Սննդային մանրաթելեր, սննդի բաղադրամասեր, որոնք չեն մարսվում մարդու մարսողական համակարգի ֆերմենտներով, սակայն կարող են ճեղքավորվել աղիքների օգտակար միկրոֆլորայի կողմից։ Որոշ աղբյուրներում սննդային մանրաթելերը սահմանվում են որպես բազմաշաքարների և լիգնինի հանրագումար, որոնք չեն մարսվում մարդու աղեստամոքսային համակարգի մարսողական հյութերի ազդեցությամբ[1]։Շատ մասնագետների կարծիքով այս սահմանումը ավելի ճշգրիտ է։

Սննդային մանրաթելերով հարուստ մթերք

1970-80-ական թվականներին օգտագործվում էր «բալաստային նյութ» եզրույթը, սակայն սննդագիտության տեսակետից նրա դերը բացահայտելուց հետո այդ անվանումը կիրառելը համարվեց ոչ ճիշտ։

Ցորենի թեփն աչքի է ընկնում սննդային մանրաթելերի բարձր պարունակությամբ

Բազմաթիվ երկրներում սննդային մանրաթելերի օգտագործումը խրախուսվում է տարատեսակ առողջապահական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են՝ Սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկողության կոմիտեն (FDA), Սրտաբանների ամերիկյան ասոցիացիան (AHA), Սննդամթերքի եվրոպական կոմիտեն (FUFOSE), Ճապոնիայի Առողջապահության նախարարությունը և այլն։

Սննդային մանրաթելերի հիմնական տեսակներ

խմբագրել
Սննդային բաղադրամաս Սննդային հավելանյութ Աղբյուր
ոչ ջրալույծ սննդային մանրաթելեր
β-գլյուկաններ
   Բջջանյութ E 460 հատիկավորներ, մրգեր, բանջարեղեն (պարոնակվում է բոլոր բույսերում)
   Խիտին սնկեր, միջատների և խեցգետնակերպերի արտաքին կմախք
Հեմիցելյուլոզ հատիկավորներ, բույսերի կոշտ մասեր, պատիճներ
   Հեքսոզներ ցորեն, գարի
   Պենտոզներ տարեկան, վարսակ
Լիգնին պտղաքարեր, բանջարեղենի մեջ պարունակվող թելիկներ,հատիկավորներ
քսանթանային խեժ E 415 Xanthomonas-բակտերիայի ներգործությունը շաքարների վրա
   Կայուն օսլա ամիլոզի բարձր պարունակությամբ օսլա,գարի,ամիլոզի բարձր պարունակությամբ ցորեն, լոբազգիներ, հում բանան, եփված և սառեցված մակարոնեղեն և լոլիկ
ջրալույծ սննդային մանրաթելեր
Արաբինոքսիլան եզան լեզու[2]
Ֆրուկտաններ որոշ բույսերում օսլայի փոխարեն ամբողջովին կամ մասամբ պաշարային սննդանյութ
   Ինուլին որոշ բույսեր, օրինակ՝ գետնախնձոր, եղրդակ և այլն
Պոլիուրոնիդ
   Պեկտին E 440 պտղամաշկ (գլխավորապես խնձոր, տանձ), բանջարեղեն
   Ալգինաթթու E 400–E 407 ջրիմուռներ
   Նատրիումի ալգինատ    E 401
   Կալիումի ալգինատ    E 402
   Ամոնիումի ալգինատ    E 403
   Կալցիումի ալգինատ    E 404
   Պրոպիլենգլիկոլալգինատ    (PGA) E 405
      ագար E 406
Ռաֆինոզ լոբազգիներ
Քսիլոզ միաշաքարներ,պենտոզներ
Պոլիդեքստրոզ E 1200 սինթետիկ պոլիմեր
Լակտուլոզ սինթետիկ երկշաքար

