Ke |
1964 | Հիշողություններ | Yaadein |
1972 | Ռեշման և Շերան | Reshma Aur Shera |
1978 | Daku Aur Jawan | |
1981 | Ռոկի | Rocky |
1982 | Dard Ka Rishta | |
1991 | Yeh Aag Kab Bujhegi |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Sunil Dutt
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #135674948 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սունիլ Դատ» հոդվածին։ |