Սինգառիճ
Սինգառիճ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք, գետափի վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Սինգառիճ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Էրզրումի գավառ | |
Այլ անվանումներ | Սնկառիճ,Սնկարիչ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 25000 | |
|
Անվանումներ
խմբագրելԳյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Սանկառիջ, Սանկարիձ, Սենգարիչ, Սենկառիճ, Սենկարիջ, Սընգառիջ, Սընգարիչ, Սընկարիչ, Սընկառիջ, Սինգարիշ, Սինգարիչ, Սինկյառիչ, Սնկառիճ, Սնկառիչ, Սնկառիջ, Սնկառունջ, Սնկարիչ, Սնկոառիջ, Սնկառիջ, Սնկառունջ, Սնկարիչ, Սնկոառիջ, Սունգարիշ։
Պատմություն
խմբագրել1830 թվականին, առաջին բռնագաղթի ժամանակ, Սինգառիճ գյուղի մի խումբ բնակիչներ հիմնել և հաստատվել են Ջավախքի Կուլիկամ գյուղում։ Սնկառիճի բնակչության հիմնական մասը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին, իսկ մի մասը ապաստանել են տարբեր երկրներում։
Բնակչություն
խմբագրել1878 թվականին ուներ 81 թուրք և 92 հայ բնակիչ, իսկ XX դարի սկզբին հայերի թիվը կազմում էր 30 տուն՝ 240 բնակչով։
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվել է հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՍինգառիճն ուներ Ս. Մինաս անունով եկեղեցի։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր Արշակյան վարժարանը[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 607
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 481)։ |