Սիլվանուս Թեյեր
Սիլվանուս Թեյեր (անգլ.՝ Sylvanus Thayer, հունիսի 9, 1785[1], Բրեյնթրի, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - սեպտեմբերի 7, 1872[1], Բրեյնթրի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ռազմական գործիչ, գնդապետ, ժամանակավորապես բարձրացվել է մինչև բրիգադի գեներալի աստիճանի։ Հայտնի է որպես «Ուեսթ Փոյնթի հայր», Միացյալ Նահանգներում ռազմական ինժեներական կրթության ջատագով։
Սիլվանուս Թեյեր | |
---|---|
Ծնվել է | հունիսի 9, 1785[1] |
Ծննդավայր | Բրեյնթրի, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 7, 1872[1] (87 տարեկան) |
Մահվան վայր | Բրեյնթրի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Գերեզման | Ուեսթ Փոյնթ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Դարտմուտի քոլեջ (1807) և ԱՄՆ Ռազմական ակադեմիա (փետրվարի 23, 1808) |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Ծնողներ | հայր՝ Pvt. Nathaniel Thayer, Sr.?[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Sylvanus Thayer Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԹեյերը ծնվել է 1785 թվականի հունիսի 9-ին Մասաչուսեթսում՝ Բրեյնթրի քաղաքում՝ ֆերմեր Նաթանիել Թեյերի (անգլ.՝ Nathaniel Thayer, 1752-1829) և Դորկաս Թեյերի (անգլ.՝ Dorcas Faxon Thayer, 1756-1840) ընտանիքում։ 1793 թվականին տղային ուղարկել են ապրելու իր մորական հորեղբոր՝ Ազարիա Ֆեքսոնի մոտ և դպրոց հաճախելու Վաշինգտոնում (Նյու Հեմփշիր նահանգ)։ Այնտեղ նա հանդիպել է գեներալ Բենջամին Փիրսի հետ, որը ամերիկյան անկախության պատերազմի վետերան էր։ 1803 թվականին Սիլվանուսն ընդունվել է Դարտմուտի քոլեջ, որն ավարտել է 1807 թվականին՝ որպես իր դասարանի լավագույն շրջանավարտ։
Գեներալ Փիրսի առաջարկությամբ և ԱՄՆ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի թույլտվությամբ Թեյերը նշանակվել է ուսումը շարունակելու ԱՄՆ ռազմական ակադեմիայում։ Մեկ տարի սովորելուց հետո ավարտելով ակադեմիան՝ 1808 թվականին ստացել է կրտսեր լեյտենանտի կոչում[3]։ Անգլո-ամերիկյան պատերազմի ժամանակ նրան ուղարկել են Վիրջինիա՝ ամրապնդելու և պաշտպանելու Նորֆոլկը, որտեղ ստացել է մայորի կոչում։ 1815 թվականին 5000 դոլար դրամաշնորհ է ստացել Եվրոպա մեկնելուց առաջ, որտեղ երկու տարի սովորել է ինժեներների պատրաստման ֆրանսիական պոլիտեխնիկական բարձրագույն դպրոցում։
1817 թվականին նախագահ Ջեյմս Մոնրոն Թեյերին նշանակել է ԱՄՆ ռազմական ակադեմիայի տեսուչ Ուեսթ Փոյնթում։ Նրա ղեկավարությամբ ակադեմիան դարձել է երկրի առաջին ինժեներական քոլեջը, որտեղ ձևավորվել են բազմաթիվ ավանդույթներ, որոնք մինչ օրս գործում են Ուեսթ Փոյնթում։ Կուրսանտներից շատերը, որոնք վերապատրաստվել են նրա ղեկավարման ընթացքում, զբաղեցրել են հիմնական ղեկավար պաշտոններ ամերիկա-մեքսիկական և ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ։
