Էլ Սիդ
Ռոդրիգո Դիաս դե Վիվար (ոչ վաղ քան 1041 և ոչ ուշ քան 1057, Վիվար դել Սիդ, Կաստիլիայի թագավորություն - ոչ վաղ քան մայիս 1099 և ոչ ուշ քան հուլիսի 10, 1099, City of Valencia, Lordship of Valencia և Վալենսիա, Իսպանիա[1]), նաև հայտնի որպես Էլ Սիդ Կամպեադոր, կաստիլիացի միջնադարյան ազնվական, սպարապետ և դիվանագետ։ Կաստիլիա և Լեոն միացյալ թագավորության թագավոր Ալֆոնսո VI-ի կողմից աքսորվելուց հետո միացել է մավրերի բանակին։
Էլ Սիդ իսպ.՝ Rodrigo Díaz de Vivar | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 1041 և ոչ ուշ քան 1057 |
Ծննդավայր | Վիվար դել Սիդ, Կաստիլիայի թագավորություն |
Մահացել է | ոչ վաղ քան մայիս 1099 և ոչ ուշ քան հուլիսի 10, 1099 |
Մահվան վայր | City of Valencia, Lordship of Valencia կամ Վալենսիա, Իսպանիա[1] |
Գերեզման | Էլ Սիդի գերեզման |
Քաղաքացիություն | Կաստիլիայի թագավորություն |
Ազդվել է | Ալ Մուհալլաբ իբն Աբի Սուֆրա |
Մասնագիտություն | ասպետ, վարձկան, ռազմական գործիչ, քաղաքական գործիչ և զորավար |
Ամուսին | Խիմենա Դիաս |
Ծնողներ | հայր՝ Դիեգո Լաինես, մայր՝ Դոնյա Ռոդրիգես[2] |
Զբաղեցրած պաշտոններ | seigneur? |
Երեխաներ | Քրիստինա Ռոդրիգես[3], Դիեգո Ռոդրիգես[3] և Մարիա Ռոդրիգես[3] |
El Cid Վիքիպահեստում |
Նա հռչակվել է իր սխրանքներով Ռեկոնկիստայի ժամանակ։ Հաղթել է ալ-մորավիներին Վալենսիայի համար մղված ճակատամարտում, որին տիրելով (1094 թվականի հուլիս) կառավարել է մինչև իր մահը՝ որպես անկախ տիրակալ։ Սիդ Կամպեադորն իդեալականացվել է «Երգ իմ Սիդի մասին» ժողովրդական էպոսում։ Նրա կերպարն իր արտացոլումն է գտել ոչ միայն Իսպանիայի գրական հուշար��աններում, այլև նրա սահմաններից դուրս (Ֆրանսիայում՝ Պիեռ Կոռնեյլի, Գերմանիայում՝ Յոհան Գոթֆրիդ Հերդերի ստեղծագործություններում)։
Սալաքայի ճակատամարտում քրիստոնյաների պարտությունից հետո, Ալֆոնսո VI-ը ետ է բերում Սիդին, և վերջինս դառնում է քրիստոնյա-մավրական բանակի հրամանատար։
Ռոդրիգո Դիասը կրթվել է Կաստիլիայի թագավորական արքունիքում և ստացել ալֆերեզի տիտղոս (բանակային բարձրագույն աստիճան)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Lundy D. R. The Peerage
Արտաքին հղումներ
խմբագրել- Էլ Սիդի մասին(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Սիդ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |