Սինթետիկ կաուչուկի գործարանի բնակելի շենք

Սինթետիկ կաուչուկի գործարանի աշխատակիցների բնակելի շենք, մեկ ծավալ կազմող բնակելի շենքերի համալիր Երևանում, Հանրապետության փողոց, 62 հասցեում։ Կառուցվել է 1934 թվականին ճարտարապետ Տիրան Երկանյանի նախագծով՝ Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանի ստեղծման մեջ ներգրավված տեխնիկական մասնագետների համար։ հետկոնստրուկտիվիզմի հուշարձան է[2]։

Սինթետիկ կաուչուկի գործարանի բնակելի շենք
Տեսակբնակելի տուն և մշակութային արժեք
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԿենտրոն վարչական շրջան
ՀասցեՀանրապետության փող. 62[1]
Ճարտարապետական ոճPostconstructivism?
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

1933 թվականին ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը թիվ 4-931 բանաձևով հանձնարարել է Ծանր արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատին սկսել Երևանում կալցիումի կարբիդ��ց պատրաստված քլորոպրենային կաուչուկի լայնածավալ գործարանի կառուցումը[3]։ Միևնույն ժամանակ Երևանի կենտրոնում սկսվել է ապագա գործարանի աշխատակիցների համար նախատեսված բնակելի շենքի շինարարությունը։ Շենքի ճարտարապետը Տիրան Երկանյանն է եղել, որ 1930 թվականին Մոսկվայից Երևան է տեղափոխվել այն բանից հետո, երբ Հայկական ԽՍՀ Կոմկուսի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը հայազգի ստեղծագործ մտավորականությանը կոչ է արել օգնել վերականգնելու հանրապետությունը։ Երկանյանը կառուցել է ողջ Հայաստանում՝ Դիլիջանում, Գյումրիում, Ալավերդիում, Ջերմուկում; Սինթետիկ կաուչուկի գործարանի աշխատակիցների համար տունը դարձել է նրա ամենակարևոր նախագիծը Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հետ մեկտեղ[4]։

Շենքի կառուցումը ավարտվել է 1934 թվականին՝ գործարանի գործարկումից երկու տարի առաջ։ Կալցիումի կարբիդի արտադրությունը գործարանում սկսվել է միայն 1936 թվականին։ Տունը զբաղեցնում էր Հանրապետության (1930-ական թվականներին՝ Լենինի), Վարդանանց (1930-ական թվականներին՝ Կնունյանց) փողոցներով և Վարդանանց փողոցի 2-րդ նրբանցքով սահմանափակված թաղամասը։ Շենքի տարբեր հատվածներ այսօր տարբեր հասցեներ են կրում։

Հակառակ կողմում (Տպագրիչների փողոցի երկայնքով) շենքը կառուցված է ավելի դասական կոնստրուկտիվիստական ոճով և հարում է «Նարկոմտյաժպրոմի» աշխատակիցների տանը։

Նախագծային առանձնահատկություններ

խմբագրել

Շենքը հետկոնստրուկտիվիզմի վառ օրինակ է։ Դասական կոնստրուկտիվիզմը շատ ավելի երկրաչափական էր՝ հիմնված հստակ ձևերի վրա, մինչդեռ Երկանյանը հրաժարվել է խիստ ռացիոնալիզմից և նպատակահարմարությունից՝ խաղալով տարբեր ծավալների և մանր դետալների ու ծավալների հետ, մասնավորապես՝ Վարդանանց փողոցի և Վարդանանց 2-րդ նրբանցքի անկյունում կիսաշրջանաձև ծավալով տարբեր բարձրության հարկերի հետ։ Բացի այդ, տների ճարտարապետության մեջ համադրված են սանդուղքներ, ապակեպատ սուր անկյուններ, և այլ վառ տարրեր[5]։

Հետագայում Երկանյանի այս և մի քանի այլ ստեղծագործություններ քննադատվել են հենց այն բանի համար, որ փորձ է արվել «կոնստրուկտիվիզմին դեկորացիա դնել»՝ փոխանակ կոնստրուկտիվիզմից վերջնականապես հեռանալու ստալինյան ճարտարապետության նոր՝ պաշտոնապես հաստատված ոճին։ Երևանյան «Խորհրդային արվեստ» շաբաթաթերթը գրել է, որ շենքը «կոնստրուկտիվիզմի վերջին կանգառն» է[6]։

Ինչպես մյուս կոնստրուկտիվիստական կոմունաներում, այնպես էլ Սինթետիկ կաուչուկի գործարանի տներում լուծվեցին առօրյա կյանքի բարդ կազմակերպման խնդիրները։ Շրջանի ներսում կառուցվել են խաղահրապարակներ, մանկապարտեզ, մանկամսուր, խանութ։

  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/34

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Статья о Ерканяне на сайте nashasreda.ru». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. «История завода «Наирит»». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. «Биография Тирана Ерканяна». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. «Фотографии дома 1930-х годов». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  6. «Статья о Ерканяне на сайте nashasreda.ru». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.