Սննդային մանրաթելերի դասակարգում

խմբագրել
  1. Ըստ քիմիական կառուցվածքի․
    1. Բազմաշաքարներ՝ բջջանյութ և դրա ածանցյալներ, հեմիցելյուլոզա, պեկտիններ, խեժեր, լորձանյութեր և այլն։
    2. Ոչ ածխաջրային սննդային մանրաթելեր՝ լիգնին։
  2. Ըստ հումքի աղբուրի․
    1. Ավանդական՝ հատիկավորների, լոբազգիների, բանջարեղենի, արմատապտուղների, մրգերի, հատապտուղների, ցիտրուսների, ընդեղենի, սնկերի և ջրիմուռների սննդային մանրաթելեր
    2. Ոչ ավանդական՝ տերևավոր և փշատերև ծառերի, հատիկավորների ցողունի, շաքարեղեգի և խոտաբույսերի սննդային մանրաթելեր
  3. Ըստ հումքից ստացման եղանակի․
    1. ��մաքրված սննդային մանրաթելեր
    2. Չեզոք միջավայրում մաքրված սննդային մանրաթելեր
    3. Թթվային միջավայրում մաքրված սննդային մանրաթելեր
    4. Չեզոք և թթվային միջավայրում մաքրված սննդային մանրաթելեր
    5. Ֆերմենտներով մաքրված սննդային մանրաթելեր
  4. Ըստ ջրում լուծվելու հատկության․
    1. Ջրալույծ՝ պեկտին, խեժեր, լորձ, բջջանյութի որոշ ածանցյալներ
    2. Ոչ ջրալույծ՝ բջջանյութ, լիգնին
  5. Ըստ հաստ աղիքում բակտերիաների կողմից մարսման․
    1. Մասամբ և ամբողջությամբ մարսվող՝ պեկտին, խեժեր, լորձ
    2. Մասամբ մարսվող՝ բջջանյութ, հեմիցելյուլոզա
    3. Չմարսվող՝ լիգնին

Սննդային մանրաթելերի պարունակությունը սննդամթերքներում

խմբագրել

Հացահատիկներ, ընդեղեն, հացաբուլկեղեն, ընկույզներ

խմբագրել
Մթերք[3] Էներգիական արժեք

կկալ/100 գ

Սննդային մանրաթելերի պարունակությունը
գ/100 գ գ/100 կկալ
Ցորենի թեփ 165 43,0 26,1
Գարեհաց 200 8,0 4,0
Ցորենի հաց 228 6,1 2,7
Հնդկաձավարի շիլա 101 2,7 2,7
Չորահաց ալյուրից 323 7,0 2,2
II կարգի ալյուրի հաց 228 4,6 2,0
Գարեձավարի շիլա 135 2,5 1,9
Վարսակաձավարի շիլա 109 1,9 1,7
I կարգի ալյուրի հաց 240 3,2 1,3
Ցորնաձավարի շիլա 153 1,7 1,1
Բարձր կարգի ալյուրի հաց 250 2,3 0,9
Խաշած մակարոն 135 1,1 0,8
Սպիտակաձավարի շիլա 100 0,8 0,8
Ընկույզներ 650 4,0 0,6

Բանջարեղեն, լոբազգիներ, մրգեր, հատապտուղներ[4]

խմբագրել
Մթերք[3] Էներգիական արժեք

կկալ/100 գ

Սննդային մանրաթելերի պարունակությունը
գ/100 գ գ/100 կկալ
Լոբի պատիճավոր 16 2,5 15,6
Բրյուսելյան կաղամբ 35 4,2 12,0
Սպիտակագլուխ կաղամբ 28 2,0 7,1
Գազար 35 2,4 6,9
Մաղադանոս,սամիթ,հազար, կանաչ սոխ 30 2,0 6,7
Խաշած ճակնդեղ 48 3,0 6,3
Լոլիկ 24 1,4 5,8
Տապակած սունկ 172 6,8 4,0
Խաշած ոլոռ 130 5,0 3,8
Սև հաղարջ 44 4,8 10,9
Կիվի 47 3,8 8,1
Ծիրանաչիր 242 18,0 7,4
Խնձորի չիր 253 14,9 5,9
Նարինջ 43 2,2 5,1
Ծիրան 44 2,1 4,8
Խնձոր 47 1,8 3,8
Չամիչ 281 9,6 3,4
Խաղող 72 1,6 2,2

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Trowell H.C., Burkitt D.P. The development of the concept of dietary fibre // Mol Aspects Med. #9(1), 1987. p. 7-15
  2. Fischer MH, Yu N, Gray GR, Ralph J, Anderson L, Marlett JA. (2004) The gel-forming polysaccharide of psyllium husk (Plantago ovata Forsk). Carbohydr Res. 2004 Aug 2;339(11):2009–17.
  3. 3,0 3,1 «Роль пищевых волокон». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  4. https://www.healthline.com/nutrition/foods-high-in-soluble-fiber#section8