Սիլվանուս Թեյերը թոշակի է անցել 1833 թվականին՝ նախագահ Էնդրյու Ջեքսոնի հետ ունեցած տարաձայնություններից հետո։ 1834 թվականին ընտրվել է ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի ասոցացված անդամ[4]։ Հաջորդ 30 տարիներին նա ծառայել է Բոստոնի մերձակայքում գտնվող ԱՄՆ Ինժեներական զորքերում։ Այդ ընթացքում նա վերահսկել է Fort Warren և Fort Independence ամրոցների կառուցումը՝ Բոստոնի նավահանգիստը պաշտպանելու համար։ Թեյերը հեռացել է բանակից 1863 թվականի հունիսի 1-ին՝ ԱՄՆ ինժեներական զորքերի գնդապետի կոչումով։
Մահացել է 1872 թվականի սեպտեմբերի 7-ին Բրեյնթրի քաղաքի սեփական տանը։ Թաղված է Ուեսթ Փոյնթի գերեզմանատանը[5]։
Աշխատանքներ
խմբագրելԹեյերի փաստաթղթերն ու ձեռագրերը բաժանված են Նյու Յորքի Ուեսթ Փոյնթ քաղաքում գտնվող ԱՄՆ ռազմական ակադեմիայի գրադարանի և Նյու Հեմփշիր նահանգի Հանովեր քաղաքում գտնվող Դարտմուտ քոլեջի գրադարանի միջև[6]։
Հիշատակ
խմբագրել- Նրա պատվին 1958 թվականին ստեղծվել է Սիլվանուս Թեյերի՝ ԱՄՆ ռազմական ակադեմիայի (Ուեսթ Փոյնթ) ամենամյա մրցանակը։
- 1965 թվականին Հայտնի ամերիկացիների փառքի սրահում կանգնեցվել է Սիլվանուս Թեյերի կիսանդրին, որի հեղինակն է ամերիկացի քանդակագործ Ջոզեֆ Կիսելևսկին (անգլ.՝ Joseph Kiselewski)։
- 1985 թվականին ԱՄՆ-ում թողարկվել է Թեյերին նվիրված 9 ցենտ արժողությամբ փոստային նամականիշ (մեծ ամերիկացիների նամականիշների շարքում) և առաջին օրվա ծրար։
Տես նաև
խմբագրելՄատենագրություն
խմբագրել- Stephen E. Ambrose, Duty, Honor, Country: A History of West Point (1966)
- Thomas J. Fleming, West Point: The Men and Times of the United States Military Academy (1969)
- James L. Morrison Jr., "The Best School in the World": West Point, the Pre-Civil War Years, 1833-1866 (1986)
- George S. Pappas, To the Point: The United States Military Academy, 1802-1902 (1993).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
- ↑ 2,0 2,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ Sylvanus Thayer, CLASS OF 1808 Արխիվացված 2017-05-11 Wayback Machine(անգլ.)
- ↑ «Book of Members, 1780-2010: Chapter T» (PDF). American Academy of Arts and Sciences. Արխիվացված (PDF) օրիգինալից 2006 թ․ հունիցի 18-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 22-ին.(անգլ.)
- ↑ Sylvanus Thayer Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(անգլ.)
- ↑ Herman Hattaway, Michael D. Smith. "Thayer, Sylvanus"; American National Biography Online Feb. 2000, accessed [1]; American Council of Learned Societies. Published by Oxford University Press.
Գրականություն
խմբագրել- Ambrose, Stephen E. Duty, Honor, Country: A History of West Point. — Baltimore: Johns Hopkins Press, 1966. — 414 p.
- Thomas J. Fleming. West Point: The Men and Times of the United States Military Academy (1969).
- George S. Pappas. To the Point: The United States Military Academy, 1802-1902 (1993).
Արտաքին հղումներ
խմբագրել- Who Was Sylvanus Thayer?Արխիվացված 2016-02-24 Wayback Machine(անգլ.)
- Sylvanus Thayer(անգլ.)
- Register of Officers and Graduates of the United States Military Academy Class of 1808 (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվանուս Թեյեր» հոդվածին։ |