Սնաֆ (վեպ)
«Սնաֆ» (անգլ.՝ Snuff), Չակ Պալանիկի վեպը, որը լույս է տեսել 2008 թվականի մայիսի 20-ին։
Սնաֆ անգլ.՝ Snuff | |
---|---|
«Սնաֆ» վեպի ամերիկյան առաջին հրատարակության շապիկ | |
Հեղինակ | Չակ Պալանիկ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | satirical fiction? և էրոտիկա |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | ԱՄՆ |
Նախորդ | Ռենթ. Բաստեր Քեյսիի կենսագրությունը |
Հաջորդ | Pygmy? |
Կազմի հեղինակ | Ռոդրիգո Կորալ |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | մայիսի 20, 2008 |
Սյուժե
խմբագրելԼեգենդար պոռնոաստղ Քասի Ռայթն ավարտում է իր կարիերան։ Այնուամենայնիվ, նա մտադիր է հեռանալ այնպիսի շուքով ու շքեղությամբ, ինչպիսին մեծահասակների համար նախատեսված կինոյի աշխարհը դեռ չգիտեր իր երկար ու դժվարին պատմության ընթացքում։ Նա պատրաստվում է տեսախցիկների առաջ սեռական հարաբերություն ունենալ ոչ ավելի, ոչ պակաս, քան վե՜ց տղամարդու հետ։ Հատուկ ամսագրերը մոլեգնում են։ Գիշերային կաբելային հեռուստատեսության ծրագրերը գրազ են գալիս՝ կստացվի, թե ոչ։ Մասնակցելու հրավիրված սիրահարներն անհամբերությամբ սպասում են իրենց հերթին, բախվում են խիտ նախասրահում և ինտրիգներ սարքում, որպեսզի առաջ շարժվեն։ Ամենից փորձառու պոռնոաստղերը լարում են իրենց ուշադրությունը։ Հետհաշվարկը գնա՜ց։
Գրքի մասին
խմբագրել2011 թվականին Թուրքիայի դատարանը մեղադրել է հրատարակչությանը[1], որը «Մահացու պոռնո» վերնագրով թուրքերեն վեպը հրապարակել էր այն նյութի հրատարակման մեջ, որի բովանդակությունը հակասել է թուրքական հասարակության բարոյական արժեքներին, ինչպես նաև տարիքային սահմանափակումների բացակայությանը, ինչի հետևանքով գիրքը կարող էր ձեռք բերվել անչափահաս քաղաքացիների կողմից։ Հրատարակիչ Հասան Բասրի Չըփլաքը չի համաձայնել ներկայացված մեղադրանքների հետ՝ հայտնելով, որ միայն թուրք հասարակությանը ծանոթացնում է միջազգայնորեն ճանաչված հեղինակի ստեղծագործության հետ։
Կարծիքներ
խմբագրելՄեր ժամանակի գրական պրովոկացիայի մեծագույն վարպետը նվաճո՜ւմ է վտանգավոր տարածք, որտեղ դեռ ոտք չի դրել լավ գրողը։ - Booklist ամսագիր
|
Չակ Պալանիկը առաջվա պես ոչ սահմաններ, ոչ արգելքներ չի ճանաչում։ Նա ժամանակակից Ամերիկայի ամենահամարձակ ու անգութ գրողն է։ - People ամսագիր
|
Չակ Պալանիկն ընթերցողներին հրավիրում է դժոխք՝ զվարճալից զբոսանքի։ - Newsday ամսագիր
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Переводчику и издателю романа Чака Паланика грозит тюрьма Արխիվացված 2017-07-22 Wayback Machine Новости Турции. 03.10.2011