Սխալթայի տաճար (վրաց.՝ სხალთა), վրացական ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Աջարիայի երկրամասում։

Սխալթայի տաճար
վրաց.՝ სხალთა
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար և վանք
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՎրաստան Վրաստան, Աջարիա, Խուլոյի շրջան
Դավանանքուղղափառություն
ԹեմBatumi and Lazika Eparchy?
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Ժառանգության կարգավիճակՎրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ
Ճարտարապետական տիպՎրացական ճարտարապետություն
Հիմնադրված13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Skhalta cathedral Վիքիպահեստում

Համարվում է 13-րդ դարի եկեղեցական համալիր։ Սխալթայի տաճարը միակ միջնադարյան կրոնական տաճարն է, որը կանգուն է մնացել օսմանյան և խորհրդային ժամանակաշրջաններում և կրկին վերակառուցվել է 1990 թվականին։

Ներկայումս այն ծառայում է, որպես Սխալթայի վրաց ուղղափառ եպիսկոպոսի նստավայր [1][2][3]:

Պատմություն

խմբագրել

Սխալթայի վանքը գտնվում է բլրի վրա՝ Խաշուրիի շրջանի Ղինչաուր գյուղում, որը միջնադարյան ժամանակաշրջանում Աջարիան կապում էր Արդահանի հետ։

Սխալթայի վանքի կառուցման մասին գրավոր աղբյուրները բացակայում են։ Ըստ լեգենդի` այն կառուցվել է Թամար թագուհու կառավարման տարիներին (1184-1213), որը Վրաստանի պատմության մեջ հայտնի է ոսկե դար անվանումով։ Այդ ժամանակ Սխալթայի բլուրը համարվում էր Աբուսերիձեների տոհմական կալվածքը[3]։

16-րդ դարում երկրամասը նվաճվել է Օսմանյան կայսրության կողմից, որից հետո Սխալթայի եկեղեցին վերածվել է լքված շինության։ 

Ռուսական տիրապետության ժամանակահատվածում ազգությամբ վրացի Դիմիտրի Բաքրաձեն մասնակցել է Կովկասի՝ Ռուսական կայսրությանը միանալուն վերաբերող փաստաթղթերի հրապարակմանը։ 1442 թվականին հաստատվել է եկեղեցական հարցերին վերաբերվող փաստաթուղթը, ըստ որի, Սխալթան պատկանում էր Մցխեթայի հայրապետական աթոռին[4]։

Խորհրդային Միության տարիներին եկեղեցին եղել է փակված։ Սակայն ԽՍՀՄ պատմության լճացման շրջանը նշանավորվեց կրոնական գործունեության վերածննդով և վրաց ուղղափառ եկեղեցու ազդեցության մեծացմամբ։

1989 թվականի հունիսին վրաց կաթողիկոս Իլյա Բ-ն սկսել է կրոնական ծիսակատարությունների և արարողությունների անցկացումը Սխալթայի վանքում։ 1990 թվականից այն ծառայում էր, որպես տղամարդկանց համար նախատեսված վանք[3]։

Ճարտարապետություն

խմբագրել
 
Որմնանկարներ Սխալթայի վանքում

Սխալթայի տաճարը մեծ բեմով եկեղեցի է յոթ աբսիդներով։ Երկու հիմնական պորտալները գտնվում են եկեղեցու հարավում և արևմուտքում, իսկ հյուսիսում կա ևս մեկ լրացուցիչ դուռ։

Այն կառուցվել է մոխրագույն և սպիտակ քարերից։ Ընդարձակ ինտերիերով բեմը պսակված է կամարներով։ Այն կառուցված է մոխրագույն-սպիտակ քարից։ Ընդարձակ ինտերիերով դահլիճը պսակված է կոնաձև կամարներով, որոնք հենված են սյուների վրա[1]։

Ներքին պատերը կառուցված են սպիտակ քարից, որոնք նախկինում եղել են բավականին որմնանկարներով հարուստ։

Մեզ հասել են որմնանկարներ, որոնցում պատկերված են տեսարաններ Նոր Կտակարանից։ Դրանք բացհայտվել են 1997 թվականին՝ վրացական հնագիտական արշավախմբի կողմ:ից[1]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 (վրաց.) Abramishvili, G., Zakaraia, P., & Tsitsishvili, I (2000), ქართული ხუროთმოძღვრების ისტორია (History of Georgian Architecture), pp. 170-171.
  2. Pelkmans, Mathijs (2006), Defending the Border: Identity, Religion and Modernity in the Republic of Georgia, p. 142.
  3. 3,0 3,1 3,2 (վրաց.) სხალთა ("Skhalta") Արխիվացված 2020-09-26 Wayback Machine. dzeglebi.ge.
  4. (ռուսերեն) Uvarova, Praskovya (1891).