Սոլջեր Ֆիլդ
«Սոլջեր Ֆիլդ» (անգլ.՝ Soldier Field), ֆուտբոլային մարզադաշտ, գտնվում է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի կենտրոնում` Միչիգան լճի ափին: NFL-ի «Չիկագո Բերս»-ի և MLS-ի «Չիկագո Ֆաիր»-ի տնային դաշտը։ NFL-ի ամենահին մարզադաշտը։
Տեսակ | մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ և Ամերիկյան ֆուտբոլ |
Տեղագրություն | Չիկագո[1] |
Երկիր | ԱՄՆ[1] |
Հիմնադրված | 1924 |
Բացված | հոկտեմբերի 9, 1924[2] |
Կառուցող | Turner Construction |
Ճարտարապետ | Holabird & Root? |
Ճարտարագետ | Թորնթոն Տոմազետտի |
Սեփականատեր | Չիկագո |
Գործաղեկավար | SMG? |
Տարողություն | 63 500 և 61 500 |
Տնային թիմ | Chicago Rockets?, Չիկագո Բերս, Chicago Winds?, Արիզոնա Կարդինալս, Chicago Fire FC?, Chicago Fire FC? և Chicago Fire FC? |
Ծածկույթի տեսակը | artificial turf? |
Կայք | soldierfield.com(անգլ.) |
Soldier Field Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԱնգլերենից թարգմանաբար անունը նշանակում է «Զինվորի դաշտ»։ Մարզադաշտը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմում զոհված ամերիկացի զինվորների հիշատակին։ 1924 թվականի հոկտեմբերի 9-ին բացվել է «Մունիսիպալ Գրենտ Պարկ Սթեդիում» (Municipal Grant Park Stadium) անվանմամբ և1925 թվականի նոյեմբերի 11-ին վերանվանվել է որպես «Սոլջեր Ֆիլդ»։ Մարզադաշտի արտաքին պատերը նախագծված էին հունահռոմեական ոճով՝ դորիական սյուներով, որոնք զարդարում էին արտաքինը։
Սկզբնապես, մարզադաշտի գավաթը պատրաստվել է U-ի ձևով 74 280 հանդիսատեսի տարողությամբ: Դաշտի երկայնքով լրացուցիչ տեղերով և մարզադաշտի հյուսիսային մասում բաց տեռասայով տարողությունը գերազանցում է 100,000-ը: Մասնավորապես, 1927 թվականի նոյեմբերի 26-ին ավելի քան 123,000 հանդիսականներ ներկա են գտնվել Նոթր Դամի համալսարանի և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանների միջև կայացած ուսանողական ֆուտբոլային թիմերի հանդիպմանը: Հաճախումներi բացարձակ ռեկորդը սահմանվել է 1954 թվականի սեպտեմբերի 8-ին, երբ 260 000 մարդ այցելել է Աստվածամորը նվիրված կաթոլիկ եկեղեցու ծառայությանը[3]։ Մինչ 1971 թվականին «Չիկագո Բերս»-ի տնային մարզադաշտ դառնալը «Սոլջեր Ֆիլդ»-ը նաև հյուրընկալում է բռնցքամարտի հանդիպումներ, ավտոմրցարշավներ և դահուկավազքի միջոցառումներ, այդ թվում՝ դահուկներով ցատկ 13 հարկանի հարթակից[4]։
Մինչև 1971 թվականը «Չիկագո Բերս»-ը կիսում էր «Ռիգլ Ֆիլդ» մարզադաշտը բեյսբոլային ակումբ «Չիկագո Քաբսի» հետ, բայց NFL լիգայի նոր կանոնակարգի հետ կապված, որը պարտավորեցնում էր ելույթ ունենալ 50 000 հանդիսատեսի նվազագույն տեղավորմամբ մարզադաշտերում, տեղափոխվեց «Սոլջեր Ֆիլդ» մարզադաշտ, որը այդ ժամանակվանից նրա տնային դաշտն է:
Մարզադաշտը ենթարկվել է մի քանի փոփոխությունների: Սկսած 1978 թվականից նստատեղերը փոխարինվել են նստարաններով՝ անհատական նստատեղերով, որոնք ունեին թիկնակ և ձեռքը հենելու հարմարանք: 1982 թվականին ավելացվել են մամուլի համար նախատեսված նստարաններ և 60 սկայբոքսներ։ 1988 թվականին, երբ ավելացել են ևս 56 սկայբոքսեր՝ տարողությունը կազմել է 66 946 մարդ։ 2002-2003 թվականներին մարզադաշտն ամբողջությամբ վերակառուցվել և արդիականացվել։ Նախնական կառույցից մնացել էին միայն արտաքին պատերը, որոնց ներսում կառուցվել է նոր ժամանակակից մարզադաշտի գավաթը։ 2003 թվականի սեպտեմբերին «Chicago Tribune»-ը ասպարեզի նոր տեսքը նկարագրել է որպես «տիեզերանավ, որը վայրէջք է կատարել մարզադաշտում»[5]։ Մարզադաշտի նման արմատական վերակառուցումը հանգեցրեց նաև 2006 թվականին նրա ազգային պատմական հուշարձանի կարգավիճակի վերացմանը[6]:
Կարևոր սպորտային իրադարձություններ
խմբագրելՄարզադաշտում անց են կացվել 1994 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Խումբ C-ի և Խումբ D-ի հանդիպումները։ Այստեղ նաև անց են կացվել 1999 թվականի կանանց աշխարհի առաջնության խմբային խաղերը: Բացի այդ, մարզադաշտը եղել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի բազմաթիվ հանդիպումների տնային խաղադաշտը: 2014 թվականի մարտի 1-ին, «Ստադիոնային սերիայի» շրջանակներում, «Սոլջեր Ֆիլդում» տեղի է ունեցել «Չիկագո Բլեքհոքսի» և «Փիթսբուրգ Փինգուինսի» միջև NHL կանոնավոր առաջնության հանդիպումը։ 2016 թվականին Սոլջեր Ֆիլդը ընդունել է 2016 թվականի Ամերիկայի գավաթի երեք խմբային խաղերը և կիսաեզրափակիչ խաղը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.soldierfield.com/stadium-info/about
- ↑ «Historical timeline of Soldier Field» (անգլերեն). Chicago Bears. Արխիվացված է օրիգինալից 2015-12-22-ին. Վերցված է 2015-12-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Soldier Field: Historical Timeline» (անգլերեն). soldierfield.net. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015-12-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Chapman, Steve (2003-09-14). «A stadium deal that is hard to bear» (անգլերեն). Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2014-03-12-ին. Վերցված է 2015-12-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Weekly List of Actions taken on properties: 4/17/06 through 4/21/06». National Register of Historic Places (անգլերեն). National Park Service. 2006-04-28. Արխիվացված է օրիգինալից 2013-12-31-ին. Վերցված է 2015-12-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլջեր Ֆիլդ» հոդվածին։ |
- Официальный сайт
- «История стадиона». www.soldierfield.net. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2022-04-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)