Սիրեցի, Կոնո, քո անուշ երգը…
«Սիրեցի, Կոնո, քո անուշ երգը…», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], գրվել է 1898 թվականին։
Սիրեցի, Կոնո, քո անուշ երգը… | |
---|---|
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Հրատարակվել է | 1898 թվական |
Վիքիդարան | Սիրեցի, Կոնո, քո անուշ երգը… |
Ստեղծման պատմություն
խմբագրելՎահան Միրաքյանը կարդալու համար իր «Լալվարի որսը» պոեմի նախնական տարբերակը տվեց Թումանյանին։ Պոեմի առաջին էջում գրված է ընդամենը 16 տողանոց մի «Նվեր»՝ «Մեզ սարեր ու ձորեր են բաժանում, մթին ու մռայլ, անդունդներով սև…» և այլն։ Իր այս երկու տողը Թումանյանը գրել է այդ էջի լուսանցքի ձախ երկարությամբ։
Ինքնագիրը պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Վահան Միրաքյանի ֆոնդի 7-րդ համարում։
Առաջին անգամ հրապարակել է Վահան Միրաքյանը՝ 1929 թվականի հրատարակության «Լալվարի որսի» իր «Երկու խոսքում»։
Հովհաննես Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի առաջին հատորում տպագրվել է ինքնագրից։
Կոնոն Վահան Միրաքյանի կեղծանունն է՝ Միր-Կոնո։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 656.