Սոլոմոն Միխոելս
Սոլոմոն Միխայլովիչ Միխոելս (ռուս.՝ Соломо́н Миха́йлович Михо́элс, իսկական ազգանունը՝ Վովսի) (մարտի 16, 1890[1][2], Դաուգավպիլս, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - հունվարի 13, 1948[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), հրեա խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1939)։
Սոլոմոն Միխոելս իդիշ՝ שלמה מיכאָעלס | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1890[1][2] |
Ծննդավայր | Դաուգավպիլս, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | հունվարի 13, 1948[1] (57 տարեկան) |
Մահվան վայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[3] |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր, թատրոնի դերասան, դերասան, թատերական ուսուցիչ և մանկավարժ |
Աշխատավայր | Մոսկվայի պետական հրեական թատրոն |
Երեխա(ներ) | Natalia Michoels? և Nina Mikhoels? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հրեական հակաֆաշիստական կոմիտե |
Կենսագրություն
խմբագրել1919 թվականին ընդունվել է Պետրոգրադի հրեական թատերական ստուդիան, որի հիմքի վրա ստեղծվել է Մոսկվայի հրեական կամերային թատրոնը (1925 թվականից՝ Մոսկվայի պետական հրեական թատրոն)։ Նույն թատրոնում (լեզուն՝ իդիշ) Միխոելսը եղել է դերասան, ռեժիսոր, 1929 թվականից՝ գեղարվեստական ղեկավար։ Միխոլեսի ստեղծած բեմական կերպարներն առանձնանում էին փիլիսոփայական խորությամբ, քաղաքական կրքոտ տեմպերամենտով, ձևի մոնումենտալությամբ և սրությամբ։ Սկզբում խաղացել է կենցաղային և կատակերգական դերեր, նրանց հաղորդելով կերպարների սեփական արժանապատվության զգացողությունը, կյանքի թշվառ իրավիճակից հոգեպես բարձրանալու ձգտումը (Բենիամին 3-րդ, Մենդելե Մոյխեր-Սֆորիմի «Բենիամին 3-րդի ճանապարհորդությունը»)։ Որպես ողբերգակ դերասան, Միխոելսի տաղանդը առավելապես բացահայտվել է Լիր արքայի (Շեքսպիրի «Լիր արքա», 1935) և կաթնավաճառ Տեվյեն (Շոլոմ Ալեյխեմի «Կաթնավաճառ Տեվյեն», 1938) դերերում։ Միխոելսի ռեժիսորական լավագույն աշխատանքը հրեական երաժշտական ֆոլկլորի մոտիվներով ստեղծված «Ֆրեյլեխս» (1945, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946) ներկայացումն էր։ Իր հոդվածներում և դասախոսություններում Միխոելսը պրոպագանդել է փիլիսոփայական խոր մտքի, համարձակ ու վառ արտահայտչականության թատրոնը։ Դասավանդել է Մոսկվայի հրեական թատրոնին կից ուսումնարանում (1941 թվականից՝ պրոֆեսոր)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #119149745 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլոմոն Միխոելս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 540)։ |